«ԱրԲեՍ Պլյուս»

«ԱրԲեՍ Պլյուսը» «ԱրԲեՍ» առողջության կենտրոնի կազմում 2022թ-ին բացված նորաստեղծ ծառայություն է` ուղղված մեծահասակների վերականգնողական բուժմանը: Նպատակն է` նպաստել վնասվածքներից կամ հիվանդություններից հետո առաջ եկած խանգարումների վերականգնմանը և օգնել պացիենտին հասնել առավելագույն ֆիզիկական ու հոգեբանական հնարավորությունների, վերականգնել անկախ լինելու կարողությունը, վերադառնալ առողջ և ակտիվ ապրելակերպին:

Աշխատանքը կազմակերպվում է թիմային մոտեցման սկզբունքով: Բազմամասնագիտական թիմում ընդգրկված են բժիշկ-վերականգնողաբան /մասնագիտացված մանուալ թերապևտ/, կինեզիոթերապիստ, էրգոթերապիստ, կլինիկական լոգոպեդ: 

Վերականգնողական յուրաքանչյուր ծրագիր հարմարեցվում է պացիենտի անհատական կարիքներին և կարող է ներառել թերապիայի մեկ կամ մի քանի տեսակներ:


Մեզ կարող են դիմել.
 

         հենաշարժողական խնդիրների դեպքում

  • մեջքի և պարանոցի ցավ
  • հոդերի ցավ և շարժունակության սահմանափակումներ /ռևմատոիդ արթրիտ, արթրոզներ, անկիլոզացնող սպոնդիլոարթրիտ/
  • տրավմատիկ կոտրվածքներ և ջլերի, մկանների վնասվածքներ
  • մեծ վիրահատություններից հետո առաջացած շարժողական խանգարումներ` ներառյալ նախա- և հետէնդոպրոթեզավորման վիճակները
  • ամնդամահատվածություն /ամպուտացիա/


    կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգի ախտահարումների դեպքում
  • գլխուղեղի հետինսուլտային վիճակներ
  • գլխուղեղի հետտրավմատիկ վիճակներ
  • գլխուղեղի այլ ախտաբանական վիճակներից, օրինակ ուռուցքներից մնացած հետևանքներ 
  • ողնուղեղային վնասվածքներ
  • բազկահյուսակի վնասվածքներ
  • Գիեն-Բարեի համախտանիշ

    նյարդամկանային խնդիրների դեպքում
  • միոպատիաներ
  • դերմատոմիոզիտներ

    մանկության տարիքի հենաշարժողական և նյարդամկանային խնդիրներից մնացած հետևանքների դեպքում
  • մանկական ուղեղային պարեզ
  • մանկաբարձական պարեզ
  • յուվենիլ-ռևմատոիդ արթրիտ
     

Բաժանմունքը սերտ համագործակցում է տարածքում գործող օրթեզավորման և պրոթեզավորման կենտրոնի հետ` կազմակերպելով ճիշտ մասնագիտական ուղղորդում` աջակցող սարքվորումներ ձեռքբերելիս: Աջակցող միջոցներն օգնում են պացիենտին բարելավել առօրյա հմտություններն ու կյանքի որակը: 

 

Հեռախոսահամարն է` 060 40 30 30 և ներքին` 25 00:
Հասցեն` Երևան, Փափազյան 32: 
Էլ. հասցեն` [email protected] 

Կիսվել Facebook-ում