Գլխավոր
Մասնագետներ
Բաբլոյան Արման Արայի
Բաբլոյան Արման Արայի

Բաբլոյան Արման Արայի

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ, տնօրեն

ԾՆՆԴՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ` 22.08.1979թ., ք.Երևան

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
2005-2007թթ.` Հայաստանում ֆրանսիական համալսարան, կառավարման ֆակուլտետի մագիստրատուրա` «Ձեռներեցություն, փոքր և միջին ձեռնարկությունների կառավարում» մասնագիտացմամբ
2004-2007թթ.` ԱՆ Ս. Ավդալբեկյանի անվան ԱԱԻ, վիրաբուժական ստոմատոլոգիայի ամբիոն, ասպիրանտուրա
2001-2004թթ.` Մ. Հերացու անվան ԵՊԲՀ օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոն, կլինիկական օրդինատուրա
1996-2001թթ.` Մ. Հերացու անվան ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետ, բժիշկ-ատամնաբույժ
1986-1996թթ` ք. Երևան, թիվ 83 միջնակարգ դպրոց


ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ
2019թ. «Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումար», ՀՀ ԱՆ
2016թ. Ժուրայի Կանտոնալ հիվանդանոցի ադմինիստրացիա, «Հիվանդանոցային կառավարում-մարդկային ռեսուրսների կառավարման հմտություններ» թեմայով, Շվեյցարիա
2010թ. Ժուրայի Կանտոնալ հիվանդանոցի ադմինիստրացիա, «Հիվանդանոցային կառավարում-մարդկային ռեսուրսների կառավարման հմտություններ» թեմայով, Շվեյցարիա
2006թ. Ժուրայի Կանտոնալ հիվանդանոցի ադմինիստրացիա, «Հիվանդանոցային կառավարում» թեմայով, Շվեյցարիա
2005թ. «Մարդկային ռեսուրսների կառավարում առողջապահության համակարգում» թեմայով, Հայաստանում ամերիկյան համալսարան
2002թ. «Օրթոպեդիկ ստոմատոլոգիա» թեմայով, Aix-Marseille 2 համալսարան ք. Մարսել, Ֆրանսիա


ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
2007 -2009թթ. ՀՀ ԶՈՒ, բժշկական ծառայության լեյտենանտ, ատամնաբույժ


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒ
2013-2015թթ. ՀՀ առողջապահության նախարարություն, նախարարի տեղակալ
2010-2013թթ. «Գարանտ Լիմենս» ԱՓԲԸ (Գարանտ-Ինշուրանս), տնօրենների խորհրդի նախագահ
2008-2010թթ. «Գարանտ Լիմենս» ԱՓԲԸ (Գարանտ-Ինշուրանս), տնօրենների խորհրդի անդամ
2007-2013թթ. «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ, տնօրեն
2007-2008թթ. «Գարանտ Լիմենս» ԱՓԲԸ (Գարանտ-Ինշուրանս), տնօրենների խորհրդի նախագահ
2004-2007թթ. «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ, մարզային մասնաճյուղերի տնօրենՆ
2015թ-ից «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ, տնօրեն


ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2017թ-ից ՀՀԿ խորհրդի անդամ
2006թ-ից ՀՀԿ անդամ, ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպություն, խորհրդի անդամ


ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2012թ-ից ՀՀ ռադիոսպորտի ֆեդերացիայի նախագահ
2011թ-ից «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ, խորհրդի անդամ


ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ
2020թ.` ՀՀ նախագահի հրամանով «Մխիթար Հերացի» մեդալ
2015թ.` Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի շնորհակալագիր` բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար
2015թ.` Երևանի քաղաքապետի պատվոգրի Երևանի հասարակական կյանքին ակտիվ մասնակցության և համագործակցության համար
2014թ.` ՀՀ ՊՆ նախարարի հրամանով  պատվոգիր` միջազգային մրցաշարերում և աշխարհի առաջնություններում Ռադիոսպորտի  հավաքականի կազմում ձեռքբերած նվաճումների համար
2014թ.` ՀՀ ՊՆ նախարարի հրամանով «Վազգեն Սարգսյան» մեդալ
2012թ.` ՀՀԿ նախագահի պատվոգիր` կուսակցական, հասարակական-քաղաքական գործունեության համար
2011թ.` ՀՀ ՊՆ ԶՈւ հոբելյանական մեդալ


ԼԵԶՈՒՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ
հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Ամուսնացած է, ունի երկու զավակ։


Մեդիա
Երեխաների առողջության իրավունքն ու մանկաբուժության խնդիրները
01 հունիս 23
«Մաղթում եմ, որ մեր բոլոր երեխաներն առողջ լինեն, ապրեն խաղաղ ու ապահով, անվտանգ երկրում: Սա ամենաառաջնայինն է: Եվ իհարկե, ունենան հնարավորություններ` բոլոր տեսակի իրավունքների ապահովման տեսակետից` ինչպես առողջապահական, այպես էլ կրթական, սոցիալական և այլն».   «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ տնօրեն Արման Բաբլոյանը պատասխանել է news.am-ի հարցերին. առիթը` Երեխաների իրավունքների պաշտպանության օրն է, թեման` երեխաների առողջության իրավունքն ու մանկաբուժության խնդիրները:   Պարոն Բաբլոյան, երեխաների առողջության իրավունքի հիմքում բժշկագիտության ամենակարևոր ճյուղերից մեկն է` մանկաբուժությունը: Որպես Հայաստանի ամենահեղինակավոր և բարձր` երրորդ մակարդակի մանկաբուժական հաստատություններից մեկի ղեկավար, ի՞նչ կարծիքի եք, ինպիսի՞ն է այսօր մանկաբուժությունը Հայաստանում, ի՞նչ հեռանկարներ կան մեզ մոտ այս ասպարեզում: Շնորհակալություն, թեման իսկապես չափազանց կարևոր է: Մեզանում շատ ընդունված արտահայտություն կա` երեխաները մեր ապագան են, սակայն մեր մոտեցումն այլ է` երեխաները մեր ներկան են, մեր այսօրը և հենց այսօր ունեն իրենց իրավունքները, այդ թվում` առողջության իրավունքը: Եվ այդ առումով մենք` պետությունը, հասարակությունը, բժիշկները, բոլորս, պետք է անենք ամենը, ինչ անհրաժեշտ է երեխաների առողջության իրավունքի պաշտպանության համար: Միևնույն ժամանակ, որպես ռազմավարություն, պետությունը պետք է հաշվի առնի, որ չի կարող ունենալ առողջ հասարակություն, եթե չապահովի այդ հասարակության հիմնաքարի` երեխաների, մանուկների առողջությունը: Այսինքն հասարակության առողջությունը ուղիղ համեմատական է երեխաների առողջությանը, այսօրվա երեխաների առողջությունը վաղվա չափահաս առողջ հասարակության գրավականն է, և երեխայի այսօրվա իրավունքը պաշտպանելով` մենք հետագա առողջ հասարակություն և անվտանգ երկիր ենք ակնկալում ունենալ: Ուրեմն մանկաբուժությունն առողջապահության մեջ առաջնային, ուրույն տեղ պիտի ունենա միշտ, այնպես, ինչպես ԱՀԿ-ի մոտեցումներով է և զարգացած երկրների բարձրակարգ առողջապահական համակարգերում` մայրությունն ու մանկությունն առաջնահերթություն են և դա չի քննարկվում:  Բայց ցավալի է, որ վերջին 20 տարիներին մանկաբուժություն մասնագիտության նկատմամբ հետաքրքրության անկում է նկատվում, և միայն նվիրյալներն են գնում այս ուղղությամբ: Հնարավո՞ր է , որ դա կապված էր մանկաբուժության ֆակուլտետի փակման հետ: Իհարկե, մանկաբուժության ֆակուլտետի փակումն ուներ իր  նշանակությունն այս հարցում, բայց խնդիրը միայն դրա հետ կապել ճիշտ չէ, որովհետև բնագավառը պետք է հետաքրքրություն առաջացնի նորավարտների մոտ ընդհանրապես, որպեսզի նրանք որոշեն գնալ մանկաբուժությամբ: Իսկ հետաքրքրություն առաջացնող գուցե ոչ ամենաառաջին, բայց առաջնային գործոններից մեկն աշխատանքի դիմաց վարձատրությունն է: Եվ եթե մենք համեմատում ենք երեխաների և մեծահասակների բժշկական ծառայությունների գները, տեսնում ենք, որ մոտեցումների մեծ տարբերություն կա: Մեծահասակների դեպքում դրանք դիֆերենցված են և ավելի մոտ են ծառայության իրական արժեքին, իսկ մանկականի դեպքում դրանք միջինացված են, ինչը չի մոտիվացնում նորավարտներին ընտրել մանկաբուժությունը: Նրանք նախընտրում են մեծահասակների բժշկական մասնագիտությունները, որպեսզի հետագայում կարողանան նպաստել իրենց ընտանիքների ավելի բարեկեցիկ կյանքին: Եթե մի փոքր ավելի ընդհանուր դիտարկենք, ի՞նչը կառանձնացնեիք, ի՞նչն է կարևոր Հայաստանում մանկաբուժության առջև ծառացած խնդիրների լուծման համար: Կարծում եմ մենք երեք հիմնական ուղղությամբ պետք է մտածենք. առաջինն առաջնային օղակի զարգացումն է, ինչը մեծապես կթեթևացնի հիվանդանոցային օղակի բեռը և հիվանդանոցների ռեսուրսները չեն ծախսվի այն հիվանդությունների կանխարգելման, խորհրդատվությունների, հետազոտությունների, բուժման վրա, որոնք կարելի է լիարժեքորեն իրականացնել առաջնային օղակում: Եվ սրան զուգահեռ երկրորդ ուղղությունն է`  հիվանդանոցային ծառայությունների զարգացումը: Սրանք խիստ փոխկապակցված են: Իսկ երրորդ ուղղությունն, անշուշտ, կրթությունն է, ինչպես բուհական, այնպես էլ՝ հետբուհական և շարունակական մասնագիտական զարգացումը, որպեսզի կարողանանք ապահովել անհրաժեշտ կադրեր ոլորտի համար: Սա, կարծում եմ, առաջիկա տարիներին առաջնահերթություն պետք է լինի, քանի որ մասնագիտական ռեսուրսների պակաս է նկատվում` արդեն նշված հանգամանքներից ելնելով:   Եվ վերջում` Ձեր մաղթանքը` հունիսի 1-ի կապակցությամբ: Մաղթում եմ, որ մեր բոլոր երեխաներն առողջ լինեն, ապրեն խաղաղ ու ապահով, անվտանգ երկրում: Սա ամենաառաջնայինն է: Եվ իհարկե, ունենան հնարավորություններ` բոլոր տեսակի իրավունքների ապահովման տեսակետից` ինչպես առողջապահական, այպես էլ կրթական, սոցիալական և այլն:              
Շնորհավոր Մարտի 8
08 մարտ 23
Սիրելի կանայք,   իրավունքների պաշտպանության օրվա՝ Մարտի 8-ի առիթով առաջին հերթին ձեր առողջության, խաղաղ ապրելու, մայրության բերկրանքն ամբողջ կյանքում վայելելու, ստեղծագործելու իրավունքների իրացում եմ մաղթում և անսահման սեր, որն ուժ կտա՝ հաղթահարելու դժվարությունները:   Շնորհակալություն, որ ձեր գոյությամբ դարձնում եք մեր կյանքն ավելի հետաքրքիր ու ջերմ, ձեր գործունեությամբ՝ ավելի ապահով ու վստահելի և ձեր նվիրումով՝ ավելի իմաստավորված:    «Արաբկիր» ԲՀ տնօրեն Արման Բաբլոյան