Գլխավոր
Հայտարարություններ
Փնտրում ենք զանգերի կենտրոնի աշխատակից

Փնտրում ենք զանգերի կենտրոնի աշխատակից

‼️‼️‼️ Ուշադրություն, «Արաբկիր» բժշկական համալիրը փնտրում է զանգերի աջակցման կենտրոնի աշխատակցի

Պահանջներ

✅ Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն

✅ Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը ցանկալի է

✅ Բանավոր հաղորդակցության և բանակցելու հմտություններ

✅ Պատասխանատվության զգացում

✅ Սթրեսակայունություն, կոնֆլիկտների կառավարման ունակություն

✅ Թիմային և ինքնուրույն աշխատելու կարողություն

✅ Սովորելու և ինքնակրթվելու պատրաստակամություն

✅ Համակարգչային գերազանց գիտելիքներ. MS Office tools (Excel, Word)

Աշխատանքային պարտականություններ

✅ Բժշկական համալիրի մուտքային զանգերի կառավարում և անհրաժեշտության դեպքում փոխանցում համապատասխան բաժիններ և ծառայություններ

✅ Դիմողի կարիքների բացահայտում և ուղղորդում, ամբողջական տեղեկատվության տրամադրում, չլուծված հարցերի վերաբերյալ տեղեկատվության փոխանցում համապատասխան բաժիններ կամ անմիջական ղեկավարին

✅ Հերթագրումների իրականացում

✅ Զանգերի կենտրոնում այլ ընթացիկ աշխատանքների կատարում

🔖 Դիմել կարող եք` ուղարկելով Ձեր մոտիվացիոն նամակն ու ինքնակենսագրականը [email protected] էլեկտրոնային հասցեին և վերնագրի տողում նշելով` «Զանգերի օպերատոր»:

☎️ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 015 400 300 և ներքին` 11 75:

🔖 Հարցազրույցի կհրավիվեն պահանջներին պամապատասխանող թեկնածուները: Աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում կդիտվի որպես առավելություն:

Նմանատիպ հոդվածներ
Երևանում կանցկացի կլինիկական նյարդաբանությանը նվիրված գիտաժողով
08 ապրիլ
Պրոֆեսոր Էդգար Հովսեփյանի անվան կլինիկական նյարդաբանությանը նվիրված գիտաժողովը արդեն 4-րդ անգամ աշխարհի տարբեր երկրներից Հայաստանում կհամախմբի նյարդաբաններին, նյարդավիրաբույժներին, անեսթեզիոլոգիայի և ռադիոլոգիայի ոլորտների առաջատար մասնագետներին:Գիտաժողովի ընթացքում կքննարկվեն մի շարք հարցեր` էպիլեպսիայի բուժման ժամանակակից մոտեցումները,կլինիկական և ախտորոշիչ հեռանկարները,էպիլեպսիայի ախտորոշման ժամանակ ԷԷԳ-ի դերը,թերապևտիկ առաջընթացը,նախավիրահատական շրջանում օջախների ախտորոշման մարտահրավերները,հետվիրահատական շրջանում դեղորայքային բուժման դադարեցման ճիշտ ժամանակը։Կլինեն նաև գիտաժողովի խորագրին առնչվող այլ հարցեր։Տրվելու են ՇՄԶ կրեդիտներ:Մասնակցության վճարը 25.000 ՀՀ դրամ է: Գրանցումները՝ շուտով։Հանդիպում ենք 2026 թվականի մայիսի 21–22-ին` ժամը 08:30–18:00-ը, «Հոլիդեյ Ինն» հյուրանոցի «Տուշպա» սրահում։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ 
Աշխատանքի ենք հրավիրում բանվորի
07 մայիս 25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ   «Արաբկիր» բժշկական համալիրն աշխատանքի է հրավիրում բանվորի:   Պարտականությունները. կատարել ֆիզիկական և տեխնիկական օժանդակ աշխատանքներ՝ բեռների տեղափոխում, տարածքի խնամք, վերանորոգման և սպասարկման աջակցություն։   Դիմելու համար զանգել 015 400 300 և ներքին` 11 75 կամ գալ «Արաբկիր» բժշկական համալիրի վարչական մասնաշենք, 3-րդ հարկ, մարդկային ռեսուրսների կառավարման ծառայություն:
Սանիտարի աշխատանք
07 մայիս 25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ «Արաբկիր» բժշկական համալիրին շտապ անհրաժեշտ են սանիտարներ/մաքրուհիներ:   Պահանջվող հմտություններ. արագաշարժություն, մաքրասիրություն, պարտաճանաչություն:   Պարտականություններ. իրականացնել հատկացված տարածքի մաքրման աշխատանքերը, պահպանել սանիտարահիգիենիկ կանոնները:   Գրաֆիկը` հնգօրյա, ցերեկային: Դիմելու համար խնդրում ենք զանգել 015 400 300 և ներքին` 11 75 կամ գալ «Արաբկիր» բժշկական համալիր` Մամիկոնյանց 30, կենտրոնական մասնաշենք, մարդկային ռեսուրսների կառավարման ծառայություն։
Փնտրում ենք սանիտարներ
21 ապրիլ 25
«Արաբկիր» բժշկական համալիրին շտապ անհրաժեշտ են սանիտարներ/մաքրուհիներ: Պահանջվող հմտություններ. արագաշարժություն, մաքրասիրություն, պարտաճանաչություն: Պարտականություններ. իրականացնել հատկացված տարածքի մաքրման աշխատանքերը, պահպանել սանիտարահիգիենիկ կանոնները: Գրաֆիկը` հնգօրյա, ցերեկային: Դիմելու համար խնդրում ենք զանգել 015 400 300 և ներքին` 11 75 կամ գալ «Արաբկիր» բժշկական համալիր` Մամիկոնյանց 30, կենտրոնական մասնաշենք, մարդկային ռեսուրսների կառավարման ծառայություն։
Աշխատանքի ենք հրավիրում բուժքույրերի
02 մայիս 22
«Արաբկիր» բժշկական համալիրն աշխատանքի է հրավիրում ցերեկային հերթափոխի բուժքույրերի Անհրաժեշտ է ունենալ. համապատասխան կրթություն ու դիպլոմ, աշխատանքային որոշակի փորձ, համակարգչային գիտելիքներ: Ցանկալի է, որ լինեք մարդասեր, կարգապահ, ազնիվ և արագ կողմնորոշվող, աշխատանքում կարևորեք շարունակաբար կրթվելն ու կատարելագործվելը: Ինքնակենագրականներն ընդունվում են [email protected] հասցեով: Մեր հասցեն` Մամիկոնյանց 30, մուտքը` պոլիկլինիկական մասնաշենքով, հարկը` 3-րդ, մարդկային ռեսուրսների կառավարման ծաառայություն: Հեռախոս՝ 015 400 300 և ներքին` 11 75: 
Գիշերային գանձապահի աշխատանք
28 մարտ 22
«Արաբկիր» բժշկական համալիրն աշխատանքի է հրավիրում գիշերային գանձապահի: Աշխատանքային ժամերը` 21:00-09:00: Հերթափոխը` օրումեջ /մեկ օր աշխատանքի, մեկ օր տանը/: Համակարգչային գիտելիքներն ու հմտությունները պարտադիր են: Աշխատանքային փորձը` ցանկալի:   Ինքնակենսագրականն ու մոտիվացիոն նամակն ուղարկել [email protected] հասցեին: