Գլխավոր
Նորություններ
Նոյեմբերի 12-ը թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Նոյեմբերի 12-ը թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրն է



Թոքաբորբի վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման նպատակով «Արաբկիր» բժշկական համալիրի թոքաբանական-մանկաբուժական բաժանմունքի ղեկավար Գևորգ Բոյաջյանը պատասխանում է ծնողներին հուզող տարածված հարցերին.

Արդյոք թոքաբորբը միայն ձմռանն է հանդիպում։
Ո՜չ, ամռանն էլ կարող են հանդիպել թոքաբորբի ծանր դեպքեր, հաճախ նույնիսկ ավելի ծանր, քան ձմռանը:

Թոքաբորբով երեխաները միշտ ջերմո՞ւմ են:
Հիվանդության հիմնական նշաններից է երեք օր և ավելի տևող բարձր ջերմությունը: 97%-ի դեպքում նկատվում է մարմնի ջերմության բարձրացում: 37.2 ջերմությունը մարդիկ անվանում են իբրև թոքաբորբի ջերմաստիճան, բայց դա սխալ մոտեցում է:

Հիվանդությունը տանը բուժելու պարագայում արդյոք չի նվազում բուժման արդյունավետությունը:
Միջազգային պրակտիկայում ընդունված է, որ շատ երեխաներ (եթե չունեն վտանգի նշաններ) թոքաբորբի դեմ բուժումը ստանում են նաև տան պայմաններում:

Պատվաստումը ապահովու՞մ է լիարժեք պաշտպանություն հիվանդության դեմ:
Պնևմակոկային պատվաստումը զգալիորեն նվազեցնում է հիվանդության զարգացման հավանականությունը և մեղմացնում է ընթացքը, եթե երեխան հիվանդանա:

Թոքաբորբը արդոք վարակիչ հիվանդություն է:
Հիվանդության վարակելիությունը շատ ցածր է։

Հիվանդությունից պաշտպանվելու համար բժիշկ Բոյաջյանը հորդորում է հետևել առողջ ապրելակերպի կանոններին, ստանալ համապատասխան պատվաստումը, ընտրել ճիշտ հագուստ երեխայի համար` խուսափելով գերտաքացումից, հետևել սննդին և խուսափել ծխախոտի օգտագործումից երեխայի ներկայությամբ: Ծուխը վնասում է երեխայի շնչուղիները, իսկ վնասված շնչուղին ավելի շուտ կարող է վերցնել ինֆեկցիաները:
Վերջին նորություններ
Տարին ամփոփում ենք վերհիշելով ու ներկայացնելով ուշագրավ դեպքերը
29 դեկտեմբեր 25
Ձևավորված ավանդույթի համաձայն` այս տարի ևս «Արաբկիր» բժշկական համալիրի Երիտասարդ բժիշկների և ռեզիդենտների խորհուրդը` AYPA-ն, բժիշկներին մեկ հարկի տակ էր հավաքել. Ներկայացվելու էին տարվա ուշագրավ դեպքերը: Տարին ամփոփելու այս սովորույթը ձևավորվել է տարիներ առաջ և տվել հնարավորություն կոլեգաներին ներկայացնել սեփական փորձառության եզակի պաթոլոգիները, բուժման մեթոդները, պատասխանել գործընկերներին հուզող հարցերին: Ներկայացված դեպքերը փաստում են, որ բժշկությունը միայն գիտելիք չէ, այլև հմտություն է, հոգատարություն, թիմային ոգի և անմնացորդ նվիրում։ Եվ հենց այս արժեքների շնորհիվ «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ շարունակում է մնալ, որպես ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ:
Սպինալ մկանային ատրոֆիա. Բիայնա Սուխուդյան
19 դեկտեմբեր 25
Ի՞նչ է սպինալ մկանային ատրոֆիան, ինչպե՞ս է ախտորոշվում այս հիվանդությունը, ֆիզիոլոգիական ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել: «Առողջ փոդքաստի» տաղավարում «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար, նյարդաբան Բիայնա Սուխուդյանը պատասխանել է սպինալ մկանային ատրոֆիային վերաբերող այս և այլ հարցերի:
Կարևոր ձեռքբերում
18 դեկտեմբեր 25
«Արաբկիր» բժշկական համալիրում իրականացված մանկական համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտությունների պրոտոկոլների պարամետրերի վերլուծության արդյունքում մեր ներկայացրած տվյալները МАГАТЭ-ի կողմից ճանաչվել են լավագույններից մեկը։ Սա հիմք է հանդիսացել միջազգային հեղինակավոր ամսագրում գիտական հոդվածի հրապարակման համար, որի համահեղինակ է «Արաբկիր» ԲՀ Ճառագայթային ախտորոշիչ ծառայության ղեկավար Մարինե Գրիգորյանը:
Որո՞նք են մանկաբուժության մեջ հաճախ հանդիպող ալերգենները
10 դեկտեմբեր 25
 «Եղիր առողջ» հաղորդաշարի հյուրը «Արաբկիր» ԲՀ մանկաբույժ Մերի Մարանդյանն է։ 
Իրավիճակը համաճարակային չէ, բայց մտահոգիչ է
09 դեկտեմբեր 25
Յուրաքանչյուր վիրուս կարող է առաջացնել բարդություններ: «Արաբկիր» ԲՀ երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանը հորդորում է ինքնաբուժությամբ չզբաղվել և բարդություններից խուսափելու համար ախտանշանները նկատելու դեպքում դիմել մասնագետներին:
Ի՞նչ է ալերգիան, և ի՞նչ է իրենից ներկայացնում ալերգենը
08 դեկտեմբեր 25
Հանրային հեռուստաընկերության «Եղիր առողջ» հաղորդաշարի շրջանակում ալերգիաների վերաբերյալ հարցերին պատասխանում է «Արաբկիր» բժշկական համալիրի շնչառական բժշկության և ալերգոլոգիական-իմունոլոգիական ծառայության ղեկավար Աստղիկ Բաղդասարյանը։