Էնդոկրինոլոգիական ծառայություն


Էնդոկրինոլոգիան գիտություն է, որն ուսումնասիրում է ներքին ներզատական գեղձերի ֆիզիոլոգիան և խանգարումները: Հատկապես մանկական էնդոկրինոլոգիայի կարևորագույն խնդիրներից է շաքարային դիաբետը:

 

«Արաբկիր» ԲՀ-ում էնդոկրինոլոգիայի ծառայությունը խորհրդատվություն և բուժում է տրամադրում էնդոկրին խնդիրներով երեխաներին և մեծահասակներին: Ծառայության առանցքային բաղկացուցիչն է դիաբետոլոգիայի ծրագիրը, որն սկսել է գործել 1996թ.` «ՍԵՄՌԱ» հիմնադրամի (Շվեյցարիա) աջակցությամբ: Ծրագրի նպատակն է շաքարային դիաբետով երեխաներին ապահովել մարդկային ինսուլինով, ինքնահսկողության ժամանակակից միջոցներով, յուրաքանչյուր ամիս իրականացնել երեխաների առողջական վիճակի վերահսկողություն` հիվանդության պատճառով առաջացող հնարավոր բարդությունները կանխարգելելու, շաքարային դիաբետով երեխաների և դեռահասների կյանքի որակը բարելավելու նպատակով:

 

Ծրագրի շրջանակում հիմնադրվել է շաքարային դիաբետի դպրոց, որի գործունեության նպատակն է երեխաների և նրանց ծնողների համար ինքնահսկողության եղանակների, համապատասխան սննդակարգի ընտրության և այլ թեմաների մասին կրթական դասընթացների կազմակերպումը:


Մեր ծառայությունից օգտվող երեխաներն ամառային հանգիստն անցկացնում են Ապարանի ամառային ճամբարում, ինչը մեծապես նպաստում է նրանց սոցիալական ինտեգրմանը և ինքնուրույնությանը: Ճամբարում գտնվելու ընթացքում երեխաներն ինքնուրույն կատարում են ինսուլինի ներարկում, իրականացնում արյան և մեզի մեջ գլյուկոզայի մակարդակի նկատմամբ ինքնահսկողություն, մասնակցում ֆիզիկական, զարգացման ու ժամանցային տարբեր վարժանքների:


Ծրագրում ներգրավված բուժանձնակազմը բազմիցս վերապատրաստվել է Շվեյցարիայի բժշկական համալսարանական հիվանդանոցներում:


2005թ.-ից սկսած «Արաբկիր» ԲՀ-ում կատարվում է նորածնային սկրինինգ, որն իրականացվում է բնածին հիպոթիրեոզը վաղ հայտնաբերելու նպատակով: Հայտնաբերված բոլոր հիվանդները գտնվում են «Արաբկիր» ԲՀ-ում՝ դիսպանսեր հսկողության տակ:

 

Աշխատակազմ
Մեդիա
Գնացուցակ
Կապ
Նոյեմբերի 14-ը շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրն է
14 նոյեմբեր
Ի պատիվ կանադացի գիտնականի` 2007 թվականից նրա ծննդյան օրը հռչակվեց որպես շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օր: Գիտնականը, առաջին անգամ ինսուլին ներարկելով, փրկել էր 14-ամյա տղայի կյանքը։ Շաքարախտի վերաբերյալ մարդկանց հուզող հարցերը շատ են: Տարածված մտահոգություններին անդրադարձել է «Արաբկիր» բժշկական համալիրի էնդոկրինոլոգիական ծառայության ղեկավար Իրինա Մարությանը:Մրգերի շաքարը նույնքան վնասակա՞ր է, որքան սպիտակ շաքարը:Ո՜չ, սպիտակ շաքարը ավելի վնասակար է, քանի որ մրգի շաքարը հիմնականում ֆրուկտոզա է: Եթե չափով օգտագործենք ճիշտ ժամերին` ըստ ինսուլինի ազդեցության, վնասակարությունը էականորեն կնվազի:Ճի՞շտ է, որ շաքարախտը միայն ավել քաշ ունեցող մարդկանց մոտ է ախտորոշվում:Ո՜չ։ Մենք տարբերում ենք դիաբետի երկու տիպեր` առաջին և երկրորդ։ Առաջինը հանդիպում է երեխաների մոտ։ Դա աուտոիմուն խնդիր է։ Ինչ խոսք, ցանկալի է, որ ավել քաշ չունենան, բայց այս պարագայում քաշը որևէ նպաստող գործոն չէ հիվանդության առաջացման համար։ Երկրորդ տիպի պարագայում հավելյալ քաշը մեծացնում է առաջացման հավանականության ռիսկը։Դիաբետը չի բուժվում, բայց կարո՞ղ է լիովին վերահսկվել:Այո՜, այն բուժելի չէ, բայց կարելի է լիովին վերահսկել:Արդյոք սթրեսը բարձրացնում է արյան շաքարը:Շաքարախտ ունեցող մարդկանց մոտ սթրեսը կարող է բարձրացնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը և վատացնել շաքարախտի ընթացքը:Էնդոկրինոլոգ Իրինա Մարությանը հորդորում է հետևել մարմնի քաշին, ֆիզիկական ակտիվությանը և օգտագործել առողջ սնունդ: Վաղ ախտորոշումը նպաստում է հիվանդության վարման արդյունավետությանը: Շաքարային դիաբետը ոչ թե հիվանդություն, այլ ապրելակերպ է:
Նոյեմբերի 14-ը` Դիաբետի համաշխարհային օր
14 նոյեմբեր 22
Արդեն 31 տարի` 1991թ-ից, ինսուլինի գյուտի հեղինակներից մեկի` Ֆրեդերիկ Բանտինգի ծննդյան օրը` նոյեմբերի 14-ը բժշկական օրացույցում առանձնացված է որպես Դիաբետի համաշխարհային օր: Սա առիթ է մեկ անգամ ևս խոսելու դիաբետի, դրա կանխարգելման ձևերի և դրա հետ ապրելու հնարավորության մասին:  Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով աշխարհում ավելի քան 415 մլն մարդ շաքարային դիաբետ ունի: Կանխատեսվում է, որ մինչև 2030թ-ն այս թիվը կաճի` հասնելով 551 մլն-ի: Հայաստանում շաքարային դիաբետ ունեցողների թիվը հասնում է մոտ 110 հազարի, նրանցից մոտ 800-ը երեխաներ են: Ընդհանուր այս թիվը եռակի ավել է 2000-ականների սկզբի ցուցանիշներից: Դա տարբեր հիմնավորումներ ունի, որոնցից վերջին տարիներին առանձնակի մեծ է եղել սթրեսի և կորոնավիրուսային վարակի դերը: Ուրախացնում է այն, որ հիվանդացության թվի աճին զուգահեռ 3 անգամ քչացել են դիաբետից մահվան դեպքերը:  Բժիշկները խորհուրդ են տալիս պարբերաբար ստուգել արյան մեջ գլյուկոզայի քանակը և որևէ շեղման դեպքում անպայման դիմել նեղ մասնագետի: Դիաբետից խուսափելու համար կարևոր է ճիշտ կենսակերպը. քչաշարժությունն ու գերքաշայնությունը դիաբետի բերող ամենատարածված պատճառներից են:  «Արաբկիր» բժշկական համալիրի էնդոկրինոլոգիական ծառայությունը սպասարկում է նաև դիաբետ ունեցող պացիենտներին: Հիշեք, որ դիաբետի ճիշտ և գրագետ վերահսկողությունն ամենակարևորն են այս խնդրի հետ ապրելու և կյանքի որակը պահպանելու հարցում: 
Էնդոկրինոլոգիական
Անվանում
Գին
Երեխաներին
Մեծահասակներին
Հատուկ գին

Warning: Undefined property: stdClass::$special_price_2 in /home/arabkirmc/web/arabkirmc.am/public_html/assets/pages/services.php on line 222
Սեռական գեղձերի հիվանդություններ-կրիպտորխիզմ
150 000
Վահանաձև գեղձի հիվանդություններ
150 000
Հարվահանաձև գեղձի հիվանդություններ
150 000
Սեռական գեղձերի հիվանդություններ-սեռական զարգացման հապաղումներ
200 000
Ճարպակալում
200 000
Շաքարային դիաբետ, I տիպ, սուր բարդություններ
250 000
Բնածին հիպերինսուլինիզմ
250 000
Շաքարային դիաբետ, II տիպ, սուր բարդություններ
300 000
Մակերիկամիների հիվանդություններ
300 000
Սեռական գեղձերի հիվանդություններ (վաղաժամ սեռական հասունացում)
300 000
Շաքարային դիաբետ, I և II տիպ, քրոնիկ բարդություններ (նեյրոպատիա, ռեթինոպատիա, նեֆրոպատիա և այլն)
350 000
*Ցուցադրված գներն ունեն տեղեկացնող բնույթ։ Գները կարող են փոփոխվել։ Խնդրում ենք կապվել մեզ հետ՝ վերջնական արժեքները պարզելու համար։
Հասցե
Հայաստան, Երեւան, Մամիկոնյանց 30, մուտքը` պոլիկլինիկայի մասնաշենքով, 2-րդ հարկ
Հեռախոս
015 400 300 /12 16/ գրանցումների համար для регистраций for registrations
015 400 300 /11 03/