«Արաբկիր» բժշկական համալիրի լաբորատոր ախտորոշիչ ծառայությունը ներառում է կլինիկական, կենսաքիմիական, իմունաբանական վիրուսաբանական, մանրէաբանական և նորածնային սքրինինգային բաժինները, որտեղ իրականացվում են տարբեր հետազոտություններ։
Լաբորատորիան հագեցած է ոլորտի համաշխարհային առաջատար Roche, Stago, Mindray, Sysmex, Dirui, bioMerieux ընկերությունների գերժամանակակից վերլուծիչ սարքավորումներով` Integra 400plus, Cobas Pure, Cobas b 221, Cobas 9180, Exsias e ⅼ 1, Cobas e 411, Phadia 250, Mindray CL-1200 i, Stago Compact Max, Sysmex XN 1000, Sysmex UF 4000 UC 3500, Fus 1000, ALCOR, BACT/ALERT 3D, VITEK 2, որոնց միջոցով մեր արհեստավարժ մասնագետները ստանում են հետազոտությունների արագ և ճշգրիտ պատասխաններ:
Լաբորատորիայի վերլուծիչները միավորված են ներլաբորատոր LIS էլեկտրոնային համակարգով: Դա թույլ է տալիս ունենալ բուժառուների և նրանց հետազոտությունների ամբողջական բազա և անհրաժեշտության դեպքում կատարել արագ որոնում: Լաբորատորիայում գործում է Terra-Hisam ծրագրային համակարգ, որը թույլ է տալիս ավտոմատացնել աշխատանքի ողջ գործընթացը` հետազոտությունների արդյունքները էլեկտրոնային փոստի միջոցով անմիջապես հասանելի դարձնելով բուժառուներին:
Լաբորատոր ծառայությունը հասանելի է ինչպես նախապես բժշկի կողմից նշանակված և ուղղորդված բուժառուների, այնպես էլ լաբորատորիային կամավոր մոտեցող անձանց համար, որոնք ցանկանում են անցնել լաբորատոր ախտորոշիչ այս կամ այն հետազոտությունը:
Լաբորատորիան աշխատում է 24/7 գրաֆիկով: Երկուշաբթիից ուրբաթ օրերին՝ ժամը 09:00-ից մինչև 15:30, գործում է նաև «Տնային կանչ» ծառայություն, որն օգնում է մեր բուժառուներին խնայելու ժամանակը` զերծ մնալով տեղաշարժման լարվածությունից: