Այսօր աշխարհի շատ երկրներում նշում են Նեֆրոլոգի միջազգային օրը
27 մարտ
Թեև այն պաշտոնապես հաստատված չէ օրացույցում, բայց հրաշալի առիթ է խոսելու այս մասնագետների աշխատանքի կարևորության, բարդության ու պատասխանատվության մասին։
«Արաբկիր» բժշկական համալիրի նեֆրոլոգներն ամեն օր, հավատարիմ Հիպոկրատի երդմանը, պայքարում են կյանքեր փրկելու համար։ Ի դեպ, ամեն տարի նեֆրոլոգիական բաժանմունք է դիմում մոտ 1900 պացիենտ, իսկ դիսպանսեր հսկողություն է անցնում շուրջ 4900-ը։Սիրելի՛ բժիշկներ, ի սրտե շնորհավորում ենք ձեզ և շնորհակալություն հայտնում փրկված յուրաքանչյուր կյանքի, վերականգնված առողջության ու այն ժպիտի համար, որը մարդիկ վերագտնում են ձեր շնորհիվ։Շնորհակալություն նեֆրոլոգներին` մեր երիկամների ու միզուղիների համակարգի առողջությունը ապահովողներին…«ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ