«Արաբկիր» բժշկական համալիրում ակնաբուժական կաբինետն իրականացնում է մանկական և մեծահասակների ակնային հիվանդությունների ախտորոշում և կոնսերվատիվ բուժում:
- տեսողական օրգանի և նրա հավելյալ ապարատի /կոպեր, արցունքային ապարատ/ բնածին և ձեռբերովի հիվանդություններ, այդ թվում բնածին դակրիոցիստիտ /կոնսերվատիվ և գործիքային-միջամտական բուժում` քիթ-արցունքային խողովակի զոնդավորում և լվացում/
- համակցված և պարալիտիկ շլություն
- ամբլիոպիայի /ծույլ աչք/ տեսակներ
- օպտիկական համակարգի տարատեսակ շեղումներ
- ռեֆրակցիայի անոմալիա` անիզոմետրոպիա, կարճատեսություն, հեռատեսություն, աստիգմատիզմ, պրեսբիոպիա / ակնոցային կորեկցիա, կոնտակտային լինզաներով շտկում/
- բնածին և ձեռբքբերովի պղտորումներ /ախտորոշում/
- ակնագնդի խորանիստ հյուսվածքների բնածին և ձեռքբերովի հիվանդություններ, նաև այլ օրգան-համակարգերի համակցված ախտահարումների ժամանակ
- ներակնային ճնշման չափում, գլաուկոմայի ախտորոշում և կոնսերվատիվ բուժում
- ակնահատակի զննում, նաև այլ օրգան-համակարգերի բնածին և ձեռբերովի հիվանդությունների ժամանակ /ներգանգային հիպերտենզիա, զարկերակային հիպերտենզիա, համակարգային հիվանդություններ, երիկամային և էնդոկրին հիվանդություններ, մետաբոլիկ խանգարումներ և այլն/