Նյարդավիրաբուժական ծառայություն
Նյարդավիրաբուժական ծառայություն

 

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ նյարդավիրաբուժական բաժանմունքն իրականացնում է մեծահասակների և երեխաների նյարդավիրաբուժական խնդիրների վիրահատական բուժում և խորհրդատվություններ։ Մեր թիմի նյարդավիրաբույժները մասնագիտական երկարաժամկետ վերապատրաստումներ են անցել ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջատար կլինիկաներում։

Վերջին տարիներին էապես ընդլայելով մատուցվող վիրահատական ծառայությունների ցանկը` այսօր «Արաբկիր» ԲՀ-ի նյարդավիրաբուժական բաժանմունքը հանդիսանում է տարածաշրջանում եզակին ու առաջատարը մի շարք նյարդավիրաբուժական վիրահատությունների կատարմամբ` այդ թվում Պարկինսոնի հիվանդության վիրահատական բուժում, էպիլեպսիայի մի շարք վիրահատություններ։ Բաժանմունքը հագեցած է վերջին սերնդի նյարդավիրաբուժական տեխնիկայով, ինչն այսօր անչափ կարևոր պայման է նյարդավիրաբուժական վիրահատությունների արդյունավետության և անվտանգության ապահովման համար:
 

Աշխատակազմ
Մեդիա
Գնացուցակ
Կապ
Կիսվել Facebook-ում