«Արաբկիր» բժշկական համալիրի  լաբորատոր ծառայությունը   ունի կլինիկական, կենսաքիմիական, իմունաբանական վիրուսաբանական, մանրէաբանական և նորածնային սքրինինգային բաժիններ, որտեղ իրականացվում են տարբեր հետազոտություններ։
 
Հիմանդրումից մինչ օրս լաբորատորիան համալրվել է արտասահմանյան հայտնի ընկերությունների՝ Roche, Sysmex, Stago, Perkin Elmer ժամանակակից սարքավորումներով՝ դառնալով հանրապետության առաջատար լաբորատորիաներից մեկը։
Հետազոտությունների որակի արտաքին և ներքին վերահսկումը լաբորատորիային գործունեության կարևոր բաղկացուցիչ մասն է։ «Արաբկիր» բժշկական համալիրի  լաբորատորիան 2013թ․ մասնակցում է  RIQAS (RANDOX International Quality Assessment Scheme) որակի գնահատման միջազգային ծրագրին։
 
Լաբորատորիայում իրականացվող բոլոր ծառայություններից կարող է օգտվել յուրաքանչյուր ուղեգրված կամ առանձ ուղեգիր անձ՝ առանց որևէ տարիքային կամ այլ սահմանափակումների, 24/7 ռեժիմով:
Առավոտյան 9:00-ից մինչև 21:00 լաբորատոր բոլոր հետազոտությունները հասանելի են «Տնային կանչ» ծառայության միջոցով։