«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի կլինիկական վերականգնողական բաժանմունքը տրամադրում է ստացիոնար և ամբուլատոր ծառայություններ զարգացման հապաղումներ, նյարդամկանային, ռևմատոլոգիական, օրթոպեդիկ խնդիրներ ունեցող երեխաներին և դեռահասներին։ Բաժանմունքը իրականացնում է նաև մեջքի և հոդերի ցավ ունեցող մեծահասակների մանուալ թերապիա։