Գլխավոր
Նորություններ
11 ամյա Վարդանի առաջին քայլերը՝ ծանր վրաերթից հետո

11 ամյա Վարդանի առաջին քայլերը՝ ծանր վրաերթից հետո

‼️‼️ Լինում են իրավիճակներ, երբ սովորական թվացող գործողություններն անգամ երազանք են դառնում, բժիշկները՝ նվիրյալ ու պրոֆեսիոնալ ուղեկիցներ՝ այդ երազանգի իրագործման ճանապարհին:


Այդպես է եղել և 11-ամյա Վարդանի դեպքում: Դաժան վրաերթից հետո տղային կյանք վերադարձնելու մասին է news.am-ի տեսանյութը: Այն ինչ անհավանական էր թվում, իրականություն են դարձրել «Արաբկիր» բժշկական համալիրի կլինիկական վերականգնողաբանության բաժանմունքի թիմը, գործընկերներն ու Վարդանի ընտանիքը։ ❤️


Վերջին նորություններ
Տարին ամփոփում ենք վերհիշելով ու ներկայացնելով ուշագրավ դեպքերը
29 դեկտեմբեր
Ձևավորված ավանդույթի համաձայն` այս տարի ևս «Արաբկիր» բժշկական համալիրի Երիտասարդ բժիշկների և ռեզիդենտների խորհուրդը` AYPA-ն, բժիշկներին մեկ հարկի տակ էր հավաքել. Ներկայացվելու էին տարվա ուշագրավ դեպքերը: Տարին ամփոփելու այս սովորույթը ձևավորվել է տարիներ առաջ և տվել հնարավորություն կոլեգաներին ներկայացնել սեփական փորձառության եզակի պաթոլոգիները, բուժման մեթոդները, պատասխանել գործընկերներին հուզող հարցերին: Ներկայացված դեպքերը փաստում են, որ բժշկությունը միայն գիտելիք չէ, այլև հմտություն է, հոգատարություն, թիմային ոգի և անմնացորդ նվիրում։ Եվ հենց այս արժեքների շնորհիվ «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ շարունակում է մնալ, որպես ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ:
Սպինալ մկանային ատրոֆիա. Բիայնա Սուխուդյան
19 դեկտեմբեր
Ի՞նչ է սպինալ մկանային ատրոֆիան, ինչպե՞ս է ախտորոշվում այս հիվանդությունը, ֆիզիոլոգիական ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել: «Առողջ փոդքաստի» տաղավարում «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար, նյարդաբան Բիայնա Սուխուդյանը պատասխանել է սպինալ մկանային ատրոֆիային վերաբերող այս և այլ հարցերի:
Կարևոր ձեռքբերում
18 դեկտեմբեր
«Արաբկիր» բժշկական համալիրում իրականացված մանկական համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտությունների պրոտոկոլների պարամետրերի վերլուծության արդյունքում մեր ներկայացրած տվյալները МАГАТЭ-ի կողմից ճանաչվել են լավագույններից մեկը։ Սա հիմք է հանդիսացել միջազգային հեղինակավոր ամսագրում գիտական հոդվածի հրապարակման համար, որի համահեղինակ է «Արաբկիր» ԲՀ Ճառագայթային ախտորոշիչ ծառայության ղեկավար Մարինե Գրիգորյանը:
Որո՞նք են մանկաբուժության մեջ հաճախ հանդիպող ալերգենները
10 դեկտեմբեր
 «Եղիր առողջ» հաղորդաշարի հյուրը «Արաբկիր» ԲՀ մանկաբույժ Մերի Մարանդյանն է։ 
Իրավիճակը համաճարակային չէ, բայց մտահոգիչ է
09 դեկտեմբեր
Յուրաքանչյուր վիրուս կարող է առաջացնել բարդություններ: «Արաբկիր» ԲՀ երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանը հորդորում է ինքնաբուժությամբ չզբաղվել և բարդություններից խուսափելու համար ախտանշանները նկատելու դեպքում դիմել մասնագետներին:
Ի՞նչ է ալերգիան, և ի՞նչ է իրենից ներկայացնում ալերգենը
08 դեկտեմբեր
Հանրային հեռուստաընկերության «Եղիր առողջ» հաղորդաշարի շրջանակում ալերգիաների վերաբերյալ հարցերին պատասխանում է «Արաբկիր» բժշկական համալիրի շնչառական բժշկության և ալերգոլոգիական-իմունոլոգիական ծառայության ղեկավար Աստղիկ Բաղդասարյանը։