«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ 1-ին մանկաբուժական/թոքաբանական բաժանմունքը համալիրի մանկաբուժական բաժանմունքներից մեկն է, որտեղ հետազոտվում և բուժվում են շնչուղիների սուր, խրոնիկ և բնածին պաթոլոգիաներ ունեցող 1-18 տարեկան երեխաները: Բաժանմունքնում տարեկան բուժվում է 1300-1500 երեխա` հետևյալ պաթոլոգիանների կապակցությամբ.
Բաժանմունքն ունի 11 հիվանդասենյակ: Աշխատանքը սկսվում է առավոտյան համայցով, անհրաժեշտության դեպքում իրականացվում է նեղ մասնագետների խորհրդատվություն:
Բժշկական համալիրում գործում է շնչական լաբորատորիա, որը հնարավորություն է տալիս հետազոտել, ախտորոշել և բուժել երեխաների ծանր շնչական պաթոլոգիանները:
Բաժանմունքում աշխատող բժիշկները ունեն թոքաբանի որակավորում, ովքեր վերապատրաստվել են եվրոպական և ռուսական խոշոր մանկաբուժական կլինիկաներում: Համագործակցում է Ցյուրիխի համալսարականական հիվանդանոցի համապատասխան բաժինների հետ, պարբերաբար իրականացվում է նաև տվյալ հիվանդանոցի բժիշկների այց «Արաբկիր» ԲՀ և փորձի փոխանակում հենց տեղում: Բժիշկները կատարում են նաև ամբուլատոր նեղ մասնագիտական խորհրդատվություններ: Բաժանմունքնում վերապատրաստվում են նաև ՀՀ մարզային բուժհիմնարկների բժիշկները: