«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ ցավի ինտերվենցիոն կառավարման ծառայությունը զբաղվում է ցավի կառավարման հարցերով` ինտերվենցիոն կամ միջամտական մեթոդներով, մասնավորապես ինվազիվ վիրաբուժական միջամտություններով, որոնք ապահովում են նպատակաուղղված, թիրախավորված ազդեցություն օրգանիզմի ցավային համախտանիշի աղբյուր հանդիսացող մասի վրա: Միջամտությունները նախատեսված են քրոնիկ ցավը թեթևացնելու համար: Դրանք կարող են արդյունավետորեն վերականգնել բուժառուների կյանքի որակը և հնարավորություն տալ նրանց իրականացնելու ամենօրյա գործունեություն` առանց մշտական ցավի:
Ցավի ինտերվենցիոն կառավարման մի շարք մեթոդներ գոյություն ունեն: «Արաբկիր» բժշկական համալիրում իրականացվում են՝
- միջողնային սկավառակների լազերային վիրահատություն (PLDD),
- տրանսֆորամինալ էպիդուրալ բլոկադա՝ ռենտգեն հսկողությամբ,
- ինտերլամինար էպիդուրալ բլոկադա՝ ռենտգեն հսկողությամբ,
- ֆասետային հոդերի բլոկադա՝ ՈւՁ/ռենտգեն հսկողությամբ,
- պարավերտեբրալ բլոկադա՝ ՈւՁ հսկողությամբ,
- սիմպաթիկ հանգույցների բլոկադա՝ ՈւՁ/ռենտգեն հսկողությամբ,
- պերիֆերիկ նյարդերի բլոկադա՝ ՈւՁ հսկողությամբ,
- ֆասետային, զստասրբանային, ծնկան հոդերի ռադիոհաճախային աբլացիա,
- միոֆասցիալ ներարկումներ (տրիգերային կետեր, պիրիֆորմիս),
- դիսկոգրաֆիա:
Ցավի ինտերվենցիոն կառավարումն արդյունավետ է լինում հետևյալ դեպքերում՝
- մեջքի և պարանոցի ցավ,
- միջողնային սկավառակների ճողվածք,
- ռադիկուլոպաթիաներ,
- ֆասետային հոդերի համախտանիշ/սպոնդիլոարթրոզ,
- միջկողային նևրալգիա,
- պոստհերպետիկ նևրալգիա,
- կարպալ թունելի համախտանիշ,
- միգրեն,
- տրիգերային կետերի համախտանիշ,
- ծնկան հոդի արթրոզ,
- կոնքազդրային հոդի արթրոզ,
- սակրոիլեիտ,
- հետվիրահատական քրոնիկ ցավեր,
- ֆանտոմային ցավեր,
- միոֆասցիալ ցավային համախտանիշ:
 
             
                         
                         
                         
                         
                         
                                     
                                    