Մանկական ուղեղային կաթված. ներկայացնում է Լիանա Աղաջանյանը
28 հուլիս 2021

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Մանկաբուժական դպրոց 2024
Այս տարի եւս «Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի» եւ «Արաբկիր» բժշկանան համալիրի համատեղ ջանքերով անցկացվեց «Մանկաբուժական դպրոց» ամենամյա ավանդական դասընթացը։   Ծրագրում ընդգրկված էին մանկական առաջատար կլինիկաների մասնագետների դասախոսություններ` մի շարք արդիական թեմաներով. փորացավը երեխաների մոտ, գաստրոէնտերիտ, յուվենիլ արթրիտ, պարվովիրուսային վարակ, հազ, իմունոդեֆիցիտային վիճակներ, մանկական պալիատիվ օգնություն և այլն: Ներկայացվել են հիվանդությունների ախտորոշման և վարման ժամանակից ապացուցահեն մոտեցումներ, հետաքրքիր կլինիկական դեպքեր, ծավալվել քննարկուներ։   «Արաբկիրի» վաղեմի գործընկեր, Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցի գաստրոէնտերոլոգիական ծառայության նախկին ղեկավար պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը ներկայացրել է ֆունկցիոնալ աբդոմինալ ցավը մանկական տարիքում, հիվանդության ախտորոշման և վարման նորագույն մոտեցումները:   Դասընթացն ուղղված է եղել մանկական և ընտանեկան բժիշկների տեսական շարունակական մասնագիտական զարգացմանը, գիտելիքների և հմտությունների բարելավմանը, երեխաների մոտ տարածված հիվանդությունների վաղ ախտորոշմանն ու պատշաճ վարմանը, տրամադրվող բուժօգնության որակի բարձրացմանը:   Այս տարի դպրոցին մասնակցել է շուրջ 200 բժիշկ` հանրապետության տարբեր բժշկական հաստատություններից: Նրանք կստանան Առողջապահության նախարարության հաստատած ՇՄԶ 8 կրեդիտ: