Էպիլեպսիա
17 ապրիլ 2021

Այսօր Էպիլեպսիայի համաշխարհային օրն է` «մանուշակագույն» օրը:

«Էպիլեպսիա» բառը հունարենից թարգմանաբար «հարկադրել, տիրել» է նշանակում: Ի՞նչ է հարկադրում հիվանդությունների այս խումբը մարդու օրգանիզմին, որքա՞ն ծանոթ ենք մենք էպիլեպսիային եւ ի՞նչ գիտենք մեր կողքին տեղի ունեցող էպի-ցնցումների ժամանակ ճիշտ պահելաձեւի մասին: Ի՞նչ է առաջարկում բժշկագիտությունն աշխարհի` էպիլեպսիա ունեցող մոտ 50 մլն բնակիչներին: Այս եւ այլ հարցերի պատասխաններ լսեք «Արաբկիր» ԲՀ մանկական նյարդաբանության բաժանմունքի վարիչ Անի Գևորգյանի մեկնաբանությամբ:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» ԲԿ-ում
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» բժշկական համալիրում էր` գաստրոէնտերոլոգիական եւ էնդոսկոպիկ ծառայությունների հետ շարունակական համագործակցության շրջանակում:   Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցում որպես գաստրոէնտերոլոգիայի եւ սննդաբանության ծառայության ղեկավար երկարամյա փորձառություն ունեցող պրոֆեսորը մի շարք խնդրահարույց կլինիկական դեպքերի խորհրդատվական քննարկումներ է անցկացրել ինչպես «Արաբկիրի» գործընկերների, այնպես էլ այլ բժշկական հաստատությունների մասնակիցների հետ։   Պրոֆեսորի անմիջական դիտարկմամբ իրականացվել են մի շարք էնդոսկոպիկ միջամտություններ` գաստրոսկոպիա եւ կոլոնոսկոպիա բազմաստիճան բիոպսիաներով, ինչպես նաեւ միջմաշկային էնդոսկոպիկ գաստրոստոմայի` PEG-ի տեղադրումներ նյարդաբանական խանգարումներով երեխաների, որոնք ունեն կլման ակտի, այդպիսով եւ սնուցման լուրջ դժվարություններ:   Այցի շրջանակում Քրիստիան Բրեգերը հանդիպել եւ համագործակցության նոր գաղափարներ է քննարկել նաեւ «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանի հետ: #arabkirmc #gastroenterology #գաստրոէնտերոլոգիա #endoscopy