130 տարի առաջ հենց այս օրը` նոյեմբերի 8-ին գերմանացի գիտնականը հայտնաբերեց ռենտգենյան ճառագայթները: Իսկ 2012-ին միջազգային մի շարք կազմակերպությունների նախաձեռնությամբ նոյեմբերի 8-ը հռչակվեց որպես Ռադիոլոգների միջազգային օր:
Այս տոնը ևս մեկ հնարավորություն է շնորհակալություն հայտնելու այն մասնագետներին, ովքեր ամեն օր իրենց գիտելիքներով, պատասխանատվությամբ, փորձով ու նվիրումով կատարում են ճշգրիտ ախտորոշում։
Շնորհավորում ենք մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթելով նոր գիտական և մասնագիտական նվաճումներ։