Գլխավոր
Նորություններ
Համագործակցության պայմանագիր Ֆրանսիայի առաջատար «Պրոտեոր» ընկերության հետ

Համագործակցության պայմանագիր Ֆրանսիայի առաջատար «Պրոտեոր» ընկերության հետ

«Արաբկիր» բժշկական համալիրի «ԱրԲեՍ» առողջության կետրոնում գործող «Օրթեզ» և ֆրանսիական աշխարհահռչակ «Պրոտեոր» ընկերությունների միջև կնքվեց համագործակցության պայմանագիր: Այսուհետ «Օրթեզ» պրոթեզավորման և օրթեզավորման կենտրոնը հանդիսանալու է «Պրոտեորի» էքսկլյուզիվ ներկայացուցիչը Հայաստանում: 

«Անչափ ուրախ ենք այս համագործակցության համար, մենք հնարավորություն կունենանք Հայաստան և տարածաշրջան բերել 100-ից ավել տարվա պատմություն ու հռչակ ունեցող ընկերության նոր տեխնոլոգիաներով պատրաստված պրոթեզներն ու  օրդոպեդիկ սարքավորումները, որոնք հաջողությամբ օգտագործում են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում»,-նշեց «Օրթեզ» կենտրոնի տնօրեն Արա Թեքյոզյանը: 
 

«Պրոտեորի» տնօրենների խորհրդի անդամ Թարեք Լաամիրին հավաստիացրեց, որ իրենց գերնպատակն է պացիենտների կյանքի բարելավումը` առավելագույն հնարավորություններով: Ընկերության արտադրանքը մտածված է, այն բավարարում է ամենատարբեր խնդիրներով ու պահանջներով պացիենտրենրի կարիքները:
 

«Օրթեզ» պրոթեզավորման և օրթեզավորման կենտրոնը Հայաստանում գործում է 1997թ-ից: Այս տարի հուլիսին բացվել է կենտրոնի նոր շենքը` հագեցած նոր սարքավորումներով: Այն ուղղված է Հայաստանում վերականգնողական ծառայությունների ընդլայնմանը` սպասարկելով նաև պատերազմի ժամանակ վիրավորված տղաներին:
 

Արա Բաբլոյանը համոզված է, որ այս համագործակցությունը Ֆրանսիայի խոշորագույն «Պրոտեոր» ընկերության հետ հնարավորություն կտա Հայաստանում ապահովել վերականգնողական ծառայությունների առավել բարձր որակ` եվրոպական չափորոշիներով: Նա գոհունակությամբ է նշում, որ «Արաբկիր» ԲՀ-ն Հայաստանում վերականգնողական ծառայությունների առաջատարներից է` ստեղծելով  ոչ միայն «ԱրԲեՍ» առողջության կենտրոնը Երևանում, այլև մասնաճյուղեր 7 մարզերում: Եվ այս ճանապարհին Հայաստանը մշտապես զգացել է Ֆրանսիայի աջակցությունը. Vive l’Armеnie, Vive la France!

Պայմանագրի ստորագրման արարողությանը մասնակցում  էին առողջապահության նախարարության ներկայացուցիչներ և մասնագետներ Հայաստանում գործող պրոթեզավորող այլ կազմակերպություններից: 

Վերջին նորություններ
Ինչպե՞ս ճիշտ վերլուծել գլյուկոզայի շարունակական մշտադիտարկման համակարգում գրանցված տվյալները
11 մայիս
Ինչպե՞ս ճիշտ վերլուծել համակարգում գրանցված տվյալները։ Կա՞ արդյոք անհրաժեշտություն երեխայի ինսուլինի դոզան փոխելու։ Ծնողներին հուզող հարցերին պատասխանում է «Արաբկիր» բժշկական համալիրի էնդոկրինոլոգ Լուսինե Նավասարդյանը։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Դեռահասների ճարպակալում․ ե՞րբ է պետք անհանգստանալ
07 մայիս
«Եղիր առողջ» նախագծի հյուրն է «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ դպրոցահասակ երեխաների և դեռահասների քաշի վերահսկման ծառայության համակարգող, մանկաբույժ Մարինա Մելքումովան։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Այսօր Արա Բաբլոյանի ծննդյան տարեդարձն է
05 մայիս
«Արաբկիր» բժշկական համալիրի կառավարման խորհրդի նախագահ, գիտական ղեկավար, բժշկագիտության նվիրյալ, պրոֆեսոր Արա Բաբլոյանն այսօր նշում է իր ծննդյան տարեդարձը։Հարգելի՛ պարոն Բաբլոյան, Ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ։ Ձեր գիտական միտքը, մասնագիտական փորձառությունն ու մարդկային նվիրումը տարիներ շարունակ ծառայել են առողջապահության զարգացմանը, բժշկական գիտության առաջընթացին և հասարակության բարօրությանը։ Թող Ձեր հարուստ գիտելիքը, անսպառ փորձն ու նվիրումը շարունակեն լուսավորել բժշկության ճանապարհը՝ նպաստելով նոր հաջողությունների, նախաձեռնությունների և առողջապահական համակարգի զարգացմանը։ Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ, երկարամյա բեղուն գործունեություն և նորանոր ձեռքբերումներ Ձեր բարձրարժեք և պատասխանատու առաքելության մեջ։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Տեղի է ունեցել ֆրանս-հայկական երրորդ համաժողովը
04 մայիս
Աորտայի աղեղի անոմալիաները ավելի հաճախ երեխաների մոտ հանդիպող ախտորոշում են։ «Արաբկիր» բժշկական համալիրի ճառագայթային ախտորոշիչ ծառայության ղեկավար Մարինե Գրիգորյանը մանկական և կրծքավանդակի ռադիոլոգիային նվիրված գիտաժողովի ընթացքում անդրադարձել է այս խնդրին՝ ներկայացնելով ժամանակակից ախտորոշման մոտեցումները, կլինիկական առանձնահատկությունները և «Արաբկիր» ԲՀ-ում հանդիպած պրակտիկան։ Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ ս.թ. մայիսի 1-2-ը Գյումրիում տեղի է ունեցել ֆրանս-հայկական երրորդ համաժողովը, որի շրջանակում ելույթ են ունեցել բժիշկ-ռադիոլոգներ Ֆրանսիայից և Հայաստանի բժշկական տարբեր հաստատություններից։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Լաբորատոր ախտորոշման մասնագետի միջազգային օրն է այսօր...
15 ապրիլ
​Շնորհավորում ենք ​«Արաբկիր» բժշկական համալիրի լաբորատոր-ախտորոշիչ ծառայության բոլոր աշխատակիցներին՝ մաղթելով առողջություն, անսպառ եռանդ և մասնագիտական նորանոր ձեռքբերումներ։ Ձեր աշխատանքն անգնահատելի է։«ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Ավելի քան 35 տարի խնամքով պահված խաղալիքը Անդրանիկի բուժման պատմության, բժիշկ-պացիենտ բարեկամության լուռ վկան է
13 ապրիլ
Անդրանիկը «Արաբկիր» բժշկական համալիրի պացիենտներից է։ Տասնամյակներ առաջ Արա Բաբլոյանը վիրահատում է փոքրիկ տղային և խաղալիք նվիրում։ 30 տարի անց Անդրանիկի առողջության պատասխանատվությունը իր վրա է վերցնում Սերգեյ Բաբլոյանը և կատարում երիկամի փոխպատվաստում։ Հետվիրահատական հերթական այցերից մեկի ժամանակ Անդրանիկը, ի նշան երախտագիտության իր կյանքը փրկած հայր և որդի Բաբլոյաններին, իր հետ «Արաբկիր» բժշկական համալիր է բերում այն խաղալիքը, որը իրեն նվիրել էր Արա Բաբլոյանը 1991 թվականին։ Սերունդների համագործակցությունը մի կարևոր նպատակ ունի՝ կերտելու առողջ հասարակություն և շարունակելու լինել առողջության վստահելի գործընկեր։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ