Գլխավոր
Նորություններ
Նորածնային սկրինինգ. ադրենոգենիտալ համախտանիշ

Նորածնային սկրինինգ. ադրենոգենիտալ համախտանիշ

‼👶 Տարիներ շարունակ` սկսած 2005թ-ից, «Արաբկիր» բժշկական համալիրը փորձարկել, ապա պետության հաստատմանն է ներկայացրել նորածնային սկրինինգի տարբեր ծրագրեր` բնածին հիպոթիրեոզ, լսողություն, ֆենիլկետոնուրիա, կոնքազդրային հոդի դիսպլազիա: Անցած տարվանից այս շարքին ավելացել է նաև ադրենոգենիտալ համախտանիշը, որը նույնպես, ինչպես նախորդները, հաջողությամբ ներդրվել է ամբողջ հանրապետության տարածքում: Նպատակը` կյանքի առաջին օրերին, հենց ծննդատանը հետազոտել երեխաներին, վաղ հայտնաբերել խնդիրներն ու կատարել վաղ միջամտություններ` կանխարգելելով այդ խնդիրների բարդություններն ու հաշմանդամությունը: Հանրային հեռուստաընկերության «Լուրերն» անդրադարձել է այս կարևոր թեմային:

#նորածնայինսկրինինգ #ադրենոգենիտալհամախտանիշ

#ԱՆ #ԱրաբկիրԲՀԵԴԱԻ

 

Վերջին նորություններ
Որո՞նք են մանկաբուժության մեջ հաճախ հանդիպող ալերգենները։
10 դեկտեմբեր
 «Եղիր առողջ» հաղորդաշարի հյուրը «Արաբկիր» ԲՀ մանկաբույժ Մերի Մարանդյանն է։ 
Իրավիճակը համաճարակային չէ, բայց մտահոգիչ է
09 դեկտեմբեր
Յուրաքանչյուր վիրուս կարող է առաջացնել բարդություններ: «Արաբկիր» ԲՀ երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանը հորդորում է ինքնաբուժությամբ չզբաղվել և բարդություններից խուսափելու համար ախտանշանները նկատելու դեպքում դիմել մասնագետներին:
Ի՞նչ է ալերգիան, և ի՞նչ է իրենից ներկայացնում ալերգենը
08 դեկտեմբեր
Հանրային հեռուստաընկերության «Եղիր առողջ» հաղորդաշարի շրջանակում ալերգիաների վերաբերյալ հարցերին պատասխանում է «Արաբկիր» բժշկական համալիրի շնչառական բժշկության և ալերգոլոգիական-իմունոլոգիական ծառայության ղեկավար Աստղիկ Բաղդասարյանը։
Առողջապահության ոլորտը անդառնալի կորուստ կրեց
06 դեկտեմբեր
Խոր ցավով ու մեծ ափսոսանքով տեղեկացանք, որ 72 տարեկանում հանկարծամահ է եղել ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսոր Արտավազդ Բագրատի Սահակյանը։ Արտավազդ Սահակյանը մեր լավագույն գործընկերներից էր, «Արաբկիր» բժշկական համալիրի բարեկամը։ Տարիներ շարունակ միասին իրականացրել ենք տարբեր ծրագրեր, բարդ վիրահատություններ` կատարելով նաև երեխայի լյարդի փոխպատվաստում։ Արտավազդ Սահակյանը սիրված բժիշկ էր, բարձրակարգ մասնագետ, հավատարիմ ու անփոխարինելի ընկեր, ազնիվ ու ճշտախոս մտավորական, հիանալի մարդ, ով վստահաբար դեռ ուներ բազում չիրականացած երազանքներ թե՜ մասնագիտական գործունեության ոլորտում, թե՜ կյանքում… «Արաբկիր» ԲՀ գիտական ղեկավար Արա Բաբլոյանը, տնօրեն Արման Բաբլոյանը և ողջ բուժանձնակազմը իրենց խորին ցավակցությունն են հայտնում անվանի բժշկի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել ու բարձր են գնահատել Արտավազդ Սահակյանի գործը։Վաստակաշատ, արհեստավարժ ու սիրելի բժշկի, բարի ու ազնիվ ընկերոջ, պայծառ ու կենսախինդ մարդու հիշատակը հավերժ վառ կմնա նրան ճանաչողների հուշերում…
Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է այսօր
03 դեկտեմբեր
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1992 թվականին դեկտեմբերի 3-ը հռչակեց որպես Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր։ Նպատակը հանրային իրազեկվածության բարձրացումն էր հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև նրանց իրավունքների պաշտպանությունը։ Ստեղծենք մի հասարակություն, որտեղ հաշմանդամություն ունեցող անձը կկարողանա հեշտորեն լուծել բոլոր խնդիրները և հասարակության լիարժեք անդամ կզգա իրեն։
Վիտամինների օգտակար կողմերն ու հնարավոր վտանգները
02 դեկտեմբեր
Շատ ծնողներ երեխաներին վիտամինային հավելումներ տալիս են առանց բժշկի խորհրդի՝ մտածելով, որ լիովին անվտանգ են։ Վիտամինների ճիշտ օգտագործման, դրանց իրական օգուտների և հնարավոր ռիսկերի մասին «Լուրերին»  պատմել է «Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժ Աստղիկ Միրզախանյանը։