Գլխավոր
Նորություններ
Օդանավով մեկ թռիչքից մենք կարող ենք ճառագայթման ավելի մեծ չափաբաժին ստանալ, քան մեկ հետազոտությունից

Օդանավով մեկ թռիչքից մենք կարող ենք ճառագայթման ավելի մեծ չափաբաժին ստանալ, քան մեկ հետազոտությունից


Հայաստանում ախտորոշիչ ծառայությունների զարգացման պատճառով է նաև, որ երբեմն թվում է, թե տարբեր հիվանդությունների թվի սրընթաց աճ կա, մինչդեռ դրանք ավելի հաճախ ու ավելի վաղ փուլերում է հնարավոր դարձել ախտորոշելը։

Այն, որ ռենտգենը կամ ճառագայթային ախտորոշման որևէ այլ մեթոդ կարող է արագացնել հիվանդության զարգացումը, միֆ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Արաբկիր» բժշկական կենտրոնի ճառագայթային ախտորոշման ծառայության ղեկավար Մարինե Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ ճիշտ դոզավորման դեպքում նման բան անհնար է։

«Ռենտգեն ճառագայթներն այնպիսի ճառագայթներ են, որոնք նորմալ մարդու օրգանիզմը առօրյայում էլ ստանում է տարբեր տեղերից։ Օրինակ, օդանավով մեկ թռիչքից մենք կարող ենք ճառագայթման ավելի մեծ չափաբաժին ստանալ, քան 1 հետազոտությունից։ Այնպես որ, միֆ է, թե ռենտգեն ճառագայթի ադեկվատ դոզան կարող է նպաստել կամ արագացնել հիվանդության զարգացումը»,- նշեց նա։
Վերջին նորություններ
Այսօր Արա Բաբլոյանի ծննդյան տարեդարձն է
05 մայիս
«Արաբկիր» բժշկական համալիրի կառավարման խորհրդի նախագահ, գիտական ղեկավար, բժշկագիտության նվիրյալ, պրոֆեսոր Արա Բաբլոյանն այսօր նշում է իր ծննդյան տարեդարձը։Հարգելի՛ պարոն Բաբլոյան, Ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ։ Ձեր գիտական միտքը, մասնագիտական փորձառությունն ու մարդկային նվիրումը տարիներ շարունակ ծառայել են առողջապահության զարգացմանը, բժշկական գիտության առաջընթացին և հասարակության բարօրությանը։ Թող Ձեր հարուստ գիտելիքը, անսպառ փորձն ու նվիրումը շարունակեն լուսավորել բժշկության ճանապարհը՝ նպաստելով նոր հաջողությունների, նախաձեռնությունների և առողջապահական համակարգի զարգացմանը։ Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ, երկարամյա բեղուն գործունեություն և նորանոր ձեռքբերումներ Ձեր բարձրարժեք և պատասխանատու առաքելության մեջ։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Տեղի է ունեցել ֆրանս-հայկական երրորդ համաժողովը
04 մայիս
Աորտայի աղեղի անոմալիաները ավելի հաճախ երեխաների մոտ հանդիպող ախտորոշում են։ «Արաբկիր» բժշկական համալիրի ճառագայթային ախտորոշիչ ծառայության ղեկավար Մարինե Գրիգորյանը մանկական և կրծքավանդակի ռադիոլոգիային նվիրված գիտաժողովի ընթացքում անդրադարձել է այս խնդրին՝ ներկայացնելով ժամանակակից ախտորոշման մոտեցումները, կլինիկական առանձնահատկությունները և «Արաբկիր» ԲՀ-ում հանդիպած պրակտիկան։ Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ ս.թ. մայիսի 1-2-ը Գյումրիում տեղի է ունեցել ֆրանս-հայկական երրորդ համաժողովը, որի շրջանակում ելույթ են ունեցել բժիշկ-ռադիոլոգներ Ֆրանսիայից և Հայաստանի բժշկական տարբեր հաստատություններից։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Լաբորատոր ախտորոշման մասնագետի միջազգային օրն է այսօր...
15 ապրիլ
​Շնորհավորում ենք ​«Արաբկիր» բժշկական համալիրի լաբորատոր-ախտորոշիչ ծառայության բոլոր աշխատակիցներին՝ մաղթելով առողջություն, անսպառ եռանդ և մասնագիտական նորանոր ձեռքբերումներ։ Ձեր աշխատանքն անգնահատելի է։«ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Ավելի քան 35 տարի խնամքով պահված խաղալիքը Անդրանիկի բուժման պատմության, բժիշկ-պացիենտ բարեկամության լուռ վկան է
13 ապրիլ
Անդրանիկը «Արաբկիր» բժշկական համալիրի պացիենտներից է։ Տասնամյակներ առաջ Արա Բաբլոյանը վիրահատում է փոքրիկ տղային և խաղալիք նվիրում։ 30 տարի անց Անդրանիկի առողջության պատասխանատվությունը իր վրա է վերցնում Սերգեյ Բաբլոյանը և կատարում երիկամի փոխպատվաստում։ Հետվիրահատական հերթական այցերից մեկի ժամանակ Անդրանիկը, ի նշան երախտագիտության իր կյանքը փրկած հայր և որդի Բաբլոյաններին, իր հետ «Արաբկիր» բժշկական համալիր է բերում այն խաղալիքը, որը իրեն նվիրել էր Արա Բաբլոյանը 1991 թվականին։ Սերունդների համագործակցությունը մի կարևոր նպատակ ունի՝ կերտելու առողջ հասարակություն և շարունակելու լինել առողջության վստահելի գործընկեր։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Ապրիլի 11-ը Պարկինսոնի հիվանդության համաշխարհային օրն է
11 ապրիլ
Վերջույթների դողն ու կարկամությունը, ինչպես նաև քնի, խոսքի, քայլվածքի և մարսողության խանգարումները կարող են հուշել այդ հիվանդության առկայության մասին։ Նյարդավիրաբույժ Նիկո Արզումանյանը խոսել է Պարկինսոնի հիվանդության` «Արաբկիր» բժշկական համալիրում իրականացվող վիրահատական բուժման մասին և ոչ միայն։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ 
Քայլ դեպի բժշկական օգնության նոր որակ. ESPAGHAN-ի «Բժշկական օգնության նոր տեսակի անցում» արշավի ընթացքը գաստրոէնտերոլոգիայում
09 ապրիլ
Բժշկական օգնության շարունակականության ապահովումը, հատկապես քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաների համար ժամանակակից առողջապահության կարևոր մարտահրավերներից է: Այս ուղղությամբ Հայաստանում գաստրոէնտերոլոգիայի ոլորտում տարվող աշխատանքները ESPAGHAN-ի (Մանկական գաստրոէնտերոլոգիայի, լյարդաբանության և սնուցման եվրոպական միության) հետ ընթացքի մեջ են: Հիշեցնենք, որ 2025 թվականի հոկտեմբերին Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի ներքո ստեղծվել էր մանկական գաստրոէնտերոլոգիայի և լյարդաբանության ստորաբաժանմունքը, որը միավորում է հանրապետության մանկական գաստրոէնտերոլոգ, էնդոսկոպիստ և լյարդաբան 17 մասնագետների: 2025թ. դեկտեմբեր ամսին Հայաստանի մանկաբույժների ասոցիացիայի կողմից կազմակերպվեց մանկական չորս և մեծահասակների երրորդային մակարդակի բԺշկական հինգ կենտրոնների գաստրոէնտերոլոգների առաջին հանդիպումը, որի ժամանակ ներկայացվեցին, քննարկվեցին և տարածվեցին ESPAGHAN-ի վերը նշված արշավի մասնագիտական նյութերը` թարգմանված հայերեն:«Բժշկական օգնության նոր տեսակի անցում» արշավը փետրվար և մարտ ամիսներին շարունակվում էր: Արշավի առանցքային ձեռքբերումներից է մանկական և մեծահասակների գաստրոէնտերոլոգների միջև սկսված համագործակցությունը: Փետրվար և մարտ ամիսներին ESPAGHAN-ի ուղեցույցների ներկայացումը և տարածումը (տպագիր և էլեկտրոնային տարբերակներով) շարունակվեց Երևան քաղաքի բժշկական տարբեր կենտրոնների գաստրոէնտերոլոգիական բաժանմունքներում` ընդգրկելով մասնագիտական ավելի լայն շրջանակ (մոտ 55 հոգի):Սակայն արշավի ծավալումը Հայաստանում հանդիպում է որոշակի դժվարությունների, քանի որ 18 տարին լրացած և մեծահասակ քրոնիկ ԳԷ պացիենտների դիսպանսեր բժշկական հսկողությունը դեռևս կարիք ունի կանոնակարգման: Բժիշկների կողմից ցուցաբերված հետաքրքրությունը, ակտիվությունը և բազմաթիվ դրական արձագանքները փաստում են, որ «Բժշկական օգնության նոր տեսակի անցման» արշավն արդիական է և կարիք ունի հետագա զարգացման: