Այսօր մարտի 26-ն է` Մանուշակագույն կամ էպիլեպսիայի մասին իրազեկման օրը: Այն առանձնացվել է էպիլեպսիա ունեցող 9-ամյա աղջնակի` Քեսիդի Մեգանի շնորհիվ, որը նամակ էր գրել մարդկանց` պատմելով էպիլեպսիայով ապրելու մասին և հորդորելով էպիլեպսիան ընկալել ոչ թե որպես դատավճիռ, այլ ընդամենը մի վիճակ, որի հետ կարելի է ապրել և որով կարելի է ապրել ճիշտ այնպես, ինչպես մյուսները:
Աշխարհում 65 մլն մարդ էպիլեպսիա ունի: 50% դեպքերում պատճառներն անհայտ են լինում: Էպիլեպսիա կարող է ի հայտ գալ ցանկացած մեկի մոտ` անկախ տարիքից, սեռից, ազգությունից, բնակության վայրից ու սոցիալական կարգավիճակից:
Հայաստանում էպիլեպսիա ունեցող երեխաների մեծ մասը բժշկական օգնություն և սպասարկում է ստանում «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի բաժանմունքում, որին կից գործում է նաև դիսպանսեր վերահսկողության ծառայությունը: Մեր մասնագետների թիմն անում է ամեն հնարավորը հանուն պացիենտների` քայլելով ժամանակակից բժշկագիտությանը համընթաց և Հայաստան բերելով ոլորտի ախտորոշիչ, կոնսերվատիվ և վիրաբուժական նորությունները:
Կարդացեք և հիշեք «Արաբկիր» ԲՀ նյարդաբանության բաժանմունքի ղեկավար Անի Գևորգյանի առանձնացրած մի քանի պարզ խորհուրդ. ինչ անել և չանել, եթե ականատես ենք լինում էպիլեպտիկ ցնցումների:
Առողջության մասին
Մանուշակագույն օր 26 մարտ 24
Վերջին նորություններ
Այսօր բուժքույրերի միջազգային օրն է
12 մայիս
Բուժքույրերի մասնագիտական աշխատանքը առողջապահության կարևորագույն հենասյուներից է։
Շնորհավորում ենք բոլոր բուժքույրերին մասնագիտական օրվա առթիվ՝ մաղթելով առողջություն, մասնագիտական հաջողություններ և աշխատանքային խաղաղ օրեր։ Շնորհակալություն ձեր կարևոր և պատասխանատու աշխատանքի համար։«ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Ինչպե՞ս ճիշտ վերլուծել գլյուկոզայի շարունակական մշտադիտարկման համակարգում գրանցված տվյալները
11 մայիս
Ինչպե՞ս ճիշտ վերլուծել համակարգում գրանցված տվյալները։ Կա՞ արդյոք անհրաժեշտություն երեխայի ինսուլինի դոզան փոխելու։ Ծնողներին հուզող հարցերին պատասխանում է «Արաբկիր» բժշկական համալիրի էնդոկրինոլոգ Լուսինե Նավասարդյանը։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Դեռահասների ճարպակալում․ ե՞րբ է պետք անհանգստանալ
07 մայիս
«Եղիր առողջ» նախագծի հյուրն է «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ դպրոցահասակ երեխաների և դեռահասների քաշի վերահսկման ծառայության համակարգող, մանկաբույժ Մարինա Մելքումովան։
«ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Այսօր Արա Բաբլոյանի ծննդյան տարեդարձն է
05 մայիս
«Արաբկիր» բժշկական համալիրի կառավարման խորհրդի նախագահ, գիտական ղեկավար, բժշկագիտության նվիրյալ, պրոֆեսոր Արա Բաբլոյանն այսօր նշում է իր ծննդյան տարեդարձը։Հարգելի՛ պարոն Բաբլոյան,
Ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ։ Ձեր գիտական միտքը, մասնագիտական փորձառությունն ու մարդկային նվիրումը տարիներ շարունակ ծառայել են առողջապահության զարգացմանը, բժշկական գիտության առաջընթացին և հասարակության բարօրությանը։ Թող Ձեր հարուստ գիտելիքը, անսպառ փորձն ու նվիրումը շարունակեն լուսավորել բժշկության ճանապարհը՝ նպաստելով նոր հաջողությունների, նախաձեռնությունների և առողջապահական համակարգի զարգացմանը։
Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ, երկարամյա բեղուն գործունեություն և նորանոր ձեռքբերումներ Ձեր բարձրարժեք և պատասխանատու առաքելության մեջ։
«ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Տեղի է ունեցել ֆրանս-հայկական երրորդ համաժողովը
04 մայիս
Աորտայի աղեղի անոմալիաները ավելի հաճախ երեխաների մոտ հանդիպող ախտորոշում են։ «Արաբկիր» բժշկական համալիրի ճառագայթային ախտորոշիչ ծառայության ղեկավար Մարինե Գրիգորյանը մանկական և կրծքավանդակի ռադիոլոգիային նվիրված գիտաժողովի ընթացքում անդրադարձել է այս խնդրին՝ ներկայացնելով ժամանակակից ախտորոշման մոտեցումները, կլինիկական առանձնահատկությունները և «Արաբկիր» ԲՀ-ում հանդիպած պրակտիկան։
Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ ս.թ. մայիսի 1-2-ը Գյումրիում տեղի է ունեցել ֆրանս-հայկական երրորդ համաժողովը, որի շրջանակում ելույթ են ունեցել բժիշկ-ռադիոլոգներ Ֆրանսիայից և Հայաստանի բժշկական տարբեր հաստատություններից։
«ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Լաբորատոր ախտորոշման մասնագետի միջազգային օրն է այսօր...
15 ապրիլ
Շնորհավորում ենք «Արաբկիր» բժշկական համալիրի լաբորատոր-ախտորոշիչ ծառայության բոլոր աշխատակիցներին՝ մաղթելով առողջություն, անսպառ եռանդ և մասնագիտական նորանոր ձեռքբերումներ։
Ձեր աշխատանքն անգնահատելի է։«ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ