«Արաբկիրի» ուրո-վիրաբուժական բաժանմունքը բժշկական համալիրի հիմնասյուներից է: Այն ստեղծվել է տասնամյակներ առաջ և ունի մեծ համբավ՝ ինչպես հանրապետության սահմաններում, այնպես էլ դրանից դուրս: Բաժանմունքի մասնագետներն աչքի են ընկնում իրենց ոչ միայն պրակտիկ, այլև գիտա-ուսումնական գործունեությամբ՝ հանդիսանալով մասնագիտական տեղական ու միջազգային մի շարք կազմակերպությունների անդամներ ու համալսարանական դասախոսներ: