2025 թվականի հոկտեմբերին Հայաստանի մանկաբույժների ասոցիացիայի ներքո ստեղծվել է մանկական գաստրոէնտերոլոգիայի և լյարդաբանության ստորաբաժինը, որը միավորում է հանրապետության մանկական գաստրոէնտերոլոգ էնդոսկոպիստ և լյարդաբան 17 մասնագետների:
Ստորաբաժանման նպատակներն են` միավորել ոլորտի մասնագետներին գաստրոէնտերոլոգիական աշխատանքների և երեխաների խնամքի որակը բարելավելու համար, մշակել կլինիկական, հետազոտական և կրթական ծրագրեր, ակտիվացնել համագործակցությունը միջազգային գաստրոէնտերոլոգիական միությունների հետ (ESPGHAN, NASPGHAN, UEG այլ), ամրապնդել կապը Հայաստանի մեծահասակ գաստրոէնտերոլոգների ասոցիացիայի հետ:
«Արաբկիր» ԲՀ–ԵԴԱԻ մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայությունը տարիներ շարունակ ակտիվորեն համագործակցել է ESPGHAN-ի հետ՝ մասնակցել միջազգային գիտաժողովների, աջակցել նրա տարբեր գործընթացների անցկացմանը Հայաստանում, իրականացրել կրթական ծրագրեր, մասնավորապես 2007թ., 2017 թ. կազմակերպել ESPGHAN-ի ամառային դպրոցներ (ESPGHAN Eastern Summer School) Երևանում։
Նշենք, որ «Արաբկիր» ԲՀ-ի ԳԷ ծառայության դիսպանսերը ներկայումս իրականացնում է 500-ից ավելի քրոնիկ գաստրոէնտերոլոգիական և լյարդաբանական տարբեր հիվանդությւոններով երեխաների հսկողությունը մինչև 18 տարեկան, ինչից հետո նրանք կարիք ունեն շարունակելու հսկողությունը մեծահասակ մասնագետների կողմից բարդությունների կանխարգելման և կյանքի որակը բարելավելու համար: Այդ անցման շրջանի պատշաճ կազմակերպումը և իրագործումը ամենուրեք առողջապահական լուրջ մարտահրավեր է, որին կարևոր է միացյալ ընդգրկվեն թե՜ մանկական և թե՜ մեծահասակ գաստրոնէտերոլոգ մասնգետները:
ESPGHAN-ի կողմից, 2025թ. հոկտեմբեր ամսից սկսած, «Բժշկական օգնության նոր տեսակի անցման» («Health Care Transition») արշավը, որի մեջ ընդգրկված է նաև «Արաբկիր» ԲՀ – ԵԴԱԻ ԳԷ ծառայությունը, վերաբերվում են հենց այդ գործընթացին:
Արշավի կարգախոսն է « Անցման գործընթացը սովորական փոխադրում չէ ...»: Աշխատանքները ընթացքի մեջ են. 2025թ. նոյեմբեր ամսին իրականացվել է առաջին փուլը` ESPGHAN-ի նախապատրաստված անհրաժեշտ նյութերը համալրվել և թարգմանվել են հայերենով:
Շարունակելով արշավի երկրոդ փուլը` 2025թ. դեկտեմբերին «Արաբկիր» ԲՀ-ում ԳԷ ստորաբաժանման և Հայաստանի մանկաբույժների ասոցիացիայի կողմից կազմակերպվեց գոյություն ունեցող մանկական չորս և մեծահասակների երրորդային մակարդակի բԺշկական հինգ կենտրոնների գաստրոէնտերոլոգ մասնագետների առաջին հանդիպումը: Արշավի հիմնական դրույթներին ծանոթանալու համար բժիշկներին ներկայացվեցին ESPGHAN-ի թարգմանված նյութերը, քննարկվեցին Հայաստանում դրանց տեղայնացման հարցերը, առկա դժվարությունները: Ամփոփելով միջոցառումը` «Արաբկիր» ԲՀ գաստրոէնտերոլոգիական ծառայության ղեկավար Գայանե Ամարյանն ակնկալեց բժիշկների գործուն մասնակցությունը և աջակցությունը ESPGHAN-ի տրամադրած ռեսուրսները հանրապետությունում հետևողական տարածելու համար և հույս հայտնեց, որ Հայաստանում աստիճանաբար կզարգացնենք ESPGHAN–ի կողմից նախաձեռնված «Բժշկական օգնության նոր տեսակի անցման» («Health Care Transition») գործընթացը: