Գլխավոր
Նորություններ
Մանկական մաշկաբանություն

Մանկական մաշկաբանություն

Մաշկի առողջությունը կարևոր է

Եթե ձեր փոքրիկի մաշկին, մազերին, եղունգներին, ինչպես նաև լորձաթաղանթներին, արտասովոր երևույթներ եք նկատում` ցան, բշտիկներ, չորություն, թեփոտում, գույնի կամ ձևի փոփոխություն, մազաթափություն և այլն, անպայման դիմեք մանկական մաշկաբանի:

«Արաբկիր» բժշկական համալիրի մաշկաբանները պատրաստ են օգնել մաշկային ցանկացած խնդրի դեպքում:
Երևան
Մամիկոնյանց 30
015 400 300 և ներքին` 12 16

https://arabkirmc.am/hy/services/127

Վերջին նորություններ
Նոյեմբերի 12-ը թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրն է
12 նոյեմբեր
Թոքաբորբի վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման նպատակով «Արաբկիր» բժշկական համալիրի թոքաբանական-մանկաբուժական բաժանմունքի ղեկավար Գևորգ Բոյաջյանը պատասխանում է ծնողներին հուզող տարածված հարցերին. Արդյոք թոքաբորբը միայն ձմռանն է հանդիպում։Ո՜չ, ամռանն էլ կարող են հանդիպել թոքաբորբի ծանր դեպքեր, հաճախ նույնիսկ ավելի ծանր, քան ձմռանը: Թոքաբորբով երեխաները միշտ ջերմո՞ւմ են:Հիվանդության հիմնական նշաններից է երեք օր և ավելի տևող բարձր ջերմությունը: 97%-ի դեպքում նկատվում է մարմնի ջերմության բարձրացում: 37.2 ջերմությունը մարդիկ անվանում են իբրև թոքաբորբի ջերմաստիճան, բայց դա սխալ մոտեցում է:Հիվանդությունը տանը բուժելու պարագայում արդյոք չի նվազում բուժման արդյունավետությունը: Միջազգային պրակտիկայում ընդունված է, որ շատ երեխաներ (եթե չունեն վտանգի նշաններ) թոքաբորբի դեմ բուժումը ստանում են նաև տան պայմաններում: Պատվաստումը ապահովու՞մ է լիարժեք պաշտպանություն հիվանդության դեմ:Պնևմակոկային պատվաստումը զգալիորեն նվազեցնում է հիվանդության զարգացման հավանականությունը և մեղմացնում է ընթացքը, եթե երեխան հիվանդանա: Թոքաբորբը արդոք վարակիչ հիվանդություն է: Հիվանդության վարակելիությունը շատ ցածր է։ Հիվանդությունից պաշտպանվելու համար բժիշկ Բոյաջյանը հորդորում է հետևել առողջ ապրելակերպի կանոններին, ստանալ համապատասխան պատվաստումը, ընտրել ճիշտ հագուստ երեխայի համար` խուսափելով գերտաքացումից, հետևել սննդին և խուսափել ծխախոտի օգտագործումից երեխայի ներկայությամբ: Ծուխը վնասում է երեխայի շնչուղիները, իսկ վնասված շնչուղին ավելի շուտ կարող է վերցնել ինֆեկցիաները:
Մարինե Գրիգորյանը Open Medical Institute-ի կողմից արժանացել է մասնագիտական գերազանցության սերտիֆիկատի
10 նոյեմբեր
2025 թվականի հոկտեմբերի 19-25-ը Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում կայացել է մանկական ռադիոլոգիային նվիրված միջազգային սեմինար, որն անցկացվում է յուրաքանչյուր չորս տարին մեկ անգամ։ «Արաբկիր» բժշկական համալիրի ճառագայթային ախտորոշիչ ծառայության ղեկավար Մարինե Գրիգորյանը և ռադիոլոգ Անի Սարգսյանը միջազգային մասնագիտական հանրությանը ներկայացրել են իրենց աշխատանքային գործունեության մեջ հանդիպած բնածին արատների հետ կապված պաթոլոգիաների մասին, որոնք աշխարհում հանդիպում են խիստ հազվադեպ՝ միլիոններից մեկ մարդու մոտ:«Արաբկիր» ԲՀ մասնագիտական թիմը ներկայացրել է իր վերլուծությունները և փորձը նմանատիպ դեպքերի ախտորոշման ու բուժման ընթացքի վերաբերյալ։ Ճառագայթային ախտորոշիչ ծառայության ղեկավար Մարինե Գրիգորյանը սեմինարի ընթացքում արժանացել է մասնագիտական գերազանցության սերտիֆիկատի։«Սա թիմային աշխատանքի արդյունք է,- նշում է Մարինե Գրիգորյանը,-թիմի աջակցությունն ու քաջալերումը մեծ դեր ունեն յուրաքանչյուրի մասնագիտական աճի և կայացման գործում։ Այս հաջողությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ չպետք է կանգ առնել և բավարարվել եղած հաջողությամբ․ անհրաժեշտ է անընդմեջ սովորել, կատարելագործվել և բաց չթողնել նոր գիտելիքներ ձեռք բերելու հնարավորությունը, որը ծառայելու է երեխաների առողջության պահպանմանը»։Միջազգային հարթակներում արձանագրած հաջողությունները վկայում են, որ Հայաստանում մանկական բժշկությունը զարգանում է համաշխարհային գիտական չափանիշներին համընթաց։
Այսօր Ռադիոլոգների միջազգային օրն է
08 նոյեմբեր
130 տարի առաջ հենց այս օրը` նոյեմբերի 8-ին գերմանացի գիտնականը հայտնաբերեց ռենտգենյան ճառագայթները: Իսկ 2012-ին միջազգային մի շարք կազմակերպությունների նախաձեռնությամբ նոյեմբերի 8-ը հռչակվեց որպես Ռադիոլոգների միջազգային օր: Այս տոնը ևս մեկ հնարավորություն է շնորհակալություն հայտնելու այն մասնագետներին, ովքեր ամեն օր իրենց գիտելիքներով, պատասխանատվությամբ, փորձով ու նվիրումով կատարում են ճշգրիտ ախտորոշում։Շնորհավորում ենք մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթելով նոր գիտական և մասնագիտական նվաճումներ։
Շարունակվում են աշխատանքները մահացած մարդուց օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման ծրագրի ներդրման ուղղությամբ
03 նոյեմբեր
«Արաբկիր» բժշկական համալիրի հրավերով Հայաստանում են Մեծ Բրիտանիայից ժամանած բժիշկներ՝ պրոֆեսոր, տրանսպլանտ վիրաբույժ Նիզամ Մամուդը և անեսթեզիոլոգ-ինտենսիվ թերապիայի մասնագետ Բենջամին Այվորին, ով Միացյալ Թագավորության օրգանների փոխպատվաստման ազգային կրթական համակարգի ղեկավարն է։Ուղեղային մահվան ախտորոշման ընթացակարգը, ուսուցման մոդելները և ծրագրի կազմակերպական կողմերը քննարկելու համար «Արաբկիր» ԲՀ-ում կայացավ հանդիպում բրիտանացի և հայ առաջատար մասնագետների միջև: Ս. թ. նոյեմբերի 4-ին Մեծ Բրիտանիայից ժամանած մասնագետները կհանդիպեն ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։ Առողջապահության նախարարությանը կից ստեղծվել են աշխատանքային երկու խմբեր, որոնք զբաղված են ուղեղային մահվան ախտորոշման և մահացած մարդկանց օրգանների ու հյուսվածքների փոխպատվաստման հարցերով։ Մեծ Բրիտանիայի մասնագետները աշխատելու են ՀՀ մասնագետների հետ, որպեսզի աջակցեն մշակել ուղեղային մահվան ախտորոշման և մահացած մարդկանց օրգանների ու հյուսվածքների փոխպատվաստման նոր համակարգի մշակումը և ներդրումը։ Այցի շրջանակում նոյեմբերի 6-ին «Արաբկիր» բժշկական համալիրում կքննարկվեն օրգանների փոխպատվաստմանն առնչվող հարցեր:
Կյանքը շարունակվում է …
29 հոկտեմբեր
Նարինեն է` հերոս աղջնակը, ով ՀՀ առողջապահության նախարարություն տրամադրած պետական պատվերի, Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի կողմից կազմակերպված դրամահավաքի և բժշկական մեծ թիմի ջանքերի շնորհիվ կարողացավ հետևում թողնել առողջական լուրջ մարտահրավերներն ու այսօր արդեն կարողանում է լիաթոք ժպտալ ու քայլ առ քայլ վերադառնալ բնականոն կյանքին…Ութ տարեկան աղջկա մոտ ախտորոշվել էր լյարդի աջ և ձախ բլթի հեպատոբլաստոմա կոչվող չարորակ ուռուցքը: Չափերով մեծ ուռուցքը ներառում էր լյարդի աջ, մասամբ նաև ձախ կեսը: Նախավիրահատական քիմիաթերապիա ստանալու ընթացքում` 2025 թվականի հուլիսի 6-ին, ծանր թոքաբորբի և միոկարդիտի պատճառով երեխան տեղափոխվել էր «Արաբկիր» բժշկական համալիր և 15 օր բուժում ստացել վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Երեխայի բուժման հետագա մարտավարությունը որոշելու համար բժշկական համալիրի մասնագիտական թիմը իրականացրեց բազմակողմանի հետազոտություններ: Ստացված տվյալները քննարկվեցին Բելառուսի վիրաբույժ-տրանսպլանտոլոգների և ճապոնացի առաջատար մասնագետների հետ: Քննարկումների արդյունքում որոշվեց, որ երեխայի կյանքը փրկելու համար պետք է շտապ իրականացնել լյարդի փոխպատվաստում: Դոնորը Նարինեի հայրն էր։  Միևնույն ժամանակ նշում էին, որ հնարավոր է նաև իրականացնել լյարդի ընդլայնված մասնահատում: Սակայն դա տեխնիկապես դժվար մոտեցում էր, քանի որ ուռուցքը ախտահարել էր լյարդի աջ բիլթն ու ձախից որոշ սեգմենտներ: Բարդ, բայց ավելի ցանկալի տարբերակ էր սա, քանի որ հնարավոր կլիներ պահպանել երեխայի օրգանի մի մասը: «Արաբկիր» բժշկական համալիրի մասնագիտական թիմը Մինսկի մասնագետների հետ միասին պատրաստվեցին զուգահեռաբար երկու սցենարներին էլ. Եթե հնարավոր չլիներ պահպանել երեխայի սեփական օրգանի մի մասը, ապա կիրականացվեր լյարդի բլթի փոխպատվաստում: Ս. թ. սեպտեմբերի 28-ին կատարվեց վիրահատությունը, իրականացվեց ընդլայնված հեմիհեպատէկտոմիա՝ պահպանելով սեփական լյարդի մոտ 30%-ը, թեև երեխայի հայրը միաժամանակ պատրաստ էր հարևան վիրահատարանում, անհրաժեշտության դեպքում փոխպատվաստում կատարելու համար։ Երեխան մնաց իր սեփական օրգանի հետ առանց ուռուցքի ախտահարման հատվածների, որը հաջողվեց հեռացնել: Արտասահմանյան գործընկերների գնահատմամբ նման վիրահատությունը իրականացնելը շատ ավելի բարդ է, քան հենց տիպիկ փոխպատվաստումը: Վիրահատությունը հաջողությամբ ավարտվեց, սակայն հետվիրահատական շրջանում զարգացավ սուր լյարդային անբավարարություն՝ պահպանված օրգանի փոքր չափերի և հյուսվածքների այտուցվածության պատճառով։ «Արաբկիր» բժշկական համալիրի բժիշկները առաջին օրերին բախվեցին լուրջ դժվարությունների, սակայն հմտությամբ կազմակերպեցին լյարդի ֆունկցիան փոխարինող ինտենսիվ թերապիա և դուրս բերեցին աղջկան այս վտանգավոր վիճակից: Լայն ժպիտով ու մեծ հավատով փոքրիկ Նարենեն վստահ է, որ շատ շուտով կկարողանա տուն վերադառնալ և իրականացնել իր բաղձալի երազանքը: Այս պատմությունը բժշկական արհեստավարժ խմբի հերթական սխրանքի դրսևորումն է: Նարինեն հիվանդանոցում եղած օրերին նկարել է «Արաբկիր» բժշկական համալիրը և ինքնաթիռը` որով իրեն օգնություն ցուցաբերելու համար ժամանել էին Բելառուսի մասնագետները:
Անվտանգ երկրում առողջ ու կրթված մարդն ամեն ինչ կստեղծի. Արա Բաբլոյան
10 հոկտեմբեր
Միշտ երիտասարդ ու եռանդուն մնալու համար մանկական վիրաբույժ, ուրոլոգ, պետական գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանն անցած 30 տարիների ընթացքում իր յուրահատուկ բանաձևն է մշակել՝ ստեղծել, բուժել, կազմակերպել և սովորեցնել առանց դադարի, բարյացակամորեն վերաբերել բուժառուին և երկրի համար անել հնարավորի առավելագույնը՝ առանց որևէ ակնկալիքի։ Հայաստանի Հանրային Ռադիոյի «Երկրորդ շնչառություն» հաղորդաշարի հյուրը «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանն է: