Շվեցարիայի VAD կազմակերպության (այժմյան DAA) Անմիջական Օգնության Ասոցիացիայի աջակցությամբ Հայաստանում «Արաբկիր» բժշկական համալիրում դեռևս երկրաշարժից հետո հիմնվել է ներհիվանդանոցային հոգեբանասոցիալական ծառայությունը: Ներհիվանդանոցային հոգեբանասոցիալական ծառայության սկզբունքներից են այցելուներին և նրանց ընտանիքի անդամներին աջակցություն ցուցաբերելը, իրազեկվածության բարձրացումը այս ոլորտում, թե ինչով կարող են օգնել հոգեբանն ու սոցիալական աշխատողը։
Շեշտադրումը դրված է աջակցության վրա, դժվար վիճակում հայտնված երեխային և իր ընտանիքին ցուցաբերել բազմակողմանի օգնություն։
Գործունեության հիմնական ուղղությունը երեխային, նրա ծնողին, ընտանիքի անդամներին խորհրդատվության տրամադրումն է: Մյուս ուղղությունը թերապևտիկ աշխատանքն է, այսինքն, երեխան կարող է առաջին խորհրդատվությունից հետո դեռ մի որոշ ժամանակ հաճախել թերապևտիկ աշխատանքի։ Ծնողների հետ ևս խորհրդատվական ու թերապևտիկ աշխատանք է իրականացվում։ Դիսպանսեր ծառայություններում ընդգրկված երեխաների և նրանց ծնողների համար ևս գործում է հոգեբանական խորհրդատվութուն, ինչպես նաև կան աջակցության խմբեր: Օրինակ, լսողության խանգարումներ ունեցող երեխաների դիսպանսերում հոգեբանը, ինչպես նաև սոցիալական աշխատողը ծնողների հետ անհատական և խմբային աշխատանք են վարում: Նմանատիպ աշխատանք արվում է նաև հիվանդանոցի մնացած բաժանմունքներում:
Ծառայությունը կայուն պահպանում է իր տեղը հիվանդանոցային համակարգում։ «Արաբկիր» բժշկական համալիրին կից գործում է առանձին մասնաշենք, որն ամբողջությամբ վերանորոգված և կահավորված է անհրաժեշտ պարագաներով: Մեր մասնագետները վերապատրաստման և փորձի փոխանակման նպատակով լինում են արտասահմանում (Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոց, Շվեյցարիա)։ Համագործակցությունները շատ տարբեր են` թրեյնինգներին մասնակցություն, տարբեր երկրների փորձառու մասնագետներնի հետ համատեղ անց են կացնում գիտական և գործնական դասընթացներ: