Դերմատոսկոպիա
13 ապրիլ 2021

Դերմատոսկոպիան (էպիլյումինեսցենտային մանրադիտումը) մաշկի օպտիկական ախտորոշման ոչ ինվազիվ, անցավ, անվնաս հետազոտություն է, որի միջոցով հնարավոր է ախտորոշել մաշկի բորբոքային, անոթային, պիգմենտային, ուռուցքային և այլ ախտաբանություններ։ Այս հետազոտությունը չունի հակացուցումներ, ցուցված է հետևյալ դեպքերում.

  • խալերի չափերի, գույնի փոփոխության, վնասման դեպքում
  • խալերի շուրջ բորբոքման, թեփոտման, ճաքերի, քորի առկայության դեպքում
  • մաշկի ցանկացած գոյացություն (խալեր, պապիլոմաներ, գորտնուկներ և այլն) հեռացնելուց առաջ
  • մեծ քանակությամբ պիգմենտային բծերի և խալերի առկայության դեպքում
  • եթե անամնեզը ծանրաբեռնված է, այսինքն ընտանիքում եղել է մաշկի քաղցկեղի դեպք:
Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» ԲԿ-ում
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» բժշկական համալիրում էր` գաստրոէնտերոլոգիական և էնդոսկոպիկ ծառայությունների հետ շարունակական համագործակցության շրջանակում: Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցում որպես գաստրոէնտերոլոգիայի և սննդաբանության ծառայության ղեկավար երկարամյա փորձառություն ունեցող պրոֆեսորը մի շարք խնդրահարույց կլինիկական դեպքերի խորհրդատվական քննարկումներ է անցկացրել ինչպես «Արաբկիրի» գործընկերների, այնպես էլ այլ բժշկական հաստատությունների մասնակիցների հետ։   Պրոֆեսորի անմիջական դիտարկմամբ իրականացվել են մի շարք էնդոսկոպիկ միջամտություններ` գաստրոսկոպիա և կոլոնոսկոպիա բազմաստիճան բիոպսիաներով, ինչպես նաև միջմաշկային էնդոսկոպիկ գաստրոստոմայի` PEG-ի տեղադրումներ նյարդաբանական խանգարումներով երեխաների, որոնք ունեն կլման ակտի, այդպիսով և սնուցման լուրջ դժվարություններ:   Այցի շրջանակում Քրիստիան Բրեգերը հանդիպել և համագործակցության նոր գաղափարներ է քննարկել նաև «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանի հետ: #arabkirmc #gastroenterology #գաստրոէնտերոլոգիա #endoscopy