Առողջապահության ոլորտը անդառնալի կորուստ կրեց
06 December
Խոր ցավով ու մեծ ափսոսանքով տեղեկացանք, որ 72 տարեկանում հանկարծամահ է եղել ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսոր Արտավազդ Բագրատի Սահակյանը։
Արտավազդ Սահակյանը մեր լավագույն գործընկերներից էր, «Արաբկիր» բժշկական համալիրի բարեկամը։ Տարիներ շարունակ միասին իրականացրել ենք տարբեր ծրագրեր, բարդ վիրահատություններ` կատարելով նաև երեխայի լյարդի փոխպատվաստում։
Արտավազդ Սահակյանը սիրված բժիշկ էր, բարձրակարգ մասնագետ, հավատարիմ ու անփոխարինելի ընկեր, ազնիվ ու ճշտախոս մտավորական, հիանալի մարդ, ով վստահաբար դեռ ուներ բազում չիրականացած երազանքներ թե՜ մասնագիտական գործունեության ոլորտում, թե՜ կյանքում…
«Արաբկիր» ԲՀ գիտական ղեկավար Արա Բաբլոյանը, տնօրեն Արման Բաբլոյանը և ողջ բուժանձնակազմը իրենց խորին ցավակցությունն են հայտնում անվանի բժշկի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել ու բարձր են գնահատել Արտավազդ Սահակյանի գործը։Վաստակաշատ, արհեստավարժ ու սիրելի բժշկի, բարի ու ազնիվ ընկերոջ, պայծառ ու կենսախինդ մարդու հիշատակը հավերժ վառ կմնա նրան ճանաչողների հուշերում…