Պրոֆեսոր Էդգար Հովսեփյանի անվան կլինիկական նյարդաբանությանը նվիրված գիտաժողովը արդեն 4-րդ անգամ աշխարհի տարբեր երկրներից Հայաստանում կհամախմբի նյարդաբաններին, նյարդավիրաբույժներին, անեսթեզիոլոգիայի և ռադիոլոգիայի ոլորտների առաջատար մասնագետներին:
Գիտաժողովի ընթացքում կքննարկվեն մի շարք հարցեր`
- էպիլեպսիայի բուժման ժամանակակից մոտեցումները,
- կլինիկական և ախտորոշիչ հեռանկարները,
- էպիլեպսիայի ախտորոշման ժամանակ ԷԷԳ-ի դերը,
- թերապևտիկ առաջընթացը,
- նախավիրահատական շրջանում օջախների ախտորոշման մարտահրավերները,
- հետվիրահատական շրջանում դեղորայքային բուժման դադարեցման ճիշտ ժամանակը։Կլինեն նաև գիտաժողովի խորագրին առնչվող այլ հարցեր։
Տրվելու են ՇՄԶ կրեդիտներ:
Մասնակցության վճարը 25.000 ՀՀ դրամ է:
Գրանցումները՝ շուտով։
Հանդիպում ենք 2026 թվականի մայիսի 21–22-ին` ժամը 08:30–18:00-ը, «Հոլիդեյ Ինն» հյուրանոցի «Տուշպա» սրահում։
«ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ