Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցի վարակաբան Քրիստա Ռելլին և ընդհանուր ու զարգացման մանկաբույժ Մարտինա Հյուգը, «Արաբկիր ԲՀ-Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոց» համագործակցության ծրագրի շրջանակում Հայաստանում են: Արդյունավետ համագործակցությունը ձևավորվել է ավելի քան երեք տասնամյակ առաջ:
Փորձի փոխանակում, որի շրջանակում «Արաբկիր» ԲՀ-ն ոչ միայն հյուրընկալել է Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցի առաջատար մասնագետներին, այլև շատ հայ բժիշկներ վերապատրաստվելու հնարավորություն են ունեցել Շվեյցարիայի մանկական համալսարանական հիվանդանոցում:
Եվրոպացի բժիշկների այցը ոչ միայն հնարավորություն է տալիս հայ մասնագետներին ծանոթանալու եվրոպական փորձին, այլև կարևոր քայլ է միջազգային բժշկական կապերի ամրապնդման ուղղությամբ։ Փորձի այս փոխանակումը նպաստում է նորարարական մոտեցումների ներդրմանը և բարձրացնում բժշկական ծառայությունների որակը Հայաստանում։
«ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ