Գլխավոր
Նորություններ
Մասնագիտական աջակցության ծրագիր բժիշկներին

Մասնագիտական աջակցության ծրագիր բժիշկներին

Ուշադրություն, սիրելի գործընկերներ,
 

«Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը հաստատել է Արցախից բռնի տեղահանված բուժաշխատողների մասնագիտական և գիտական զարգացման աջակցության ծրագիր` 2024թ-ի համար, 2.400.000 ՀՀ դրամի չափով: Ծրագիրը մեկնարկելու է 03.01.2024թ-ից:
 

Ծրագրին կարող են դիմել շրջափակումից, պատերազմից և բռնի տեղահանումից տուժած արցախցի բուժաշխատողները /բժիշկներ, բուժքույրեր, լաբորանտներ, թերապիստներ և այլն/` առանց տարիքային սահմանափակումների:
 

Ծրագիրը տրամադրելու է մասնակի ֆինանսական աջակցություն /մինչև 500.000 ՀՀ դրամ/` տեղային և միջազգային սիմպոզիումների, կարճաժամկետ և երկարաժամկետ դասընթացների ու վերապատրաստումների մասնակցելու, ինչպես նաև միջազգային բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում հոդվածների հրապարակման համար:
 

Աջակցության չափը կախված է լինելու մասնագիտական ծրագրի վարկանիշից, մասնակցության ծավալից և նախատեսվող ծախսերից:
 

Դիմողը պետք է ներկայացնի գիտաժողովի կամ այլ կրթական ծրագրի մասնակցության հավաստիացումը, նախատեսվող ծախսերը, հոդվածի տպագրման դեպքում` հավաստիացում այն մասին, որ ամսագիրն այն ընդունել է և հրապարակման համար պահանջվող գումարի չափը:

  • Որոշումները կայացնելու է խորհուրդը:
  • Նախապատվություն տրվելու է գիտաժողովների ընդունված թեզեր ունեցող դիմողներին:
  • Յուրաքանչյուր անձ ծրագրին կարող է դիմել տարեկան մեկ անգամ:

Հայտերն ու ծագող հարցերն ուղարկել ծրագրի համակարգող Բիայնա Սուխուդյանին` [email protected] հասցեով:

Խորհրդի որոշումների մասին տեղեկությունները դիմողները կստանան 10 աշխատանքային օրվա ընթացքում:

Վերջին նորություններ
Սպինալ մկանային ատրոֆիա. Բիայնա Սուխուդյան
19 դեկտեմբեր
Ի՞նչ է սպինալ մկանային ատրոֆիան, ինչպե՞ս է ախտորոշվում այս հիվանդությունը, ֆիզիոլոգիական ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել: «Առողջ փոդքաստի» տաղավարում «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար, նյարդաբան Բիայնա Սուխուդյանը պատասխանել է սպինալ մկանային ատրոֆիային վերաբերող այս և այլ հարցերի:
Կարևոր ձեռքբերում
18 դեկտեմբեր
«Արաբկիր» բժշկական համալիրում իրականացված մանկական համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտությունների պրոտոկոլների պարամետրերի վերլուծության արդյունքում մեր ներկայացրած տվյալները МАГАТЭ-ի կողմից ճանաչվել են լավագույններից մեկը։ Սա հիմք է հանդիսացել միջազգային հեղինակավոր ամսագրում գիտական հոդվածի հրապարակման համար, որի համահեղինակ է «Արաբկիր» ԲՀ Ճառագայթային ախտորոշիչ ծառայության ղեկավար Մարինե Գրիգորյանը:
Որո՞նք են մանկաբուժության մեջ հաճախ հանդիպող ալերգենները
10 դեկտեմբեր
 «Եղիր առողջ» հաղորդաշարի հյուրը «Արաբկիր» ԲՀ մանկաբույժ Մերի Մարանդյանն է։ 
Իրավիճակը համաճարակային չէ, բայց մտահոգիչ է
09 դեկտեմբեր
Յուրաքանչյուր վիրուս կարող է առաջացնել բարդություններ: «Արաբկիր» ԲՀ երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանը հորդորում է ինքնաբուժությամբ չզբաղվել և բարդություններից խուսափելու համար ախտանշանները նկատելու դեպքում դիմել մասնագետներին:
Ի՞նչ է ալերգիան, և ի՞նչ է իրենից ներկայացնում ալերգենը
08 դեկտեմբեր
Հանրային հեռուստաընկերության «Եղիր առողջ» հաղորդաշարի շրջանակում ալերգիաների վերաբերյալ հարցերին պատասխանում է «Արաբկիր» բժշկական համալիրի շնչառական բժշկության և ալերգոլոգիական-իմունոլոգիական ծառայության ղեկավար Աստղիկ Բաղդասարյանը։
Առողջապահության ոլորտը անդառնալի կորուստ կրեց
06 դեկտեմբեր
Խոր ցավով ու մեծ ափսոսանքով տեղեկացանք, որ 72 տարեկանում հանկարծամահ է եղել ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսոր Արտավազդ Բագրատի Սահակյանը։ Արտավազդ Սահակյանը մեր լավագույն գործընկերներից էր, «Արաբկիր» բժշկական համալիրի բարեկամը։ Տարիներ շարունակ միասին իրականացրել ենք տարբեր ծրագրեր, բարդ վիրահատություններ` կատարելով նաև երեխայի լյարդի փոխպատվաստում։ Արտավազդ Սահակյանը սիրված բժիշկ էր, բարձրակարգ մասնագետ, հավատարիմ ու անփոխարինելի ընկեր, ազնիվ ու ճշտախոս մտավորական, հիանալի մարդ, ով վստահաբար դեռ ուներ բազում չիրականացած երազանքներ թե՜ մասնագիտական գործունեության ոլորտում, թե՜ կյանքում… «Արաբկիր» ԲՀ գիտական ղեկավար Արա Բաբլոյանը, տնօրեն Արման Բաբլոյանը և ողջ բուժանձնակազմը իրենց խորին ցավակցությունն են հայտնում անվանի բժշկի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել ու բարձր են գնահատել Արտավազդ Սահակյանի գործը։Վաստակաշատ, արհեստավարժ ու սիրելի բժշկի, բարի ու ազնիվ ընկերոջ, պայծառ ու կենսախինդ մարդու հիշատակը հավերժ վառ կմնա նրան ճանաչողների հուշերում…