«Դպրոցահասակ երեխաների առողոջության վարքագիծ» միջազգային հետազոտությունը (ԴԵԱՎՀ)` hbsc.org, ուղղված է դեռահասների առողջության և առողջական վարքագծի ուսումնասիրմանը, դրանց վրա ներազդող տարբեր առողջապահական, կրթական, սոցիալական և ընտանեկան գործոնների բացահայտմանը: ԴԵԱՎՀ-ն իրականացվում է 4 տարին մեկ՝ ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի հովանու ներքո, աշխարհի 51 երկրներում:
Հայաստանում պիլոտային ԴԵԱՎՀ անց է կացվել 2005թ-ին: 2007թ-ին Հայաստանը դարձել է ԴԵԱՎՀ Եվրոպական ցանցի անդամ: 2009/2010, 2013/2014 և 2017/2018թթ-ին անցկացվել են լայնամաշտաբ ԴԵԱՎ հետազոտություններ 11, 13, 15 և 17 տարեկանների շրջանում: 
Հետազոտության արդյունքները մատնանշում են Հայաստանում երեխաների և դեռահասների շրջանում հանրային առողջապահական ծրագրերի իրագործման կարևորությունը և առավել արդիական ուղղությունները:
2019թ-ին «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ին մասնագիտական հանրությանը ներկայացրել է «Հայաստանի դպրոցահասակ երեխաների առողջության վարքագիծ» 2017/2018թթ-ի ազգային հետազոտության արդյունքների վերլուծությունը: Զեկույցի պաշտոնական ներկայացմանը մասնակցել են ՀՀ ԱՆ, ԿԳՄՍ փոխնախարարները, ԱՀԿ հայաստանյան և եվրոպական տարածաշրջանային գրասենյակների ներկայացուցիչներ, HBSC միջազգային ցանցի համակարգող կենտրոնի ղեկավարը, UNESCO-ի ներկայացուցիչը:  Նույն օրերին Երևանում անցկացվել է HBSC միջազգային ցանցի հանդիպումը, որին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ավելի քան 95 հետազոտողներ եվրոպական, միջինասիական մոտ 40 երկրներից, ինչպես նաև Իսրայելից և Կանադայից:   
Հետազոտությունը բացահայտել է դեռահասների ֆիզիկական և հոգեկան առողջության մի շարք խնդիրներ, անառողջ սննդային վարքագիծ, նստակյաց սովորություններ, միջանձնային բռնության երևույթը, տղաների կողմից ծխախոտի օգտագործման աճը, որոնք նպաստում են ոչ վարակիչ հիվանդությունների տարածմանը Հայաստանում: Հայ դեռահասները առանձնանում են դպրոցի նկատմամբ լավ վերաբերմունքով, կյանքից բարձր բավարավածությամբ: Ուրույն պատկեր ունի ընտանիքի մթնոլորտը: Նախորդ հետազոտությունների համեմատությամբ արձանագրվել են ինչպես դրական, այնպես էլ որոշ բացասական միտումներ:
Գլխավոր
                        Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ
                            Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտություն
                
                    Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ                
                
                        Աշխատանքի սկզբունքները
                                  Առողջապահական քաղաքականություն
                                  Դպրոցահասակ երեխաների և դեռահասների առողջություն: Առողջ ապրելակերպ
                                  Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտություն
                                  Երեխայի զարգացում և վերականգնողական ծառայություններ
                                  Իրականացված ծրագրեր
                                  Մանկական պալիատիվ օգնություն
                                  Մանկական ճարպակալման հետազոտություն (COSI)
                                  Հրատարակություններ
                                  Շարունակական մասնագիտական զարգացում
                                  Մանկական բժիշկների հայկական ասոցիացիա
                                  Մեր աշխատակիցները
                                  Մեր գործընկերները 
                           
                         
                         
                         
                        