Գլխավոր
Նորություններ
Մինսկի Գործընկերներն «Արաբկիր» ԲՀ-ում

Մինսկի Գործընկերներն «Արաբկիր» ԲՀ-ում

Համագործակցային հերթական այցով «Արաբկիր» բժշկական համալիրում էր Մինսկի Վիրաբուժության, տրանսպլանտոլոգիայի և արյունաբանության գիտա-պրակտիկ կենտրոնի լյարդի փոխպատվաստման թիմը` պրոֆեսոր Օլեգ Ռումոյի գլխավորությամբ:
 

Հայ և բելառուս բժիշկները համատեղ մասնագիտական քննարկում են անցկացրել լյարդի ախտահարում ունեցող մի խումբ պացիենտների վերաբերյալ, ընդունել նախկինում լյարդի փոխպատվաստման վիրահատություն կրած երեխաներին, գնահատել նրանց ներկա վիճակը: Փոխպատվաստված օրգաններով պացիենտները դիսպանսեր հսկողություն են անցնում բժշկական համալիրի համապատասխան բաժանմունքում:
 

Բժիշկները մանրամասն քննարկել են նաև փոխպատվաստման նախապատրաստված հերթական պացիենտի հետազոտական տվյալներն ու կատարվելիք վիրահատության նրբությունները: Կոնսիլիումի հաջորդ օրն իրականացվել է 12-ամյա տղայի լյարդի փոխպատվաստում: Որպես դոնոր հանդես է եկել երեխայի մայրը:

Վերջին նորություններ
Որո՞նք են մանկաբուժության մեջ հաճախ հանդիպող ալերգենները։
10 դեկտեմբեր
 «Եղիր առողջ» հաղորդաշարի հյուրը «Արաբկիր» ԲՀ մանկաբույժ Մերի Մարանդյանն է։ 
Ի՞նչ է ալերգիան, և ի՞նչ է իրենից ներկայացնում ալերգենը
08 դեկտեմբեր
Հանրային հեռուստաընկերության «Եղիր առողջ» հաղորդաշարի շրջանակում ալերգիաների վերաբերյալ հարցերին պատասխանում է «Արաբկիր» բժշկական համալիրի շնչառական բժշկության և ալերգոլոգիական-իմունոլոգիական ծառայության ղեկավար Աստղիկ Բաղդասարյանը։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲՀ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Առողջապահության ոլորտը անդառնալի կորուստ կրեց
06 դեկտեմբեր
Խոր ցավով ու մեծ ափսոսանքով տեղեկացանք, որ 72 տարեկանում հանկարծամահ է եղել ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսոր Արտավազդ Բագրատի Սահակյանը։ Արտավազդ Սահակյանը մեր լավագույն գործընկերներից էր, «Արաբկիր» բժշկական համալիրի բարեկամը։ Տարիներ շարունակ միասին իրականացրել ենք տարբեր ծրագրեր, բարդ վիրահատություններ` կատարելով նաև երեխայի լյարդի փոխպատվաստում։ Արտավազդ Սահակյանը սիրված բժիշկ էր, բարձրակարգ մասնագետ, հավատարիմ ու անփոխարինելի ընկեր, ազնիվ ու ճշտախոս մտավորական, հիանալի մարդ, ով վստահաբար դեռ ուներ բազում չիրականացած երազանքներ թե՜ մասնագիտական գործունեության ոլորտում, թե՜ կյանքում… «Արաբկիր» ԲՀ գիտական ղեկավար Արա Բաբլոյանը, տնօրեն Արման Բաբլոյանը և ողջ բուժանձնակազմը իրենց խորին ցավակցությունն են հայտնում անվանի բժշկի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել ու բարձր են գնահատել Արտավազդ Սահակյանի գործը։Վաստակաշատ, արհեստավարժ ու սիրելի բժշկի, բարի ու ազնիվ ընկերոջ, պայծառ ու կենսախինդ մարդու հիշատակը հավերժ վառ կմնա նրան ճանաչողների հուշերում…
Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է այսօր
03 դեկտեմբեր
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1992 թվականին դեկտեմբերի 3-ը հռչակեց որպես Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր։ Նպատակը հանրային իրազեկվածության բարձրացումն էր հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև նրանց իրավունքների պաշտպանությունը։ Ստեղծենք մի հասարակություն, որտեղ հաշմանդամություն ունեցող անձը կկարողանա հեշտորեն լուծել բոլոր խնդիրները և հասարակության լիարժեք անդամ կզգա իրեն։
Վիտամինների օգտակար կողմերն ու հնարավոր վտանգները
02 դեկտեմբեր
Շատ ծնողներ երեխաներին վիտամինային հավելումներ տալիս են առանց բժշկի խորհրդի՝ մտածելով, որ լիովին անվտանգ են։ Վիտամինների ճիշտ օգտագործման, դրանց իրական օգուտների և հնարավոր ռիսկերի մասին «Լուրերին»  պատմել է «Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժ Աստղիկ Միրզախանյանը։
Նյարդաբանների միջազգային օրն է այսօր
01 դեկտեմբեր
Հարգելի’ գործընկերներ, ջերմորեն շնորհավորում ենք ձեզ մասնագիտական տոնի առթիվ` ցանկանալով նորանոր հաջողություններ և մասնագիտական վերելքներ։ Եղե՜ք առողջ և ժպիտներ պարգևե՜ք մարդկանց։ Նյարդաբանությունը` որպես առանձին մասնագիտություն բժշկության մեջ ձևավորվել է 1960-ականներին և անցել զարգացման բարդ և պատասխանատու ճանապարհ։Ի դեպ, «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայությունում 2023 թվականից իրականացվում է ստերեո֊ԷԷԳ-ն (stereo-EEG), որը կիրառվում է էպիլեպսիայի օջախը հայտնաբերելու նպատակով։ Բժշկական համալիրում կատարվում են նաև երկարատև և կարճատև վիդեո-ԷԷԳ հետազոտություններ: