Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքն ապահովում է պլանային և անհետաձգելի վիրաբուժական միջամտությունների անզգայացումը, ինչպես նաև հիվանդների հետվիրահատական ինտենսիվ թերապիան: Ներկայում բաժանմունքն իր գործունեությունն իրականացնում է 13 վիրահատարանում` ինտենսիվ թերապիայի 6, արթնացման սրահի 8 մահճակալների միջոցով: Բաժանմունքն ունի նաև 2 առանձնացված հիվանդասենյակ` հետփոխպատվաստումային (լյարդի,երիկամի) շրջանում հիվանդների ինտենսիվ թերապիայի համար:
Բաժանմունքը հագեցած է ժամանակակից և միջազգային ստանդարտներին համապատասխան բոլոր անհրաժեշտ սարքավորումներով.
Բաժանմունքում աշխատում են բարձր որակավորում ունեցող պրոֆեսիոնալ մասնագետներ, որոնք տիրապետում են անեսթեզիոլոգիական ապահովման ժամանակակից բոլոր մեթոդներին:
Բաժանմունքում տարեկան իրականացվում է ավելի քան 3800 վիրահատություն՝ մանկական և մեծահասակների ընդհանուր վիրաբուժական, ուրոլոգիական, օրթոպեդիկ, ԼՕՌ, լազերային, պլաստիկ, նյարդավիրաբուժական: