Գլխավոր
Նորություններ
Պատանեկան արթրիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է այսօր։

Պատանեկան արթրիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է այսօր։


Խնդրի վերաբերյալ   հանրային իրազեկվածության բարձրացման նպատակով «Արաբկիր» բժշկական համալիրի ռևմատոլոգիական ծառայության ղեկավար Գայանե Խլոյանը պատասխանում է ծնողներին հուզող տարածված հարցերին։

Ի՞նչ է պատանեկան արթրիտը:
Պատանեկան արթրիտը մինչև 18 տարեկան երեխաների հոդերի խրոնիկ բորբոքումն է, որի առաջացման պատճառները հայտնի չեն:

Սկզբնական ախտանշանները որո՞նք են, ծնողն ինչպե՞ս հասկանա, որ գործ ունի այս խնդրի հետ:
Սկզբնական ախտանշանները բազմազան են: Բայց հիմնական գանգատը հոդի այտուցն ու ցավն է, որը երեխան, հնարավոր է, չկարողանա արտահայտել (չասի` որ մասն է ցավում, ինչն է իրեն անհանգստացնում)։ Երեխան բռնում է ոտքը, խուսափում է քայլելուց, կարող է կաղալ։ Պետք է ուշադիր լինել պատճառը հասկանալու համար։ Բացի հոդաբորբից` կարող են լինել նաև այլ գանգատներ` ընդհանուր թուլություն, ջերմություն, երբեմն ցան։

Սա ժառանգակա՞ն հիվանդություն է:
Ժառանգական չէ, բայց կարելի է ասել, որ կա ժառանգական որոշակի նախատրամադրվածություն:

Հիվանդությունը չբուժելու դեպքում հնարավոր ի՞նչ հետևանքներ կարող են լինել:
Բուժումը ժամանակին չսկսելը կամ բուժման բացակայությունը կարող է բերել հաշմանդամության: Ժամանակին սկսելը զգալիորեն լավացնում է պացիենտի կյանքի որակը. նա ապրում է իր բնականոն կյանքով։ 

Ձեր խորհուրդը ծնողներին:
Ի սկզբանե ծնողները չեն ուզում ընդունել խրոնիկ հիվանդության առկայությունը: Բայց կան բազմաթիվ միջոցներ, որոնցով մենք երեխաներին կարող ենք օգնել։ Ծնողը պետք է իմանա, որ շատ կարևոր է համագործակցությունը բժշկի հետ: Բժիշկը միայնակ չի կարող աշխատել, որովհետև այդ պացիենտները հիմնականում գտնվում են տանը՝ ծնողի հսկողության տակ: Այսինքն՝ սա ընտանիքի, երեխայի, բժշկի, ռևմատոլոգի, ինչպես նաև հարակից շատ այլ մասնագետների՝ օրթոպեդի, ակնաբույժի, վերականգնողաբանի համատեղ թիմային աշխատանքն է։
Վերջին նորություններ
Այսօր անվանի բժիշկ, սրտային վիրաբույժ, ՀՀ Ազգային հերոս Հրայր Հովակիմյանի ծննդյան օրն է
13 մայիս
Սիրելի՜ Հրայր,ջերմորեն շնորհավորում եմ ծննդյանդ օրվա առթիվ։ Քաջառողջություն, անսպառ ուժ և նորանոր հաջողություններ եմ մաղթում պատասխանատու և ազգանվեր առաքելությանդ մեջ։ Եղի՜ր առողջ և շարունակի՜ր կուտակածդ գիտելիքն ու փորձառությունը ծառայեցնել ի նպաստ մարդկանց առողջության պահպանման և բժշկության զարգացման կարևորագույն գործին։ Դու այն եզակի անհատներից ես, որ Հայաստանի համար ամենածանր տարիներին եկան Հայաստան և իրենց ողջ փորձն ու հմտությունները ծառայեցրին ի նպաստ հայրենիքի և առողջապահության ոլորտի զարգացման։ Եվ հենց այդ տարիներին հիմք դրվեց մեր ամուր ընկերությանը և ջերմ բարեկամությանը, որ, հպարտությամբ պետք է նշեմ, արդեն 33 տարի շարունակվում է։ Խաղաղություն, բարօրություն, երջանիկ ու լուսավոր օրեր քեզ և քո ընտանիքին։ Հարգանքով՝ Արա Բաբլոյան«Արաբկիր» բժշկական համալիրի կառավարման խորհրդի նախագահ, գիտական ղեկավար 
Այսօր բուժքույրերի միջազգային օրն է
12 մայիս
Բուժքույրերի մասնագիտական աշխատանքը առողջապահության կարևորագույն հենասյուներից է։ Շնորհավորում ենք բոլոր բուժքույրերին մասնագիտական օրվա առթիվ՝ մաղթելով առողջություն, մասնագիտական հաջողություններ և աշխատանքային խաղաղ օրեր։ Շնորհակալություն ձեր կարևոր և պատասխանատու աշխատանքի համար։«ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ 
Ինչպե՞ս ճիշտ վերլուծել գլյուկոզայի շարունակական մշտադիտարկման համակարգում գրանցված տվյալները
11 մայիս
Ինչպե՞ս ճիշտ վերլուծել համակարգում գրանցված տվյալները։ Կա՞ արդյոք անհրաժեշտություն երեխայի ինսուլինի դոզան փոխելու։ Ծնողներին հուզող հարցերին պատասխանում է «Արաբկիր» բժշկական համալիրի էնդոկրինոլոգ Լուսինե Նավասարդյանը։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Դեռահասների ճարպակալում․ ե՞րբ է պետք անհանգստանալ
07 մայիս
«Եղիր առողջ» նախագծի հյուրն է «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ դպրոցահասակ երեխաների և դեռահասների քաշի վերահսկման ծառայության համակարգող, մանկաբույժ Մարինա Մելքումովան։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Այսօր Արա Բաբլոյանի ծննդյան տարեդարձն է
05 մայիս
«Արաբկիր» բժշկական համալիրի կառավարման խորհրդի նախագահ, գիտական ղեկավար, բժշկագիտության նվիրյալ, պրոֆեսոր Արա Բաբլոյանն այսօր նշում է իր ծննդյան տարեդարձը։Հարգելի՛ պարոն Բաբլոյան, Ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ։ Ձեր գիտական միտքը, մասնագիտական փորձառությունն ու մարդկային նվիրումը տարիներ շարունակ ծառայել են առողջապահության զարգացմանը, բժշկական գիտության առաջընթացին և հասարակության բարօրությանը։ Թող Ձեր հարուստ գիտելիքը, անսպառ փորձն ու նվիրումը շարունակեն լուսավորել բժշկության ճանապարհը՝ նպաստելով նոր հաջողությունների, նախաձեռնությունների և առողջապահական համակարգի զարգացմանը։ Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ, երկարամյա բեղուն գործունեություն և նորանոր ձեռքբերումներ Ձեր բարձրարժեք և պատասխանատու առաքելության մեջ։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Տեղի է ունեցել ֆրանս-հայկական երրորդ համաժողովը
04 մայիս
Աորտայի աղեղի անոմալիաները ավելի հաճախ երեխաների մոտ հանդիպող ախտորոշում են։ «Արաբկիր» բժշկական համալիրի ճառագայթային ախտորոշիչ ծառայության ղեկավար Մարինե Գրիգորյանը մանկական և կրծքավանդակի ռադիոլոգիային նվիրված գիտաժողովի ընթացքում անդրադարձել է այս խնդրին՝ ներկայացնելով ժամանակակից ախտորոշման մոտեցումները, կլինիկական առանձնահատկությունները և «Արաբկիր» ԲՀ-ում հանդիպած պրակտիկան։ Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ ս.թ. մայիսի 1-2-ը Գյումրիում տեղի է ունեցել ֆրանս-հայկական երրորդ համաժողովը, որի շրջանակում ելույթ են ունեցել բժիշկ-ռադիոլոգներ Ֆրանսիայից և Հայաստանի բժշկական տարբեր հաստատություններից։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ