Թերապևտիկ ծառայություն

 


Մեծահասակների թերապևտիկ ծառայությունն իրականացվում է մեկ կաբինետում` խորհրդատվության` բուժառուների լիարժեք զննման, լաբորատոր-գործիքային անհրաժեշտ հետազոտությունների կազմակերպման, ախտորոշման և բուժման միջոցով ինչպես ոչ վարակիչ, այնպես էլ վարակիչ հիվանդությունների դեպքում, օրինակ՝


  • սիրտ-անոթային խնդիրներ,
  • շնչառական համակարգի հիվանդություններ,
  • աղեստամոքսային համակարգի խանգարումներ,
  • միզուղիների խնդիրներ,
  • արտազատիչ գեղձերի ֆունկցիայի խանգարումներ,
  • հենաշարժողական համակարգի գանգատներ:


Առաջնային զննումից հետո անհրաժեշտության դեպքում թերապևտը բուժառուին ուղղորդում է դեպի նեղ-մասնագիտական կաբինետներ: Կաբինետում սպասարկվում են ինչպես բժշկական ապահովագրություն ունեցող անձինք, այնպես էլ չունեցողները: Բժշկական ապահովագրություն ունեցողները տարեկան մեկ անգամ պարտադիր պրոֆիլակտիկ բուժզննման են գալիս` հիվանդությունների վաղաժամ հայտնաբերման և կանխարգելման համար: Կանխարգելիչ միջոցառումների կազմակերպումը նույնպես կաբինետի գործառույթներից է:


Կաբինետը սպասարկում է նաև օտարերկրա քաղաքացիներին` անհրաժեշտության դեպքում տրամադրելով եզրակացություն առողջության վերաբերյալ` կացության թույլտվություն ձեռքբերելու համար, ինչպես նաև ուսման և աշխատանքի նպատակով արտասահման մեկնողներին:


Կաբինետը գործում է շաբաթվա բոլոր օրերին՝ բացառությամբ շաբաթ և կիրակի օրերի՝ առավոտյան 09:00-16:40: Այցելության համար պետք է հերթագրվել` զանգահարելով 015 400 300 և ներքին` 21 27 կամ 22 24:

Աշխատակազմ
Կապ
Հասցե
Երևան, Մամիկոնյանց 30, պոլիկլինիկական մասնաշենք, 1-ին հարկ
Հեռախոս
015 400 300 /21 27/