Գլխավոր
Ծառայություններ
Մանկական ծառայություններ
Ապահովագրված պացիենտների սպասարկման ծառայություն

Ապահովագրված պացիենտների սպասարկման ծառայություն


Բժշկական օգնության և սպասարկման համար վճարում է ապահովագրական ընկերությունը, եթե բուժառուն ապահովագրված է և ապահովագրական տվյալ ընկերությունն ունի տվյալ ծառայության փոխհատուցման հնարավորություն:

«Արաբկիր» բժշկական համալիրում Ապահովագրական և պայմանագրային բուժառուների սպասարկման ծառայությունը գործում է 13 տարի և իրականացնում է բոլոր այն անձանց սպասարկումը, որոնք ունեն բժշկական ապահովագրություն և ցանկանում են սպասարկվել «Արաբկիր» բժշկական համալիրում։ Ծառայության շրջանակում սպասարկվում են նաև սոցփաթեթի շահառուները, կատարվում են տարեկան բուժկանխարգելիչ հետազոտություններ։

 Մենք համագործակցում ենք ապահովագրական գրեթե բոլոր ընկերությունների հետ, բայց հիմնական գործընկերներն են «Ինգո Արմենիա», «Նաիրի Ինշուրանս», «Ռոսգոսստրախ», «Գարանտ Ասիստանս», «Ռեսո» ապահովագրական ընկերությունները։ Ապահովագրության շրջանակում այցելուները կարող են անցնել կանխարգելիչ հետազոտություն և ունենալ բժշկի խորհրդատվություն, եթե փաթեթի մեջ դա ներառված է, կամ առկա է նման պայմանագիր:

Ապահովագրական և պայմանագրային բուժառուների սպասարկման ծառայությունից օգտվելու համար պետք է ներկայանալ անձը հաստատող, ինչպես նաև բժիշկների ու ապահովագրական ընկերության տրամադրած փաստատղթերով:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ (010) 23 32 32, (015) 400 300 և ներքին` 27 21 կամ 12 30:
Կապ
Հասցե
Երեւան, Մամիկոնյանց 30, պոլիկլինիկական մասնաշենք, առաջին հարկ
Հեռախոս
010 23 32 32
015 400 300 /27 21, 015 400 300 /12 30/