Սրտաբանական ծառայություն


Ծառայությունը սպասարկում է երեխաներին և չափահասներին` իրականացնելով սրտի իշեմիկ հիվանդության կլինիկական բոլոր ձևերով, սրտի ռիթմի խանգարումներով, զարկերակային գերճնշումով, կարդիոպաթիաներով, սրտային քրոնիկ անբավարարությամբ բուժառուների ամբուլատոր ախտորոշում, բուժում և հսկողություն: Ախտորոշիչ հետազոտություններից այստեղ հնարավոր են ԷՍԳ – էլեկտրասրտագրություն, էխոՍԳ – Էխոսրտագրություն, զարկերակային ճնշման 24-ժամյա մշտադիտարկում:


Մանկական սրտաբանությունը բժշկության այն ճյուղն է, որը զբաղվում է երեխաների սրտի բնածին և ձեռքբերովի արատների, սրտամկանի և փականային համակարգի հիվանդությունների ախտորոշմամբ, բուժմամբ և հետագա բարդությունների կանխարգելմամբ:


Մանկության և դեռահասության շրջանում սրտաբանական խնդիրները կարող են ունենալ առաջնային և երկրորդային ծագում, այսինքն՝ լինել բնածին, ժառանգական կամ օրգանական, կամ երկրորդայինների դեպքում` որպես հետևանք այլ հիվանդությունների: Մի շարք հիվանություններ, օրինակ՝ ռևմատոիդ արթրիտը, կրկնվող տոնզիլիտները, մանկության և դեռահասության շրջանում բերում են փականային համակարգի ախտահարումների, կամ պարբերական տենդն ու աուտոիմուն խնդիրները, որոնք բերում են սրտապարկի բորբոքման` պերիկարդիտի:


 Մեծ վտանգ է ներկայացնում սրտամկանի բորբոքման հիվանդությունը (միոկարդիտը), որը կարող է լինել տարբեր պատճառներով` առաջացնելոով սրտային սուր անբավարարություն: Այս հիվանդության ընթացքը շատ ծանր է, բուժումը` երկարատև: Վտանգ ներկայացնող հիվանդությունների շարքին դասվում են նաև վասկուլիտները և Կավասակիի հիվանդությունը, որի հետևանքով կարող են ախտահարվել սրտի կորոնար զարկերակները` առաջացնելով սրտային սուր անբավարարություն: Սրտի կորոնար զարկերակները ոչ հաճախ ախտահարվում են նաև COVID 19-ով պայմանավորված մուլտիսիստեմ բորբոքային հիվանդության ժամանակ:


Ներկայումս երեխաների և դեռահասների շրջանում հաճախացել է զարկերակային հիպերտենզիայի (գերճնշում) հանդիպման հաճախականությունը` պայմանավորված ինչպես հիվանդության երիտասարդացմամբ, այնպես էլ ռիսկի տարբեր գործոնների շատացմամբ: Երեխաների զարկերակային հիպերտենզիան նույնպես կարող է լինել էսենցիալ` առաջնային և երկրորդային բնույթի, երբ խնդիրն առաջ է գալիս որպես այլ հիվանդությունների, օրինակ՝ երիկամային սուր և քրոնիկ հիվանդությունների, հորմոնալ խանգարումների հետևանք: Այս խնդիրն ախտորոշելու և բուժելու ճիշտ ժամանակահատվածը հենց դեռահասության շրջանն է:
 

Աշխատակազմ
Մեդիա
Գնացուցակ
Կապ
Սրտաբանական ծառայաություններ
Անվանում
Գին
Երեխաներին
Մեծահասակներին
Հատուկ գին

Warning: Undefined property: stdClass::$special_price_2 in /home/arabkirmc/web/arabkirmc.am/public_html/assets/pages/services.php on line 222
Էլեկտրոսրտագրություն
3 000
Տրեդմիլ թեսթ
10 000
Զարկերակային ճնշման 24-ժամյա դիտորդում
10 000
Սրտաբանի առաջնակի խորհրդատվություն, էխոսրտագրություն և Էլեկտրոսրտագրություն
22 000
*Ցուցադրված գներն ունեն տեղեկացնող բնույթ։ Գները կարող են փոփոխվել։ Խնդրում ենք կապվել մեզ հետ՝ վերջնական արժեքները պարզելու համար։
Հասցե
Երեւան, Մամիկոնյանց 30, պոլիկլինիկական մասնաշենք, 2-րդ հարկ
Հեռախոս
015 400 300 /12 16/
010 26 21 30