Հեռախոսահամարներ
Հասցեներ
Հայերեն
Հայերեն
Русский
English
Մեր մասին
Մեր մասին
Ընկերության կառավարումը
Կանոնադրություն, կանոնակարգեր և հաշվետվություններ
Բուժքույրական խորհուրդ
Երիտասարդ բժիշկների և ռեզիդենտների խորհուրդ
Վարչակազմ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության համագործակցող կենտրոն
Ծառայություններ
Մասնագետներ
Գործընկերներ
Վճարման ուղիներ
Պետպատվեր
Ապահովագրություն
Վճարովի
Գնացուցակ
Առողջության մասին
Նորություններ
Մասնագետներին
Պացիենտներին
Հայտարարություններ
Մանկաբուժական բաժանմունք /ալերգոլոգիական, թոքաբանական, մաշկաբանական, էնդոկրինոլոգիական/
Աշխատակազմ
Մեդիա
Գնացուցակ
Կապ
Բոյաջյան Գևորգ Գաբրիելի
Մանկաբույժ
I և II մանկաբուժական բաժանմունքների վարիչ
Բաղդասարյան Աստղիկ Արմենի
Շնչառական բժշկության եւ ալերգոլոգիական-իմունոլոգիական ծառայության ղեկավար
Միրզոյան Հասմիկ Հրաչի
Ալերգոլոգ
Սաֆարյան Աղավնի Քաջիկի
Ալերգոլոգ, մանկաբույժ
Ղազանջյան Աստղիկ Միշիկի
Ալերգոլոգ, մանկաբույժ
Ալերգոլոգիական
Անվանում
Գին
Երեխաներին
Մեծահասակներին
Հատուկ գին
Առանձնահատուկ գին
Ալերգիկ կոնտակտային դերմատիտ
150000
Ատոպիկ դերմատիտ
150000
Ալերգիկ ռինիտ
150000
Քրոնիկ եղնջացան
230000
Պապուլյար եղնջացան
230000
Սուր եղնջացան
230000
Ալերգիա միջատների թույնի նկատմամբ
230000
Դեղորայքային գերզգայունություն (դեղորայքային ալերգիա)
230000
Անգիոայտուց
300000
Բուլյոզ դերմատիտներ
300000
Սննդային ալերգիա
300000
Ալֆա գալ սինդրոմ
300000
Մաստոցիտոզ
300000
Շիճուկային հիվանդություններ
300000
Հետվակցինային րեակցիա
300000
Անաֆիլաքսիա
400000
Դեղորայքային գերզգայունություն (դեղորայքային ալերգիա) տարբեր օրգանների ախտահարմամբ
400000
Հիպերէոզինոֆիլիա
400000
Բրոնխիալ ասթմա
400000
Հիպերէոզինոֆիլիկ սինդրոմ
400000
ժառանգական անգիոպաթիաներ
400000
DRESS սինդրոմ
400000
Էոզինոֆիլային էզոֆագիտ
400000
Կվինկեի այտուց
400000
Անաֆիլակսիա
400000
Դժվար կառավարվող կամ ծանր ասթմա, առանց բրոնխոսկոպիայի արժեքի
500000
Ստիվենս Ջոնսոնի համախտանիշ
500000
Տոքսիկ Էպիդերմալ նեկրոլիզ (TEN)
500000
Առաջնային իմունոդեֆիցիտներ
500000
Դի Ջորջի սինդրոմ
500000
Ատաքսիա Տելեանգիէկտազիա
500000
Վիսկոտ Օլդրիչի համախտանիշ
500000
Ֆագոցիտոզի դեֆկտ
500000
Լեյկոցիտների ադհեզիայի դեֆեկտ
500000
Քրոնիկ գրանուլոմատոզ հիվանդություն
500000
Չեդիակ Հիգաշի համախտանիշ
500000
Ցիկլիկ Նեյտրոպենիա
500000
Կոմպլեմենտի համակարգի դեֆեկտ
500000
Հակամարմինների սինթեզի դեֆեկտներ
500000
X շղթայակցված ագամագլոբուլինէմիա (Բրուտոնյան)
500000
Տարածված փոփոխական իմունոդեֆիցիտ (CVID)
500000
X շղթայակցված կամ աուտոսոմ հիպեր իմունոգլոբուլին M սինդրոմ
500000
Սելեկտիվ իմունոգլոբուլին A անբավարարություն
500000
Բջջային կամ համակացված դեֆեկտներ
500000
Ծանր կամ համակցված իմունանբավարարություն
500000
Այլ առաջնային իմունոդեֆիցիտներ
500000
Մաշկաբանություն
Անվանում
Գին
Երեխաներին
Մեծահասակներին
Հատուկ գին
Առանձնահատուկ գին
Մանկական քորպտիկ
150000
Ակնե, ծանր ձև
150000
Սուպպուրատիվ հիդրադենիտ
150000
Պսորիազ
150000
Վիտիլիգո, տարածուն ձև
150000
Կարմիր մազային որքին
150000
Կարմիր տափակ որքին
150000
Հասարակ հերպես, բարդացած ձև
200000
Գլխամաշկի ինֆիլտրատիվ տրիխոֆիթիա
200000
Դերմատոմիկոզներ
200000
Իմպետիգո
200000
Ցելյուլիտ
200000
Ֆուրունկուլյոզ
200000
Բազմաձև էքսուդատիվ էրիթեմա
200000
Օջախային մազաթափություն, տարածուն ձև
250000
Քրոնիկ լիխենոիդ որքին
250000
Սուր ջրծաղիկանման լիխենոիդ որքին
250000
Ինֆանտիլ հեմանգիոմա
250000
Անոթային անոմալիաներ
250000
Գոտևորող որքին
250000
Ատոպիկ մաշկաբորբ
300000
Բնածին բուլյոզ էպիդերմոլիզ
300000
Բշտային մաշկախտ
300000
Բնածին իխթիոզ
300000
Հազվադեպ հանդիպող գենոդերմատոզներ
300000
Մաստոցիտոզ
300000
Օջախային սկլերոդերմիա
350000
Սկլերոատրոֆիկ որքին
350000
Դերմատողմիոզիտ
350000
Ֆոտոդերմատիտներ
350000
Դիսկոիդ կարմիր գայլախտ
350000
Օղակաձև գրանուլոմա, տարածուն ձև
350000
Լանգերհանս-բջջային հիստիոցիտոզ
350000
Էնդոկրինոլոգիական
Անվանում
Գին
Երեխաներին
Մեծահասակներին
Հատուկ գին
Առանձնահատուկ գին
Սեռական գեղձերի հիվանդություններ-կրիպտորխիզմ
150000
Վահանաձև գեղձի հիվանդություններ
150000
Հարվահանաձև գեղձի հիվանդություններ
150000
Սեռական գեղձերի հիվանդություններ-սեռական զարգացման հապաղումներ
200000
Ճարպակալում
200000
Շաքարային դիաբետ, I տիպ, սուր բարդություններ
250000
Բնածին հիպերինսուլինիզմ
250000
Շաքարային դիաբետ, II տիպ, սուր բարդություններ
300000
Մակերիկամիների հիվանդություններ
300000
Սեռական գեղձերի հիվանդություններ (վաղաժամ սեռական հասունացում)
300000
Շաքարային դիաբետ, I և II տիպ, քրոնիկ բարդություններ (նեյրոպատիա, ռեթինոպատիա, նեֆրոպատիա և այլն)
350000
«Լուրերի» անդրադարձը Ասթմայի համաշխարհային օրվան
Ասթմայի համաշխարհային օրվա առիթով «Արաբկիր» բժշկական համալիրում էր Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» նկարահանող խումբը: Լրագրողի հարցերին պատասխանել է շնչառական բժշկության, ալերգոլոգիայի եւ իմունոլոգիայի ծառայության ղեկավար Աստղիկ Բաղդասարյանը: «Արաբկիրն» ասթմա ունեցող երեխաների կողքին է ծառայության բոլոր հնարավորություններով՝ ախտորոշում, բուժում եւ դիսպանսեր վերահսկողություն: Կարեւոր է, որ ծնողներն ուշադիր լինեն եւ ախտանշանների դեպքում ժամանակին դիմեն մասնագետներին: Դեղերի տրամադրման հարցում մեզ աջակցում է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ - HFC Armenia-ը: Շնորհակալ ենք
Ասթմայի համաշխարհային օր
Մայիսի առաջին երեքշաբթին է` Ասթմայի համաշխարհային օրը: Այս տարվա կարգախոսը` «Դարձնել ինհալացիոն բուժումը հասանելի բոլորին»: «Արաբկիր» բժշկական համալիրն ու Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը միանում են օրվա ջատագովությանը` ներկայացնելով Առողջապահության նախարարության հետ իրականացվող ծրագիրը: Նպատակը նույնն է` քարտեզագրել ասթման Հայաստանում եւ ապակենտրոնացնել դրա վարումը` մոտեցնելով ծառայությունները պացիենտներին եւ հասանելի դարձնելով ասթմայի բուժման համար անհրաժեշտ դեղերը դրա կարիքն ունեցող բոլոր երեխաներին: Մանրամասներն այս հոլովակում ներկայացնում է «Արաբկիր» ԲՀ-ի Շնչառական բժշկության, ալերգոլոգիայի եւ իմունոլոգիայի ծառայության ղեկավար Աստղիկ Բաղդասարյանը:
Մանկաբույժների օր
Այսօր Մանկաբույժների օրն է Ուրախ ենք, որ «Արաբկիր» բժշկական համալիրը մեր երկրի մանկաբույժներից շատերի մասնագիտական դարբնոցն է եւ ուղենիշը: Հանուն փոքրիկների առողջության օր ու գիշեր աշխատող մեր մեծ ընտանիքում ոչ միայն մանկաբուժական մի քանի բաժանմունք եւ արտահիվանդանոցային կաբինետներ են գործում, այլեւ ԵՊԲՀ Մանկաբուժության 2-րդ ամբիոնն ու Երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտը` որպես գիտագործնական հետազոտությունների եւ մասնագիտական-կրթական աջակցության յուրահատուկ օղակ: Սիրելի մանկաբույժներ, դուք եք, որ նվիրաբար ծառայում եք հասարակությանը` հանուն երեխաների առողջության ու կյանքի որակի, ձեր հոգատարության եւ մասնագիտական ջանքերի շնորհիվ է, որ կրկին ժպտում ու տուն են վերադառնում փոքրիկ պացիենտները: Շնորհակալ ենք եւ շնոհավորում ենք
Էներգետիկ ըմպելիքների ազդեցությունը երեխաների և դեռահասների առողջության վրա
Էներգետիկ ըմպելիքների ազդեցությունը երեխաների և դեռահասների առողջության վրա ներկայացրել է Արաբկիր բժշկական համալիրի մանկաբույժ, դեռահասային բժիշկ Մարինա Մելքումովան: Էներգետիկ ըմպելիքները պարունակում են մեծ քանակությամբ կոֆեին, շաքար, նյութափոխանակության վրա ազդող խթանիչ նյութեր: Երեխաների սննդակարգում դրանք չպետք է տեղ ունենան: Էներգետիկ ըմպելիքների վնասակար ազդեցություններն են` զարկերակային ճնշման բարձրացումը, սրտի աշխատանքի արագացումը, տագնապի զգացողությունը, անհանգստությունը, քնի խանգարումն, անքնությունը, ջրազրկումը, ծայրահեղ դեպքերում՝ մինչև սրտի ռիթմի խանգարումը, երիկամների սուր անբավարարությունը, ցնցումները: Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, տարեցտարի ավելանում է էներգետիկ ըմպելիքներ օգտագործող դեռահասների, անգամ երեխաների թիվը։ Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտության (2022թ․) տվյալներով` Հայաստանում դեռահասների 40%-ը շաբաթվա ընթացքում օգտագործում է էներգետիկ ըմպելիք։ Նույն թեմայով տեսանյութը` շուտով:
Նոյեմբերի 12՝ թոքաբորբի դեմ պայքարի օր
Օրվա առիթով կրկին փոխանցում ենք «Արաբկիր» բժշկական համալիրի թոքաբանական-մանկաբուժական բաժանմունքի ղեկավար Գևորգ Բոյաջյանի խորհուրդներն ու առաջարկում անցնել հղումով` դեպի բաժանմունքի էջ, ծանոթանալ բաժանմունքի գործունեությանն ու փոքրիկ պացիենտների սիրելի անձնակազմին. մարդիկ, որ աշխատում են օր ու գիշեր, անտրտունջ ու անխոս` հանուն երեխաների առողջության:
Դիմային նյարդի պարեզով ժպիտի վերականգնում ԱՄՆ-ի գործընկերների հետ
Հազվադեպ հանդիպող խնդիրներ ու նորարարական լուծումներ «Արաբկիր» բժշկական համալիրում Այս անգամ news.am-ի ուշադրության կենտրոնում համալիրի Պլաստիկ, վերակառուցողական վիրաբուժության եւ լազերային բժշկության ծառայությունն է՝ ԱՄՆ-ից եկած գործընկերների հետ կատարած յուրահատուկ վիրահատություններով: Նկարահանման պահին դիմային նյարդի պարեզով երեխայի ժպիտն էին վերականգնում «երազանքի վարպետները»։
Ալերգոլոգիա եւ իմունոլոգիա. սիմպոզիում
«Ալերգոլոգիա, իմունոլոգիա» սիմպոզիումի, ալերգոլոգիայի ժամանակակից ձեռքբերումների եւ դրանց` Հայաստանում հասանելիության մասին Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» հաղորդման տաղավարում, «Արաբկիր» բժշկական համալիրի Շնչառական բժշկության, ալերգոլոգիայի եւ իմունոլոգիայի ծառայության ղեկավար Աստղիկ Բաղդասարյանի հետ: https://www.facebook.com/ArabkirJMC/videos/446841641617888
Սիմպոզիում. ալերգոլոգիա եւ իմունոլոգիա
Կայացավ «Ալերգոլոգիա եւ իմունոլոգիա» Հայաստանի միջազգային սիմպոզիումը` «Արաբկիր» բժշկական համալիրի, Մասնագիտական զարգացման միջազգային կենտրոնի (ICPD) եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (CHLA) համատեղ ջանքերով` Առողջապահության նախարարության, Հայաստանում գործող ոլորտային մասնագիտական ասոցիացիաների հետ համագործակցությամբ: Սիմպոզիումն իրականացվել է հիբրիդային ձեւաչափով` օնլայն եւ օֆլայն հարթակներով համախմբելով տարեբր մասնագետների` ալերգոլոգների, իմունոլոգների, ընտանեկան բժիշկների եւ թերապեւտների, մանկաբույժների, վարակաբանների, մաշկաբանների, թոքաբանների, անեսթեզիոլոգների եւ ինտենսիվ թերապիայի մասնագետների: Մասնագիտական այսպիսի բազմազանությունն այս ոլորտի համագործակցային բնույթի մասին է խոսում: Ելույթներով հանդես են եկել մասնագետներ Հայաստանից, ԱՄՆ-ի եւ Եվրոպայի համաշխարհային ճանաչում ունեցող հիվանդանոցներից եւ համալսարաններից: Համաժողովի պատվավոր հյուրերն էին Սյուզան Հալկեն` Հարավային Դանիայի համալսարանի մանկաբուժության գիտահետազոտական բաժնի մանկական ալերգոլոգիայի կլինիկական պրոֆեսոր, Ֆիլիպ Այգենմանը` Ժնևի համալսարանական հիվանդանոցի մանկական ալերգոլոգիայի պաժանմունքի պրոֆեսոր, Անա Մարգարիդա Նեվեսը` Լիսաբոնի համալսարանի բժշկական ֆակուլտետի մանկաբուժության դոցենտ և մանկաբուժության ամբիոնի մանկական ալերգոլոգիայի բաժնի համակարգող: Սիմպոզիումը նախագահել է Րաֆֆի Թաշչյանը` բ.գ.թ., հանրային առողջապահության մագիստրոս, Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի բժշկական դպրոցի ալերգոլոգիայի և կլինիկական իմունոլոգիայի ամբիոնի դոցենտ: Համանախագահներն են եղել Ֆիլիպ Այգենմանը` Ժնեւի համալսարանական մանկական հիվանդանոցից եւ Աստղիկ Բաղդասարյանը` «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ից:
Ասթմայի համաշխարհային օրը
Ասթմայի համաշխարհային օրվա առիթով լսեք Արաբկիր բժշկական համալիրի Շնչառական բժշկության եւ ալերգոլոգիայի ծառայության բժիշկներից Աղավնի Սաֆարյանի խորհուրդները` OPEN Family Education հարթակով։ https://www.facebook.com/reel/1111645363421558
Պրոֆեսոր Պիյուշ Ջանին «Արաբկիր» ԲՀ-ում
Անցած շաբաթ «Արաբկիր» բժշկական համալիրում էր Քեմբրիջի համալսարանական հիվանդանոցի քիթ-կոկորդ-ականջաբանության, պարանոցի եւ գլխի վիրաբուժության գծով խորհրդատու, վիրաբույժ, պրոֆեսոր Պիյուշ Ջանին: Ճանաչված պրոֆեսորը հանդես է եկել դասախոսությամբ` քիթ-կոկորդ-ականջաբանական պրակտիկայում ուռուցքային խնդիրների վերաբերյալ, ապա «Արաբկիրի» գործընկերների հետ քննարկել կլինիկական մի քանի դեպք եւ տվել խորհորդներ` ելնելով իր ակտիվ պրակտիկայից: Այցի վերջում Պիյուշ Ջանին հանդիպել է բժշկական համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանի հետ: Պրոֆեսոր Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել հարգարժան հյուրին` այցի համար, ներկայացրել եվրոպական, այդ թվում բրիտանական մի շարք կլինիկաների հետ համագործակցության «Արաբկիր» բժշկական համալիրի երկարամյա եւ արդյունավետ փորձը, նշել, որ ժամանակակից բժշկագիտության ձեռքբերումներով առաջնորդվելն արաբկիրցիների սկզբունքներից է: Պիյուշ Ջանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, նշել, որ ինքն էլ շատ կարեւորում է մասնագիտական մշտական զարգացումն ու փորձի փոխանակումը եւ հաջողություն մաղթել բժշկական համալիրի ողջ թիմին:
Իմունիտետի մասին
Իմունիտետի եւ դրա վերաբերյալ միֆերի ու իրականության մասին Novosti-Armenia Stories-ը զրույցի էր հրավիրել «Արաբկիր» բժշկական համալիրի շնչառական բժշկության, ալերգոլոգիայի եւ իմունոլոգիայի ծառայության ալերգոլոգ-իմունոլոգ Աստղիկ Ղազանջյանին:
Թոքաբորբի մասին
Սիրելի ծնողներ, ձեզանից շատերը հարցեր են ուղարկում մեզ` տարբեր հիվանդությունների մասին: Վերջին շրջանում առավել հաճախակի են թոքաբորբի վերաբերյալ հարցերը: Այս հիվանդության մասին շատ տեղեկություններ կարելի է գտնել համացանցում, որոնք ներկայացնում են դրա առաջացման պատճառները, դասակարգումը, ախտանշաններն ու ընթացքը, հնարավոր բարդությունները, բուժման ու կանխարգելման ձեւերը: Առատ եւ բազմազան տեղեկությունների մեջ չխճճվելու համար առաջարկում ենք կարդալ բժիշկ Բոյաջյանի կարճ խոսքը` թոքաբորբի վերաբերյալ, հետեւել խորհուրդներին, ժամանակին եւ ճշգրիտ կատարել մասնագետի նշանակումները` ինքնուրույն չփոխելով դեղերի ցանկը կամ քանակը:
Հասցե
Հայաստան, Երեւան 0014, Մամիկոնյանց 30, (մուտքը` ընդունարանի կամ պոլիկլինիկական մասնաշենքերով)
Հեռախոս
015 400 300 /11 97/
Էլ.հասցե
Կիսվել Facebook-ում