«Արաբկիր» բժշկական համալիրի արտահիվանդանոցային մանկաբուժական կաբինետներում բժշկական օգնությունն ու սպասարկումը ապահովում են երեխաների առողջ մանկությունը` վաղ հայտնաբերելով և կանխարգելելով հիվանդությունները: Մեր բանիմաց մանկաբույժները կազմակերպում են նորածնային, վաղ, ավագ տարիքի երեխաների և դեռահասների մասնագիտացված բարձրակարգ բուժօգնությունը` վաղ ախտորոշումը և բուժումը՝ որպես ամբուլատոր օգնություն, այսինքն՝ երեխաներն այստեղ չեն «պառկում», այցելում են որպես պոլիկլինիկա, բայց ոչ թե տեղամասային, այլ ներհիվանդանոցային:
Մեր փոքրիկ բուժառուներն այստեղ սպասարկվում են առողջական տարբեր խնդիրների դեպքում՝
· սուր շնչառական վարակներ
· սուր թոքաբորբեր
· սուր բրոնխիտներ
· սուր բրոնխիոլիտներ
· սուր տոնզիլիտներ
· միջին ականջի բորբոքումներ
· Դ վիտամինի անբավարարություն
· դեֆիցիտային անեմիաներ (երկաթ, ֆոլաթթու, Բ12)
· աղեստամոքսային համակարգի հիվանդություններ
· տենդով ուղեկցվող հիվանդություններ
· աճի խանգարումներ
· սնուցման խնդիրներ
· մանկական ալերգիկ հիվանդություններ
· չճշտված ախտորոշումներ և այլն:
Բուժզննումն իրականացվում է երեխաների համար հաճելի մթնոլորտում` զննման առանձին սենյակներում. դա օգնում է փոքրիկ բուժառուներին հաղթահարելու վախերն ու ընկերանալու բժիշկների հետ, վստահելու նրանց: Առաջնային զննումից հետո, ըստ անհրաժեշտության, մանկաբույժն ուղղորդում է փոքրիկ բուժառուներին դեպի նեղ-մասնագիտական կաբինետներ:
Բուժառուների վարումն իրականացվում է միջազգային արդի չափորոշիչներին համապատասխան, ապացուցողահեն ուղեցույցներով, կիրառվում է ախտորոշիչ մեթոդների լայն սպեկտր` ինչպես գործիքային, այնպես էլ լաբորատոր: Ախտորոշման համար ամբուլատոր ծառայության մանկաբույժների և բուժառուների համար հասանելի են բժշկական համալիրի համապատասխան բոլոր ծառայությունները, ինչը բավական հեշտացնում է ծնողների գործը. այսինքն՝ մեկ վայրում հնարավոր է ստանալ և՛ ամբուլատոր-խորհրդատվական, և՛ ախտորոշման, և՛ բուժական, հարկ եղած դեպքում նաև` հիվանդանոցային-ստացիոնար բուժական ծառայություններ:
Ամբուլատոր ծառայության մանկաբույժներն իրականացնում են նաև առողջ երեխաների հսկողություն և վարում, խորհրդատվություն` սնուցման, խնամքի վերաբերյալ: Կանխարգելիչ պատվաստումներ «Արաբկիր» ԲՀ-ի մանկաբուժական ամբուլատոր ծառայությունում չեն իրականացվում, այդ գործառույթով զբաղվում են առողջության առաջնային օղակում կամ տեղամասային պոլիկլինիկաներում:
Բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում են վճարման 3 սկզբունքներով` պետպատվերով, որի դեպքում ծառայության համար վճարում է պետությունը` տեղամասային պոլիկլինիկայից հատկացված համապատասպան ուղեգրով, ապահովագրությամբ, երբ վճարում է ապահովագրական ընկերությունը, և երրորդ տարբերակը, երբ վճարումը կատարում է բուժառուն, երեխաների դեպքում` ծնողը կամ նրա ներկայացուցիչը:
Մանկաբուժական ամբուլատոր ծառայության նպատակն է ամենօրյա արհեստավարժ աշխատանքով նպաստել «ազգային հարստության»` երեխաների առողջութան պահպանմանը:
Այցելության համար պետք է հերթագրվել` զանգահարելով (015) 400 300 և ներքին` 21 27 կամ (010) 23 80 89: