Տարվա ամենամեծ առողջապահական միջոցառմանը՝ MedMeet 2025-ին, միացել է նաև Արաբկիր բժշկական համալիրը։ Միջոցառումը սեպտեմբերի 19-ից 21-ին «Մերիդյան» էքսպո կենտրոնում իր շուրջը կհամախմբի ոլորտի առաջատարներին և առողջապահական ոլորտով հետաքրքրվող անձանց: Ծրագիրը նախատեսված է բոլորի համար:
MedMeet2025-ին «Արաբկիր» բժշկական համալիրը կներկայացնի պլաստիկ վիրաբուժության բաժինը: Տաղավարում այցելուները պլաստիկ վիրաբույժներից կարող են ստանալ անվճար խորհրդատվություններ:
MedMeet Talks-ի հարցերի պատասխանում է «Արաբկիր» բժշկական համալիրի պլաստիկ վիրաբուժ Կառլեն Ներսիսյանը: