Գլխավոր
Նորություններ
Ռիչարդ Բաբայանը այցելել է «Արաբկիր» բժշկական համալիրի, եղել Էդգար Հուսեփյանի անունը կրող էպիլեպտոլոգիական դիսպանսերում

Ռիչարդ Բաբայանը այցելել է «Արաբկիր» բժշկական համալիրի, եղել Էդգար Հուսեփյանի անունը կրող էպիլեպտոլոգիական դիսպանսերում

«Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար պրոֆեսոր Արա Բաբլոյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից ժամանած Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) հոգաբարձուների խորհրդի անդամ բժիշկ Ռիչարդ Բաբայանին, Հայաստանի մասնաճյուղի փոխտնօրեն, առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանին, առողջապահության և սոցիալական ծրագրերի համակարգող Առնո Հովհաննիսյանին:

 «Արաբկիր» բժշկական համալիրի և ՀՕՖ-ի համատեղ գործակցության շնորհիվ տասնամյակների ընթացքում կյանքի են կոչվել առողջապահական բազմաթիվ ծրագրեր:
Այցի ընթացքում հյուրերը շրջել են հիվանդանոցում, եղել են էպիլեպտոլոգիական դիսպանսերում, որի հսկողության և բուժման տակ են գտնվում 4150 բուժառուներ։  «Արաբկիր» բժշկական համալիրում գործող էպիլեպտոլոգիայի կենտրոնը առաջատարներից մեկն է տարածաշրջանում, որը տրամադրում է էպիլեպսիայի առաջադեմ բուժում թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար: Կենտրոնը կրում է Նյու Յորքի «Կոլումբիա» համալսարանի, Պրեսբիտերյան հիվանդանոցի միջազգային ճանաչում ունեցող նյարդավիրաբույժ պրոֆեսոր Էդգար Հուսեփյանի անունը։

«Պրոֆեսոր Հուսեփյանը մեծ ներդրում է ունեցել ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ՀՀ առողջապահության ոլորտում»,- հանդիպման ընթացքում նշեց Արա Բաբլոյանը: Նրա առավել ակտիվ գործունեությունը սկսվել է 1988 թ. երկրաշարժից հետո: Որպես ՀՕՖ բժշկական ծրագրերի համակարգող՝ պրոֆեսոր Հուսեփյանը կազմակերպել է մոտ 100 հայ բժիշկների վերապատրաստումը Միացյալ Նահանգներում։

Հպարտությամբ կարող ենք նշել, որ մասնագիտական շարունակական զարգացման ժամանակակից մոդելի ներդրումը Հայաստանում հնարավոր դարձավ հենց Էդգար Հուսեփյանի թողած հարուստ ժառանգության շնորհիվ։ Ներկաները բարձր են գնահատել մեծ հայի և վաստակաշատ մասնագետի կյանքն ու անցած ճանապարհը: Հանդիպումը եզրափակվեց կլոր սեղան քննարկումով, որին մասնակցել են նաև Հայ օգնության ֆոնդի «Շարունակական բժշկական կրթություն» ծրագրի մասնակիցները՝ հանրապետության տարբեր մարզերի բուժհաստատություններից, ինչպես նաև ՀՕՖ–ի բժշկական շրջանավարտների ասոցիացիայի նախագահ Արմինե Հակոբյանը և նախագահության անդամ Բելլա Գրիգորյանը:

«ՀՕՖ-ը այն եզակի կազմակերպություններից է, որ 1988 թվականից սկսած ծավալելով գործունեություն` իր առջև դրել է հստակ նպատակներ` զարգացնել Հայաստանի հասարակական կյանքի բոլոր ոլորտներն ու մարզերը և գնում է դրանք իրագործելու ճանապարհով»,-հանդիպման ավարտին ընդգծել է պրոֆեսոր Արա Բաբլոյանը:
Կողմերը լիահույս են, որ գործակցությունը լինելու է շարունակական: 
Վերջին նորություններ
Սպինալ մկանային ատրոֆիա. Բիայնա Սուխուդյան
19 դեկտեմբեր
Ի՞նչ է սպինալ մկանային ատրոֆիան, ինչպե՞ս է ախտորոշվում այս հիվանդությունը, ֆիզիոլոգիական ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել: «Առողջ փոդքաստի» տաղավարում «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար, նյարդաբան Բիայնա Սուխուդյանը պատասխանել է սպինալ մկանային ատրոֆիային վերաբերող այս և այլ հարցերի:
Կարևոր ձեռքբերում
18 դեկտեմբեր
«Արաբկիր» բժշկական համալիրում իրականացված մանկական համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտությունների պրոտոկոլների պարամետրերի վերլուծության արդյունքում մեր ներկայացրած տվյալները МАГАТЭ-ի կողմից ճանաչվել են լավագույններից մեկը։ Սա հիմք է հանդիսացել միջազգային հեղինակավոր ամսագրում գիտական հոդվածի հրապարակման համար, որի համահեղինակ է «Արաբկիր» ԲՀ Ճառագայթային ախտորոշիչ ծառայության ղեկավար Մարինե Գրիգորյանը:
Որո՞նք են մանկաբուժության մեջ հաճախ հանդիպող ալերգենները
10 դեկտեմբեր
 «Եղիր առողջ» հաղորդաշարի հյուրը «Արաբկիր» ԲՀ մանկաբույժ Մերի Մարանդյանն է։ 
Իրավիճակը համաճարակային չէ, բայց մտահոգիչ է
09 դեկտեմբեր
Յուրաքանչյուր վիրուս կարող է առաջացնել բարդություններ: «Արաբկիր» ԲՀ երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանը հորդորում է ինքնաբուժությամբ չզբաղվել և բարդություններից խուսափելու համար ախտանշանները նկատելու դեպքում դիմել մասնագետներին:
Ի՞նչ է ալերգիան, և ի՞նչ է իրենից ներկայացնում ալերգենը
08 դեկտեմբեր
Հանրային հեռուստաընկերության «Եղիր առողջ» հաղորդաշարի շրջանակում ալերգիաների վերաբերյալ հարցերին պատասխանում է «Արաբկիր» բժշկական համալիրի շնչառական բժշկության և ալերգոլոգիական-իմունոլոգիական ծառայության ղեկավար Աստղիկ Բաղդասարյանը։
Առողջապահության ոլորտը անդառնալի կորուստ կրեց
06 դեկտեմբեր
Խոր ցավով ու մեծ ափսոսանքով տեղեկացանք, որ 72 տարեկանում հանկարծամահ է եղել ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսոր Արտավազդ Բագրատի Սահակյանը։ Արտավազդ Սահակյանը մեր լավագույն գործընկերներից էր, «Արաբկիր» բժշկական համալիրի բարեկամը։ Տարիներ շարունակ միասին իրականացրել ենք տարբեր ծրագրեր, բարդ վիրահատություններ` կատարելով նաև երեխայի լյարդի փոխպատվաստում։ Արտավազդ Սահակյանը սիրված բժիշկ էր, բարձրակարգ մասնագետ, հավատարիմ ու անփոխարինելի ընկեր, ազնիվ ու ճշտախոս մտավորական, հիանալի մարդ, ով վստահաբար դեռ ուներ բազում չիրականացած երազանքներ թե՜ մասնագիտական գործունեության ոլորտում, թե՜ կյանքում… «Արաբկիր» ԲՀ գիտական ղեկավար Արա Բաբլոյանը, տնօրեն Արման Բաբլոյանը և ողջ բուժանձնակազմը իրենց խորին ցավակցությունն են հայտնում անվանի բժշկի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել ու բարձր են գնահատել Արտավազդ Սահակյանի գործը։Վաստակաշատ, արհեստավարժ ու սիրելի բժշկի, բարի ու ազնիվ ընկերոջ, պայծառ ու կենսախինդ մարդու հիշատակը հավերժ վառ կմնա նրան ճանաչողների հուշերում…