Գլխավոր
Նորություններ
Նյարդաբանական բացառիկ վիրահատություններ

Նյարդաբանական բացառիկ վիրահատություններ

«Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության և նյարդավիրաբուժության ծառայության մասնագետները բուլղարացի գործընկերների հետ բացառիկ վիրահատություններ են կատարել` առաջին անգամ Հայաստանում իրականացնելով գլխուղեղի խորանիստ ստիմուլյացիա /DBS/: Սա նյարդավիրաբուժական արդյունավետ մեթոդ է համարվում հատկապես շարժողական խանգարումների դեպքում: Առավել հաճախ այն կիրառվում է մեծահասակների նյարդաբանությունում, օրինակ, պարկինսոնիզմի ժամանակ: Երբ արդեն դեղերը չեն օգնում, անհրաժեշտ է լինում վիրաբուժական միջամտություն. գլխուղեղի համապատասխան կորիզներում տեղադրվում են էլեկտրոդներ, որոնք աշխատում են ենթամաշկային խթանիչի հրահանգներով` կառավարելով իմպուլսները: Վիրահատական այս մեթոդին տիրապետելու համար անցած հունիսին հայ բժիշկների խումբը վերապատրաստվել է Սոֆիայի «Սուրբ Իվան Ռիլսկի» համալսարանական հիվանդանոցում:

«Արաբկիր» ԲՀ-ում վիրահատված երկու պացիենտներից առաջինի մոտ առկա էր Պարկինսոնի հիվանդություն: Իսկ երկրորդ պացիենտը 11-ամյա աղջիկ է, որի մոտ 5 տարի առաջ «Արաբկիրի» նյարդաբաններն իրենց բրիտանացի գործընկերների հետ ախտորոշել էին հազվադեպ գենետիկական խնդիր, ինչը հանգեցնում էր շարժողական պրոգրեսիվող խանգարումների: Ստիմուլյատորների կարգավորումները երկու պացիենտների դեպքում էլ կկատարվեն վիրահատությունից երեք շաբաթ անց:


Բացի ուղեղի խորանիստ ստիմուլյացիայից կատարվել են նաև էպիլեպսիայի վիրահատություններ, որոնցից երկրորդը Հայաստանի համար կրկին ունիկալ է այն առումով, որ վիրահատվել է 2 տարեկան պացիենտ, որի մոտ առկա էր էպիլեպտիկ ցնցումների չափազանց մեծ հաճախականություն:

Առողջություն ենք մաղթում բոլոր պացիենտներին:

Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին, որոնք աջակցեցին մեզ` կատարելու այս բարդ վիրահատությունները:

Շնորհակալություն Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին, որի աջակցությամբ իրականացվել է 11-ամյա աղջկա վիրահատությունը:

Վերջին նորություններ
Սպինալ մկանային ատրոֆիա. Բիայնա Սուխուդյան
19 դեկտեմբեր
Ի՞նչ է սպինալ մկանային ատրոֆիան, ինչպե՞ս է ախտորոշվում այս հիվանդությունը, ֆիզիոլոգիական ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել: «Առողջ փոդքաստի» տաղավարում «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար, նյարդաբան Բիայնա Սուխուդյանը պատասխանել է սպինալ մկանային ատրոֆիային վերաբերող այս և այլ հարցերի:
Կարևոր ձեռքբերում
18 դեկտեմբեր
«Արաբկիր» բժշկական համալիրում իրականացված մանկական համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտությունների պրոտոկոլների պարամետրերի վերլուծության արդյունքում մեր ներկայացրած տվյալները МАГАТЭ-ի կողմից ճանաչվել են լավագույններից մեկը։ Սա հիմք է հանդիսացել միջազգային հեղինակավոր ամսագրում գիտական հոդվածի հրապարակման համար, որի համահեղինակ է «Արաբկիր» ԲՀ Ճառագայթային ախտորոշիչ ծառայության ղեկավար Մարինե Գրիգորյանը:
Որո՞նք են մանկաբուժության մեջ հաճախ հանդիպող ալերգենները
10 դեկտեմբեր
 «Եղիր առողջ» հաղորդաշարի հյուրը «Արաբկիր» ԲՀ մանկաբույժ Մերի Մարանդյանն է։ 
Իրավիճակը համաճարակային չէ, բայց մտահոգիչ է
09 դեկտեմբեր
Յուրաքանչյուր վիրուս կարող է առաջացնել բարդություններ: «Արաբկիր» ԲՀ երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանը հորդորում է ինքնաբուժությամբ չզբաղվել և բարդություններից խուսափելու համար ախտանշանները նկատելու դեպքում դիմել մասնագետներին:
Ի՞նչ է ալերգիան, և ի՞նչ է իրենից ներկայացնում ալերգենը
08 դեկտեմբեր
Հանրային հեռուստաընկերության «Եղիր առողջ» հաղորդաշարի շրջանակում ալերգիաների վերաբերյալ հարցերին պատասխանում է «Արաբկիր» բժշկական համալիրի շնչառական բժշկության և ալերգոլոգիական-իմունոլոգիական ծառայության ղեկավար Աստղիկ Բաղդասարյանը։
Առողջապահության ոլորտը անդառնալի կորուստ կրեց
06 դեկտեմբեր
Խոր ցավով ու մեծ ափսոսանքով տեղեկացանք, որ 72 տարեկանում հանկարծամահ է եղել ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսոր Արտավազդ Բագրատի Սահակյանը։ Արտավազդ Սահակյանը մեր լավագույն գործընկերներից էր, «Արաբկիր» բժշկական համալիրի բարեկամը։ Տարիներ շարունակ միասին իրականացրել ենք տարբեր ծրագրեր, բարդ վիրահատություններ` կատարելով նաև երեխայի լյարդի փոխպատվաստում։ Արտավազդ Սահակյանը սիրված բժիշկ էր, բարձրակարգ մասնագետ, հավատարիմ ու անփոխարինելի ընկեր, ազնիվ ու ճշտախոս մտավորական, հիանալի մարդ, ով վստահաբար դեռ ուներ բազում չիրականացած երազանքներ թե՜ մասնագիտական գործունեության ոլորտում, թե՜ կյանքում… «Արաբկիր» ԲՀ գիտական ղեկավար Արա Բաբլոյանը, տնօրեն Արման Բաբլոյանը և ողջ բուժանձնակազմը իրենց խորին ցավակցությունն են հայտնում անվանի բժշկի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել ու բարձր են գնահատել Արտավազդ Սահակյանի գործը։Վաստակաշատ, արհեստավարժ ու սիրելի բժշկի, բարի ու ազնիվ ընկերոջ, պայծառ ու կենսախինդ մարդու հիշատակը հավերժ վառ կմնա նրան ճանաչողների հուշերում…