Էլ-հասցե
[email protected]
Հեռախոս
060 400 300 /22 21/
Նիկո Արմենի Արզումանյան
Նյարդավիրաբույժ
Նյարդավիրաբուժական ծառայության ղեկավար

Ծննդյան ամսաթիվ 

15.09.1993թ. 

 

Կրթություն

2018-2023թթ.   Մխ. Հերացու անվան ԵՊԲՀ կլինիկական օրդինատուրա նյարդավիրաբուժություն մասնագիտությամբ 

2014-2018թթ.   Մխ. Հերացու անվան ԵՊԲՀ, Ընդհանուր բժշկություն, մագիստրատուրա

2009-2014թթ.   Մխ. Հերացու անվան ԵՊԲՀ  Ընդհանուր բժշկության ֆակուլտետ, բակալավրիատ

Պարտադիր զինվորական ծառայություն 
2015-2017   Բժշկի օգնական

 

Աշխատանքային գործունեություն

2023թ-ից   «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ, նյարդավիրաբույժ

 

Վերապատրաստումներ

2022-2023թթ.   Սոֆիայի Իվան Ռիլսկու անվան համալսարանական նյարդավիրաբուժական կլինիկա, հատուկ մասնագիտացում «էպիլեպսիա, ուռուցքներ, ստերեոտակտիկ և ֆունկցիոնալ նյարդավիրաբուժություն» մեծահասակների և մանկական նյարդավիրաբուժության կլինիկայում
 

Միջազգային կոնֆերանսներ
2014թ.   ICMDA Միջազգային ուսանողական կոնֆերանս, Լոնդոն 
 

Պարգևատրումներ

2021թ.   ՀՀ Առողջապահության նախարարի հրամանով, Պատվոգիր` կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում մատուցած բժշկական ծառայության համար
2020թ.   ՀՀ Առողջապահության նախարարի հրամանով, Պատվոգիր` 44-օրյա պատերազմում բժշկական անձնվեր ծառայության համար
2015թ.   ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով, Մրցանակ զինվորական անբասիր ծառայության համար

 

Լեզուների իմացություն

Հայերեն, ռուսերեն, անգլերեն
 

Ամուսնական կարգավիճակ

Ամուսնացած է, ունի 1 որդի 

 

Կիսվել Facebook-ում
Մեդիա
Պարկինսոնիզմի վիրահատություն արթուն պայմաններում
Ապրիլի 11-ը Պարկինսոնի հիվանդության համաշխարհային օրն է: Հիմնական նպատակը՝ բարձրացնել մարդկանց տեղեկացվածությունն այս խնդրի, դրա ախտանշանների, ախտորոշման եւ բուժման ձեւերի մասին:   Հիմնականում վերջույթների դողով արտահայտվող այս հիվանդությունը բնորոշ է հատկապես 60 տարեկանին մոտ մարդկանց: Պարկինսոնիզմը վիճակ է, որն ազդում է մարդու կյանքի որակի վրա, եւ բժշկության արդի մեթոդների միջոցով այդ դողից ազատվելը վերադարձնում է պացիենտին կյանքի սովորական հուն՝ առանց ավելորդ դժվարությունների: News.am-ի տեսանյութը Պարկինսոնիզմի վիրահատական բուժման մասին է, որն արդեն հնարավոր է նաեւ Հայաստանում, «Արաբկիր» բժշկական համալիրում: Ընդ որում, հիմա արդեն մեր նյարդավիրաբույժներն այդ միջամտությունը կատարում են առանց ընդհանուր անզգայացման, երբ պացիենտն արթուն է եւ անմիջապես հնարավոր է գնահատել նրա ռեակցիաներն ու միջամտության ընթացքը: #ՊարկինսոնիՀիվանդությանՕր #Պարկինսոնիզմ #ՊարկինսոնիՀիվանդությանԲուժում #ՊարկինսոնիզմիՎիրահատականԲուժում #ԱրաբկիրԲՀ   Պարկինսոնի հիվանդության վիրահատկան բուժում` պացիենտի արթուն վիճակում ՏԵՔՍՏ------62–ամյա կինը, որը Պարկինսոնի հիվանդության պատճառով ուներ ձեռքի եւ ոտքի անկառավարելի դող և անկանոն շարժումներ, վիրահատությունից հետո հանգիստ քայլում է, և վերջույթներն այլևս չեն դողում։ Ավելի ճիշտ՝ ոտքի դողն անմիջապես անցնում է այն պահից սկսած, երբ բժիշկներին հաջողվում է էլեկտրոդը տեղադրել գլխուղեղի համապատասխան հատվածում , որի անոմալ ակտիվությունն էլ բերում էր ոտքի խնդրին։ ՏԵՔՍՏ------Կինը 9 տարուց ավելի է ունի Պարկինսոնի հիվանդություն։ Վերջին շրջանում հիվանդությունն ավելի էր զարգանում , և դեղորայքային բուժումն այլևս անօգուտ էր։ Առաջարկվեց կատարել գլխուղեղի խորանիստ կորիզների աբլյացիա։ Ստերեոտակտիկ համակարգի օգնությամբ գլխուղեղի խորանիստ հյուսվածքի համապատասխան հատվածում գերճշգրիտ եղանակով տեղադրվեց էլեկտրոդ, այնուհետև կատարվեց նշված կորիզի ստիմուլյացիա, և դողի վերացման ցանկալի արդյունքը տեսնելուց հետո ռադիոհաճախային ազդակներով կատարվեց նշված կենտրոնի աբլյացիա ։ ՍԻՆԽՐՈՆ-----Նիկո Արզումանյան-----Հիվանդը, ինչպես տեսաք վիրահատության ընթացքում արթուն էր, մեր հետ կոնտակտի մեջ էր, վիրահատության ընթացքում մենք վերահսկում էինք նրա համապատասխան ֆունկցիան անմիջապես մեր աբլյացիայի ընթացքում, որը իրենից ենթադրում է նշված կորիզների ռադիոհաճախային կոագուլյացիա։ Մենք տեսնում ենք մեր դրական արդյունքը, եւ հասկանում ենք, թե երբ պետք է կանգ առնել, որպեսզի չվնասենք շրջակա այլ հյուսվածքներ եւ չառաջացնենք նոր նյարդաբանական խանգարումներ։ Այս միջամտությունն ունի իր առավելությունը, քանի որ հիվանդը արթուն է, եւ մենք անմիջապես տեսնում ենք էֆեկտը, միջամտության դրական արդյունքը։ Հիվանդի դողը միանգամից պակասում է, եւ մենք վերահսկում ենք ընթացքը։ ՏԵՔՍՏ------ Վիրահատարանում աշխատում է նյարդավիրաբույժների, նյարդաբանների եւ անեսթեզիոլոգների թիմը: Վիրաբուժական միջամտությանը զուգահեռ հատուկ վերապատրաստված նյարդաբաններն ամբողջ ընթացքում հետեւում են գլխուղեղի ստիմուլյացիային ի պատասխան պացիենտի վերջույթների ռեակցիաներին, վերահսկում նրա խոսքը եւ ուղեղային այլ ֆունկցիաներ: Վիրահատությունն ընթանում է ոչ թե ընդհանուր, այլ տեղային անզգայացումով: ՍԻՆԽՐՈՆ-----Նիկո Արզումանյան----- Չնայած այն հանգամանքին, որ միջամտությունն ընթանում է արթուն վիճակում եւ հիվանդը ընդհանուր անզգայացում չի ստանում, հիվանդի համար այն լուրջ դիսկոմֆորտ չի առաջացնում,քանի որ գլխի մաշկը նախապես տեղային անզգայացնողներով անզգայացվումէ եւ եւ գանգոսկրի վրա իրականացվում է շատ փոքրիկ անցք` համապատասխան գործիքների օգնությամբ, եւ հիվանդները երբեք չեն բողոքում նշված միջամտությունը արթուն իրականացնելուց: ՏԵՔՍՏ------Բժիշկը հավելում է, որ այս վիրահատությունը ցուցված է առավելապես ձեռքերի և ոտքերի անկառավարելի դողով Պարկինսոնի հիվանդություն և էսենցիալ դող ունեցող պացինետներին: Բայց կան որոշակի սահմանափակումներ, ոչ բոլոր հիվանդներին է այն առաջարկվում: Պարկինսոնի հիվանդության շատ բարդացած դեպքերում ցուցված է մեկ այլ միջամտություն՝ գլխուղեղի խորանիստ ստիմուլյացիա, որը ևս նյարդավիրաբույժներ Սեւակ Բադալյանն ու Նիկո Արզումայանը հաջողությամբ կատարում են «Արաբկիր» բժշկական համալիրում:  
Էպիլեպսիա. ստերեոէէգ
Հանրային հեռուստաընկերության անդրադարձը էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշման եւ բուժման քիչ ինվազիվ վիրահատական ճանապարհին` «Արաբկիր» բժշկական համալիրում: Արդի բժշկագիտության այս ձեռքբերումը` ստերեոտակտիկ էլեկտրաէնցեֆալոգրություն, թույլ է տալիս հնարավորինս ճշգրիտ ախտորոշել էպիլեպտոգեն օջախն ու հեռացնել այն` էականորեն փոխելով պացիենտի կյանքի որակը:   «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ նյարդավիրաբուժական ծառայության ղեկավար Նիկո Արզումանյանը պատմում է. - Իմպլանտացված էլեկտրոդների ամեն մի միկրոէլեկտրոդից մենք գրանցում ենք հերթականությամբ գլխուղեղի էլեկտրական ակտիվությունը և համապատասխան մասնագետները հայտնաբերում են հետազոտության ընթացքում հիվանդի մոտ էպիլեպսիայի ցնցումներ առաջացնող օջախները:    Հայաստանում էպիլեպսիա ունեցող երեխային առաջին անգամ կատարվել է ստերեո-էէգ: Սա այս հիվանդության բուժման արդիական ու ամենաբարդ մեթոդներից է: Իրականացվում է նվազ-ինվազիվ միջամտությամբ: Հետազոտության ընթացքում տեղեկություն է ստացվում ուղեղի բջիջների ակտիվության մասին` հնարավորություն տալով ճշգրիտ հայտնաբերել էպիլեպսիայի օջախը:    Նիկո Արզումանյանը ասում է.  - Երբ որ հայտնաբերվում է հստակ զոնան էպիլեպտոգեն, մի անգամից մենք առանց որևիցե կտրվածքի, առանց որևիցե գանգի վնասման մենք իրականացում ենք նշված զոնաների աբլիացիա` ռադիոհաճախային աբլիացիա, այսինքն վառում ենք նշված օջախները և հիվանդն ունի հնարավորություն ազատվելու իր էպիլեպտոգեն ցնցումներից: Հիվանդների մեծ մասի դեպքում ստերեո-էէգն պարզապես մեզ տալիս է հստակ ինֆորմացիա և նրա օգնությամբ մենք հայտնաբերում ենք էպիլեպտոգեն զոնան, որը հետագայում արդեն բաց եղանակով վիրահատում ենք և հասնում ենք ավելի մեծ արդյունքի:   Բիայնա Սուխուդյանն ասում է. - Էդ միջամտությունից հետո պացիենտը, ով ամեն ամիս ուներ ցնցումներ, մեկ ամիս ցնցում չունեցավ: Դա մեզ արդեն հուշում էր, որ մեր որոշումը ճիշտ էր, ու մենք գիտեինք, որ աբլիացիայից հետո հնարավոր չի, որ ինքը մեկընդմիշտ ազատվի իրա նոպաներից: Անցավ ևս մեկ ամիս և մենք էդ պացիենտին վիրահատեցինք արդեն ուղղակի էդ օջախը հեռացրեցինք: 14 ամյա երեխային ստերեո-էէգն հայ բժիշկները կատարել են բուլղարացի գործընկերների հետ: Բժիշկը բացատրում է այդ միջամտությունն իրականացվում է ստերեոտակտիկ համակարգի օգնությամբ:   Նյարդավիրաբուժ Նիկո Արզումանյանը պատմում ու ցույց է տալիս. - Սարքն ունի բազմաթիվ կորդինատներ, անկյուն և այս ամենի օգնությամբ մենք ստանում ենք հստակ այն կետը, որտեղից պետք է մեր էլեկտրոդը թափանցի գլխուղեղ: Ապա արվում է մաշկի 1.5մմ կտրվածք և գանգոսկրի ընդամենը 2մմ տրամագծով կտրվածքից այ այսպիսի խորանիստ էլեկտրոդներ տեղադրվում են գլխուղեղի համապատասխան զոնաներում:   «Արաբկիր» բժշկական համալիրում գործում է էպիլեպտոլոգիայի դիսպանսեր, որտեղ հաշվառված է մինչև 18 տարեկան մոտ 3800 բուժառու: Բիայնա Սուխուդյանը բացատրում է.  - Վիրահատությունը բոլոր պացիենտների համար չէ, պետք է դա նշել: Էպիլեպսիայով տառապող հիվանդների մոտ 70% ենթարկվում է դեղորայքային բուժման, և 30% դրանք դեղորայք կայուն տարատեսակներ են: Ուրեմն դրանցից էլ մոտավորապես 50% միայն կարող են հանդիսանալ թեկնածու էպիլեպսիայի վիրաբուժության համար:  Էպիլեպսիան քրոնիկ հիվանդություն է, կարող է տարբեր դրսևորումներ ունենալ` շարժողականից մինչև զգացողական ցնցումներ:    Բժիշկ Սուխուդյանն ասում է․  - Մանկական հասակում հիմնականում գործ ունենք ժառանգական ձևերի հետ, բայց թվեմ մի քանի ձեռքբերովի պատճառներ, օրինակ` նույն մանկական ուղեղային կաթվածը, փոքր տարիքում տարված պտղի ասվիքսիան, տարբեր ինֆեկցիոն հիվանդություններ, որոնք ախտահարում են գլխուղեղը, ուռուցքային հիվանդություններ, իմուն հիվանդություններ: Այսինքն պատճառները կարող են լինել շատ:   Եթե մարդը ցնցումների մեջ է ընկնում հանրային վայրում քաղաքացիներն առաջին օգնություն ցուցաբերելիս շատ հաճախ բժիշկի խոսքով ոչ ճիշտ քայլեր են անում:    Բժիշկ Սուխուդյանը հորդորում է․  - Չխառնվել, բերան չբացել, լեզու չքաշել, չփորձել որևէ կերպ գիտակցության բերել պացիենտին, որովհետև շատ անգամ հարվածում են, ջուր են լցնում վրան և այլն: Էդպիսի բաներ անել պետք չէ:    Առաջինը` մարդուն պետք է շրջել կողքի և շտապ օգնություն կանչել:    
Առաջին անգամ Հայաստանում. ստերեոէէգ
  «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդավիրաբույժների եւ նյարդաբանների թիմը Հայաստան է բերում էպիլեպսիայի ախտորոշման եւ բուժման արդիական մեթոդները: Այս անգամ բուլղարացի գործընկերների հետ` Սոֆիայի Իվան Ռիլսկու անվան համալսարանական հիվանդանոցից, մեր բժիշկները ստերեոէէգ են կատարել. եզակի միջամտություն` էպիլեպսիայի օջախները հստակ հայտնաբերելու եւ հետագա վիրահատական բուժումը ճիշտ կազմակերպելու համար:   Մանրամասները` news.am-ի տեսանյութում:   14 տարեկան Էրիկը, որը մանկուց ունի դեղորայքակայուն էպիլեպսիա, այժմ հնարավորություն ունի վերջնականապես ազատվելու ցնցումներից։ «Արաբկիր» բժշկական համալիրում նա ժամանակակից հետազոտություն է անցել։ Կատարել են ստերեոէնցեֆալոգրաֆիա։ Դա ախտորոշիչ, իսկ որոշ դեպքերում՝ բուժիչ մեթոդ է, որը հնարավորություն է տալիս ճշգրիտ հայտնաբերել էպիլեպսիայի օջախները գլխուղեղում։ Հայաստանում այն կատարվել է առաջին անգամ։   Ի տարբերություն սովորական էլեկտրաէնցեֆալոգրաֆիայի, ստերեոէէգ–ն կատարվում է վիրահատական՝ քիչ ինվազիվ եղանակով։ Գլխուղեղի խորանիստ հատվածներում ստերեոտակտիկ համակարգի օգնությամբ տեղադրվում են հատուկ էլեկտրոդներ, որոնց միջոցով գրանցվում է Էպիլեպտիկ ակտիվությունը։   «Ստերեոէէգն համարվում է հետազոտություն նախևառաջ, բայց հետազոտության արդյունքներից ելնելով հնարավոր է նաև կատարել քիչ ինվազիվ բուժում էպիլեպսիայի։ Տեղադրվում են էլեկտրոդներ, այնուհետև նյարդաբանական թիմը հետազոտում է բոլոր կոնտակտները, և համապատասխան օջախները հայտնաբերելու դեպքում կատարվում է քննարկում՝ կատարել արդյոք կոագուլյացիա, թե տվյալ հատվածի վիրաբուժական հեռացում», – ասում է «Արաբկիր» ԲՀ–ի նյարդավիրաբույժ Սևակ Բադալյանը։   Էրիկի դեպքը յուրահատուկ էր՝ նրան հետազոտել էին բոլոր հնարավոր եղանակներով, սակայն էպիլեպտոգեն օջախը որոշել չէր հաջողվում։ Ճշգրիտ ախտորոշման համար նրա գլխուղեղում այժմ 12 էլեկտրոդ են տեղադրել, և բժիշկները հետևում են երեխայի ուղեղի ակտիվությանը՝ հետագա բուժման ընթացքը որոշելու համար։    «Ինչի մենք որոշեցինք կատարել այս պացիենտին ստերեոէէգ, որովհետև կար կասկած, թե որտեղից է ծագում էպիլեպտիկ ակտիվությունը։ Էրիկը ուներ օջախ, տեսանելի ՄՌՏ–ի վրա, բայց Էրիկի նոպաների նկարագրությունը, վիդեոտեսագրությունը, ինչպես նաև ԷԷԳ–ն չէր համընկնում, և կասկած էր հուրուցում  կլինիցիստների մոտ, որ օջախը, որը ենթակա է հեռացման, դա չէ։   Եվ մենք որոշեցինք, բացի այդ օջախից նաև էլեկտրոդներ տեղադրել առաջային հատվածներում, որոնք ավելի կասկածելի էին թվում ցնցման կլինիկական պատկեր առաջացնելու մեջ։ Եվ անմիջապես երկրորդ օրը տեղադրումից հետո  մենք համոզվեցինք, որ մեր հիպոթեզը ճիշտ էր, որ այդ օջախը որևէ կապ չուներ Էրիկի էպիլեպսիայի հետ, և ցնցումները նույն կողմի բայց շատ ավելի առաջային հատվածներից են ծագում։ Ու դա մեզ հնարավորություն է տալիս ճշգրիտ պլանավորելու սպասվելիք վիրահատությունը», – ասում է «Արաբկիր» ԲՀ–ի Նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը։     «Արաբկիր» բժշկական համալիրում առաջին ստերեոէնցեֆալոգրաֆիան կատարվել է բուլղարացի բժիշկների մասնակցությամբ։ Սոֆիայից մանկական նյարդաբան Պետյա Դիմովան ասում է. Բիայնա Սուխուդյանի և «Արաբկիր» ԲՀ–ի նյարդավիրաբուժական թիմի հետ համագործակցում են արդեն 15 տարի։   «Հրաշալի թիմ է։ Սա դեռ առաջին դեպքն է, բայց իրենք ամեն ինչ գիտեն, և կարող են վիրահատել ապագայում, և օգնել պացիենտներին Հայաստանում։ Այս հիվանդանոցը, ղեկավարությունը շատ բան է անում, որպեսզի հետազոտման և բուժման բոլոր ժամանակակից մեթոդները հասանելի լինեն Հայաստանի քաղաքացիներին, հատկապես՝ երեխաներին», – ասում է Բուլղարիայից մանկական  նյարդաբան Պետյա Դիմովան։   Բժիշկներն այժմ հետևում են երեխայի սպոնտան ցնցումներին, ինչպես նաև կատարում են հատուկ ստիմուլյացիա, որպեսզի ընտրեն այն կոնտակտները, որոնք պետք է ենթարկվեն աբլյացիայի։ Փոքր օջախների դեպքում աբլյացիայից հետո խնդիրը կարող է վերջնականապես լուծվել, բայց որպես կանոն դա միայն ժամանակավոր ազդեցություն է ունենում։ Հիվանդության վերջնական բուժման համար անհրաժեշտ է էպիլեպտոգեն օջախը հեռացնել վիրահատական եղանակով։
Գլխուղեղի կիստայի դրենավորում
Ստերեոտակտիկ համակարգի կիրառմամբ հերթական նյարդավիրաբուժական վիրահատությունն է իրականացվել «Արաբկիր» բժշկական համալիրում: Այս համակարգը թույլ է տալիս անել միջամտություններ, որոնք մինչ այդ անհանար էին համարվում: News.am-ի պատրաստած տեսանյութը 35-ամյա պացիենտի գլխուղեղի կիստայի դրենավորման մասին է` ստերեոտակտիկ համակարգի միջոցով: Այն կիրառվում է նաեւ Պարկինսոնի հիվանդության, էպիլեպսիայի վիրահատական բուժման, ինչպես նաեւ գլխուղեղի ուռուցքների աբլյացիայի, ռադիովիրաբուժության եւ բիոպսիայի ժամանակ։ Մանրամասները ներկայացնում են նյարդավիրաբույժ Սեւակ Բադալյանն ու նյարդավիրաբուժական ծառայության ղեկավար Նիկո Արզումանյանը:   «Արաբկիր» բժշկական համալիրում իրականացվում է հերթական վիրահատությունը ստերեոտակտիկ համակարգի կիրառմամբ։ Կատարում են 35–ամյա տղամարդու գլխուղեղի կիստայի դրենավորում։ Կիստայից բացի տղամարդն ունի նաև գլխուղեղի մեծ ուռուցք, բայց պացիենտին անհանգստություն պատճառողը ոչ թե այդ ուռուցքն է, այլ կիստան. բացատրում է «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդավիրաբույժ Սևակ Բադալյանը։   «Պացիենտը Մի քանի տարի առաջ ունեցել է գանգատներ, հետազոտվել է, գլխուղեղի ՄՌՏ է արվել, հայտնաբերվել է գլխուղեղի խորանիստ հատվածների մեծ չափսերի ուռուցք, որը ներաճած էր կարևոր նյարդանոթային համակարգի մեջ, ոչ վիրահատական դեպք էր, և կատարվել է ճառագայթային բուժում։ Ուռուցքը գտնվում է ուղեղի ցողունին հարող հատվածում, որտեղ կա բավականին խիտ անոթային նյարդային համակարգ», – ասում է Սևակ Բադալյանը, նշելով, որ այդ ուռուցքի անգամ մասնակի վիրահատությունը կարող էր բերել լուրջ նյարդաբանական դեֆիցիտի։   «Ուռուցքի չափերը ստաբիլ են ճառագայթումից հետո, սակայն հարակից առկա է կիստա, որը, դինամիկ հետազոտությամբ, չափերով մեծանում է և առաջացնում է նյարդաբանական դեֆիցիտի խորացում։ Այդ պատճառով որոշեցինք կատարել կիստայի դրենավորում՝ հեղուկի հեռացում, որպեսզի հիվանդի մոտ պահպանվի նյարդաբանական կայուն վիճակ», – ասաում է նա։     Նախքան վիրահատությունը հիվանդն անցնում է  MRT հետազոտություն, իսկ վիրահատությունից անմիջապես առաջ կատարվում է համակարգչային տոմոգրաֆիա։ Հատուկ համակարգչային ծրագրի միջոցով այդ երկու հետազոտությունները համադրվում  են՝ վիրահատությունը ճշգրիտ կատարելու համար։   «Որոշվում է վիրահատական մուտքը և թիրախը, ինչպես նաև խորությունը տեղադրման խողովակի և կատարվում է դրենավորում կիստայի խոռոչի, և միացում մաշկի տակ գտնվող հատուկ ռեզերվուարին։ Վիրահատությունը կատարվում է ստերեոտակտիկ համակարգի կիրառմաբ, որը ապահովում է բավականին բարձր ճշգրտություն․միկրո-միլիմետրերի ճշգրտությամբ հնարավոր է հասնել համապատասխան թիրախին», – պարզաբանում է Սևակ Բադալյանը։   «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդավիրաբուժական ծառայության ղեկավար Նիկո Արզումանյանը նշում է. ստերեոտակտիկ համակարգը թույլ է տալիս նյարդավիրաբուժությունում իրականացնել այնպիսի միջամտություններ, որոնք  մինչեւ այսօր անհասանելի էին։ Այն կիրառվում է Պարկինսոնի հիվանդության և էպիլեպսիայի վիրահատական բուժման, ինչպես նաև գլխուղեղի ուռուցքների աբլյացիայի, ռադիովիրաբուժության  և բիոպսիայի ժամանակ։   «Ստերեոտակտիկ բիոպսիան  մինիմալ ինվազիվ միջամտություն է․հիվանդի գլխին ամրացվում է ստերեոտակտիկ շրջանակը, որից հետո համակարգչային տեխնոլոգիայի օգնությամբ մենք հստակ պարզում ենք այն ուղղությունը և այն հատվածը, որտեղից մենք պետք է կատարենք այդ ասեղային բիոպսիան, և պարզապես մոտ մեկ սանտիմետրանոց կտրվածք է արվում գանգի վրա և կտրվածքից մենք մաքսիմալ ճշգրտությամբ կարողանում ենք ներթափանցել գլխուղեղի անգամ ամենախորանիստ ուռուցքի մեջ և առանց որևիցե շրջակա հյուսվածք վնասելու և մինիմալի հասցնելով բոլոր վիրահատական ռիսկերը կարողանում ենք կատարել բիոպսիա», – ասում է նա։   Բժիշկը հավելում է. բիոպսիան  որպես կանոն իրականացվում է տեղային անզգայացմամբ՝ հիվանդը գտնվում է արթուն վիճակում։ Այս միջամտությունից մի քանի ժամ անց, հիվանդը կարող է վերադառնալ իր բնականոն կյանքին։   «Կա ձևավորված թյուր կարծիք, որ գլխուղեղի ուռուցքներին պետք չէ բիոպսիա, այլ պարզապես պետք է հեռացնել, բայց կան գլխուղեղի որոշակի  ուռուցքներ, օրինակ՝ կենտրոնական նյարդային համակարգի լիմֆոմա, որոնց դեպքում վիրաբուժական  միջամտությունը բուժման պլանի մեջ ներառված չէ, և այստեղ պարզապես անհրաժեշտ է կատարել ստերեոտակտիկ բիոպսիա կամ այլ բիոպսիա, որից հետո հիվանդը կստանա ճառագայթային և քիմիաթերապիա», – ասում է Նիկո Արզումանյանը։   Բիոպսիայից հետո ստացված նմուշն ուղարկվում է հյուսվածքաբանական և իմունոհիստոքիմիական հետազոտության, որոշվում է ուռուցքի տեսակը, ըստ այդմ էլ՝ հետագա բուժման մարտավարությունը, եթե ուռուցքը ենթակա է վիրահատության, ապա նաեւ վիրահատության ծավալը։   Ստերեոտակտիկ համակարգի օգնությամբ հնարավոր է իրականացնել նաև տեղային քիմիաթերապիա, ասում է բժիշկը. Նիկո Արզումանյանը նշում է. «Արաբկիր» բժշկական համալիրը անընդհատ զարգացնում է նյարդավիրաբուժական ծառայությունները, ներդնելով նորագույն տեխնոլոգիաներ։ Վերջին նման նորամուծությունը, որը ևս իրականացվում է ստերեոտակտիկ համակարգի կիրառմամբ՝ ստերեոէլեկտրոէնցեֆալոգրաֆիան է։ Ուղեղի խորանիստ հյուսվածքներում տեղադրվում են էլեկտրոդներ, որոնց միջոցով գրանցվում է ուղեղի ոչ նորմալ էպիլեպտոգեն ակտիվությունը։ Այս հետազոտությունը շատ կարևոր է էպիլեպսիայի բուժման համար։
Պարկինսոնի հիվանդության վիրահատական բուժում
Ապրիլի 11-ը բժշկական օրացույցում առանձնացված է որպես Պարկինսոնի հիվանդության մասին իրազեկման օր. առիթ՝ բարձրաձայնելու պարկինսոնիզմի, դրա ախտորոշման եւ բուժման ժամանակակից մեթոդների մասին:   news.am-ի տեսանյութն անդրադառնում է պարկինսոնիզմի նյարդավիրաբուժական բուժմանն «Արաբկիր» բժշկական համալիրում. որքան արդյունավետ կարող է լինել գլխուղեղի՝ նեյրոմոնիտորինգով կատարվող խորանիստ ստիմուլյացիան եւ որքան կարեւոր է այն՝ մարդու կյանքի որակը բարելավելու գործում: 60-ամյա տղամարդը ավելի քան 10 տարի Պարկինսոնի հիվանդություն ունի։ Նա երկար տարիներ դեղորայքային բուժում է ստանում, բայց դեղերն այլեւս նրան չեն օգնում, ավելին՝ որոշակի բարդություններ են առաջացնում։ Տղամարդու մոտ խնդիրներ են առաջացել աշխատանքի, ընդհանուր սոցիալական ակտիվության, կյանքի որակի հետ կապված, NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասում է նյարդաբան Զարուհի Թավադյանը։ «Արաբկիր» բժշկական համալիրի բժիշկները տղամարդուն առաջարկել են վիրահատական բուժում՝ ուղեղի խորանիստ ստիմուլյացիա, որը թույլ կտա նրան վերադառնալ ակտիվ կյանքին։  «Պարկինսոնի հիվանդությունը պրոգրեսիվող խրոնիկական նյարդաբանական հիվանդություն է, կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություն է, հիմնականում դասական նշանները շարժողական են. դանդաղկոտություն, դող, արտահայտված քայլվածքի, հավասարակշռության խնդիրներ, մկանային ձգվածություն, կան նաեւ բազմաթիվ ոչ շարժողական նշաններ. դեպրեսիա, քնի խնդիրներ, ցավ եւ այլն, որոնք ուղեկցում են այդ հիվանդությունը։ Այդ ամեն ինչը գումարային մեծ ազդեցություն ունի կյանքի որակի վրա։ Հիվանդության ընթացքում եւ դեղորայքային բուժման ընթացքում նաեւ պացիենտները ձեռք են բերում բարդություններ արդեն բուժման հետ կապված, ունեն դեղորայքի վրա ոչ կանոնավոր պատասխան, ունեն անկանոն շարժումներ, որոնք եւս դառնում են սահմանափակման արդյունք, եւ ի վերջո պահ է գալիս, որ արդեն պացիենտները դժվարանում են շարունակել իրենց բուժումը սովորական դեղամիջոցներով», –ասում է Զարուհի Թավադյանը, նշելով, որ գլխուղեղի խորանիստ ստիմուլյացիան որպես մեթոդ օգտագործվում է մոտ երկու տասնամյակ։ Այն թույլ է տալիս նաեւ շարունակական կարգավորումներ մտցնել պացիենտի շարժողական վիճակի մեջ ժամանակի ընթացքում, եւ պացիենտին պահել տարիներ շարունակ ակտիվ վիճակում։Գլխուղեղի խորանիստ ստիմուլյացիան վիրահատություն է, որի ժամանակ գլխուղեղի համապատասխան կենտրոններում տեղադրվում են էլեկտրոդներ, որոնք միացվում են խթանիչ սարքին՝ կրծքավանդակում՝ մաշկի տակ տեղադրված նեյրոստիմուլյատորին։ Այդ սարքը գեներացնում է էլեկտրական իմպուլսներ, որոնք ընկճում են գլխուղեղի անոմալ ակտիվությունը։ Դա բարդ եւ նուրբ վիրահատություն է, որի ժամանակ վիրաբույժները պետք է գտնեն էլեկտրոդների ճիշտ դիրքը՝ չվնասելով գլխուղեղի շարժողական կենտրոններն ու անոթները։ Նախկինում այն կատարվում էր տեղային անզգայացմամբ, քանի որ պացիենտը վիրահատության ժամանակ պետք է որոշակի առաջադրանքներ կատարեր, մեթոդի արդյունավետությունն ու անվտանգությունը գնահատելու համար։ Օրինակ, հայտնի է, որ ջութակահար Ռոջեր Ֆիշը ջութակ է նվագել այդ վիրահատության ընթացքում: Այսօր «Արաբկիր» բժշկական համալիրում գլխուղեղի խորանիստ սիտիմուլյացիան կատարում են ժամանակակից տեխնոլոգիայի՝ նեյրոմոնիթորինգի կիրառմամբ, եւ պացիենտին արթուն պահելու անհրաժեշտություն այլեւս չկա, ասում է նյարդավիրաբույժ Սեւակ Բադալյանը։ «Մեր կենտրոնում գլխուղեղի խորանիստ ստիմուլյացիան կատարվում է ընդհանուր անզգայացման պայմաններում եւ նեյրոմոնիթորինգի հսկողությամբ, որն ունի մի շարք առավելություններ։ Նախեւառաջ հիվանդը, գտնվելով անզգայացման պայմաններում, ավելի հարմարավետ վիճակում է, եւ նեյրոմոնիթորինգը մեզ հնարավորություն է տալիս ճշգրտել էլեկտրոդի տեղակայման վայրը եւ խուսափել ստիմուլյացիայից առաջացող հնարավոր կողմնակի ազդեցություններից։ Նեյրոմոնիթորինգը դա մեթոդ է, որը բավականին հաճախ է ներկայումս կիրառվում։ Դա էլեկտրական շղթա է փակում, այսինքն, կատարվում է խթանում համապատասխան կենտրոնի եւ գրանցվում է ստիմուլը, այսինքն, հոսանքի պատասխանը ծայրամասային մկաններից։ Այսինքն, կլինի դիմային մկան, վերին, ստորին վերջույթների, հնարավոր է նաեւ դիմային նյարդից, ենթալեզվային, այսինքն՝ կախված վիրահատվող շրջանի առանձնահատկությունից։ Նպատակը՝ վնասումից խուսափելն է համապատասխան կենտրոնների եւ ուղիների», – ասում է նա։ Վիրահատությունից առաջ բժիշկները մանրազնին ուսումնասիրում են պացիենտի գլխուղեղի ՄՌՏ–պատկերը, գտնում են թիրախ կորիզները եւ կատարում էլեկտրոդի վիրտուալ տեղադրում։ Այնուհետեւ անմիջապես վիրահատությունից առաջ կատարվում է կոնտրաստային ԿՏ–հետազոտություն, որի տվյալները համադրվում են ՄՌՏ–ի հետ։ Էլեկտրոդների տեղակայման վայրը ճշգրիտ որոշելու համար կիրառվում է հատուկ կոորդինատային համակարգ՝ ստերեոտակտիկ շրջանակ, պատմում է Նյարդավիրաբուժական ծառայության ղեկավար Նիկո Արզումանյանը։ «Միջամտությունը բաղկացած է մի քանի փուլից. Վիրահատության առաջին փուլում հիվանդի գլխին ամրացվում է հատուկ մետաղական սարք, որի օգնությամբ մենք ստեղծում ենք վիրտուալ կոորդինատային առանցք և համադրելով համակարգչային շերտագրության եւ ՄՌՏ հետազոտության արդյունքները համապատասխան ծրագրի միջոցով, մենք կարողանում ենք ստանալ մեզ անհրաժեշտ կոորդինատները, և համապատասխան կոորդինատներով մենք 0.6մմ ճշգրտությամբ տեղադրել էլեկտրոդները ճիշտ տեղում», – ասում է նա։    Նիկո Արզումանյանը նշում է՝ գլխուղեղի խորանիստ ստիմուլյացիան պարկինսոնիզմի բուժման համար «Արաբկիր» բժշկական կենտրոնում կիրառվում է արդեն մեկ տարի, եւ բոլոր վիրահատվածները գոհ են արդյունքներից։ Այս ամենը հնարավոր է դարձել կենտրոնի ձեռք բերած նորագույն սարքավորումների եւ թվային տեխնոլոգիաների շնորհիվ։  Գլխուղեղի խորանիստ ստիմուլյացիան կիրառվում է ոչ միայն պարկինսոնիզմի բուժման համար, այլեւ մի շարք այլ նյարդաբանական, եւ անգամ հոգեբուժական խանգարումների դեպքում, ասում է Զարուհի Թավադյանը։ «Գլխուղեղի խորանիստ ստիմուլյացիան օգտագործվում է առաջին հերթին Պարկինսոնի հիվանդության ժամանակ, նաեւ ժառանգական կամ էսենցիալ դողի ժամանակ եւ մանկական պրակտիկայում դիստոնիայի որոշակի տեսակների ժամանակ։ Ներկա պահին ցուցումները խորանիստ ստիմուլյացիայի շատանում են, լայնանում է դաշտը, եւ ապագայում այդ մեթոդը օգտագործվելու է նաև այլ շարժողական խանգարումների համար, եւ ոչ միայն։ նաեւ հոգեբուժության մեջ, օրինակ, բայց ներկա պահին շարժողական խանգարումներից այս երեքն են. դասական պարկինսոնիզմ, էսենցիալ դող եւ դիստոնիա», – ասում է նա։ Վիրահատությունից մոտ 3-4 շաբաթ անց, երբ պացիենտի վիրահատական վերքերը վերջնական կսպիանան, բժիշկները կգործարկեն նեյրոստիմուլյատորը եւ կկատարեն կարգավորումները։ Արդյունքում կշտկվի պացիենտի շարժումների դանդաղկոտությունը, դողը, քայլվածքը, խոսքը, կրճատվի դեղորայքի օգտագործումը, ինչը զգալիորեն կլավացնի նրա կյանքի որակը։
Նեյրովիրաբուժություն. էպիլեպսիա
News.am-ի անդրադարձը «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդավիրաբուժական ծառայությում վերջերս կատարված բարդ վիրահատությանը՝ ուղղված երեխայի գլխուղեղի ուռուցքի հեռացմանն ու այդպիսով էպիլեպտիկ դրվագների կանխմանը:   Նյարդաբանության եւ էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանն ու նյարդավիրաբուժական ծառայության ղեկավար Նիկո Արզումանյանը ներկայացրել են մանրամասներ տվյալ դեպքի, վիրահատության եւ ընդհանրապես՝ այս խնդրի ու դրա լուծման ժամանակակից միջոցների մասին:   «Արաբկիր» բժշկական համալիրում իրականացվել է 8–ամյա աղջնակի Էպիլեպսիայի վիրահատական բուժում՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ երեխայի մոտ մի քանի տարի նկատվող էպիլեպտիկ նոպաների պատճառը գլխուղեղի բավականին մեծ ուռուցքն էր, որի հեռացման ընթացքում նեյրոմոնիտորինգի օգնությամբ շրջանցվել են շարժիչ նյարդաթելերը՝ երեխայի շարժողական ֆունկցիաները չվնասելու համար։ Ինչպես NEWS.am Medicine-ին հայտնեց նյարդավիրաբուժական ծառայության ղեկավար Նիկո Արզումանյանը, այս հիվանդի պարագայում խնդիրը ոչ թե բուն ուռուցքն էր, այլ ուռուցքի կողմից գլխուղեղի համապատասխան զոնաների սեղմումը եւ առաջացրած էպիլեպսիան։   Ի՞նչ է նեյրոմոնիտորինգը «Նեյրոմոնիտորինգը շատ կարեւոր էր տվյալ վիրահատության համար, քանի որ ուռուցքը անմիջապես հարում էր ուղեղի շարժիչ զոնաներին և գլխուղեղի կեղեւի շարժիչ զոնաներին, ինչպես նաև համապատասխան ուղիներին։ Ուռուցքի ամեն միլիմետրը հեռացնելիս մենք հատուկ գործիքով ստիմուլացնում ենք ուղեղի հյուսվածքը։ Կախված նրանից, թե հոսանքի ինչ ուժով ենք ստիմուլացնում, որպեսզի ստանանք արձագանք, մենք գնահատում ենք, թե ինչ հեռավորության վրա ենք գտնվում համապատասխան շարժիչ նյարդաթելերից։ Այս ամենի գլխավոր նպատակն այն է, որպեսզի վիրահատության արդյունքում, հետվիրահատական շրջանում մենք չունենանք որեւիցե դեֆիցիտ, եւ որեւէ կերպ չվնասենք մարմնի որեւէ շարժման ունակությունը», – ասաց նա։ Նիկո Արզումանյանի խոսքով՝ Էպիլեպսիայի վիրահատական բուժումը՝ միաժամանակյա նեյրոմոնիտորինգով, այն նոր ուղղություններից է, որը յուրացնում են «Արաբկիր» բժշկական համալիրում։ Մինչեւ այժմ նման վիրահատություններն այստեղ կատարվում էին օտարերկրյա գործընկերների մասնակցությամբ, սակայն այժմ «Արաբկիր» ԲՀ–ի բժիշկները վիրահատարանում ինքնուրույն են աշխատում։ Վիրահատությունը տեւել է մոտ 10 ժամ, քանի որ ուռուցքը բավականին մեծ ու պինդ է եղել։ Բժիշկներից բազմակի ջանքեր ու ժամանակ է պահանջվել՝ առանց գլխուղեղի անոթներն ու նյարդերը վնասելու այն հեռացնելու համար։ Ինչպես ներկայացրեց Արաբկիր բժշկական համալիրի նյարդաբանության եւ էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը, երեխան մի քանի տարի գտնվել է «Արաբկիր» ԲՀ բժիշկների հսկողության ներքո, նրա հիվանդությունն ի հայտ է եկել ցնցումներով, կատարվել են տարբեր հետազոտություններ՝ ՄՌՏ, վիդեո ԷԷԳ մոնիտորինգ, հայտնաբերվել է աջ գագաթային շրջանի ուռուցք եւ էպիակտիվություն նույն հատվածից։ «Առաջին անգամ Հայաստանում կատարվեց տրակտոգրաֆիա, որը թույլ տվեց հասկանալ, որ ուռուցքն իր մեջ կարեւոր նյարդաթելեր չի պարունակում: Այնուամենայնիվ, մեր նյարդավիրաբույժները նախընտրեցին ավելի ապահով լինելու համար վիրահատության ժամանակ կիրառել նեյրոմոնիտորինգ», – ասաց նա։ Վիդեո ԷԷԳ Էպիլեպսիայի ախտորոշման ամենակարեւոր հետազոտություններից մեկը մնում է էէԳ–ն՝ էլեկտրաէնցեֆալոգրամման։ Վիդեո ԷԷԳ–ն կամ տեսաէլեկտրաուղեղագրությունը «Արաբկիր» համալիրում կիրառվող նորագույն մեթոդներից է։ Այն տեւական ժամանակահատվածում ուղեղի էլեկտրական ակտիվությունը գրանցող հետազոտություն է, որն էապես մեծացնում է էպիլեպսիայի օջախների ճշգրիտ ախտորոշման հավանականությունը։ «Էլեկտրոդներ են ամրացվում հատուկ պաստայով մեր փոքրիկների և մեծահասակների գլխին, եւ հիվանդները 24, 48 կամ 72 ժամ լինում են հիվանդանոցում։ Ապա բժշկի կողմից վերծանվում է այդ հետազոտությունը, փորձում է հասկանալ, որտեղից է գալիս այդ էլեկտրական ակտիվությունը։ Եթե մի շարք հետազոտություններ հաստատում են, համընկնում են, բոլորը ցույց են տալիս նույն էպիլեպտոգեն օջախը, ապա հիվանդի շանսերը հետագայում ազատվելու այդ հիվանդությունից վիրահատական միջամտությամբ բավականին բարձր է լինում», – բացատրեց նա։ Մի քանի ամիս անց վիրահատված երեխան նորից ԷԷԳ մոնիտորինգ կանցնի, վիրահատության արդյունավետությունը ստուգելու համար։ Նա եւս մի քանի տարի կընդունի իր դեղամիջոցները, որից հետո, բժիշկները վստահ են՝ վերջնակապես կազատվի էպիլեպսիայից եւ կապրի լիարժեք առողջ կյանքով։ Էպիլեպսիայի վիճակագրությունը Ծառայության ղեկավարի տվյալներով՝ Էպիլեպսիայի դեպքերի 70%-ը ենթակա է դեղորայքային բուժման, 30%-ի դեպքում հիվանդությունը դժվար է կառավարվում, եւ նրանց 15%-ին վիրաբուժական բուժում է ցուցված։ Հայաստանում էպիլեպսիա ունեցող բոլոր երեխաները «Արաբկիր» բժշկական համալիրի դիսպանսեր հսկողության տակ են։ Ոչ միայն երեխաները. էպիլեպսիայով եւ այլ նյարդաբանական հիվանդություններով բազմաթիվ մեծահասակ պացիենտներ էլ են բուժում ստանում հիվանդանոցում՝ ասում է Բիայնա Սուխուդյանը: «Մեր հսկողության տակ են 0-18 տարեկան բալիկները, նրանք 3600–ից ավելին են հիմա, բոլորն ունեն էպիլեպսիայի այս կամ այն տեսակները, գենետիկական կամ ձեռքբերովի։ Այսինքն այսօր մենք մեր հսկողության տակ ունենք բալիկներ, ինչպես նաեւ մեծեր, ընդհանուր առմամբ պետական ծրագիրը ներառում է մինչեւ 40 տարեկաններին, որոնք պոտենցիալ կարող են վիրահատության թեկնածուներ հանդիսանալ, եւ մեզ դիմում են նաեւ մեծահասակներ տարբեր դեղորայքակայուն էպիլեպսիաներով», – ասաց նա։  
Նյարդավիրաբուժական եզակի վիրահատություններ «Արաբկիր» ԲՀ-ում
«Արաբկիր» ԲՀ-ում էին Բուլղարիայի Սուրբ Իվան Ռիլսկու հիվանդանոցի նյարդավիրաբույժներ Կրասիմիր Մինկին` դոցենտ, գլխավոր վիրաբույժ, Կալոյան Գաբրովսկին` ասիստենտ, ինչպես նաև Պետիա Դիմովան` դոցենտ, էպիլեպտոլոգ:  Բուլղարացի և հայ նյարդավիրաբույժների թիմը վիրահատել է ծանր, դեղորայք-կայուն էպիլեպսիա ունեցող մի խումբ պացիենտների, որոնց մոտ խնդիրներն ի հայտ էին եկել տարբեր պատճառներով` գլխուղեղի բնածին արատներ, վաղ հասակում տարած կաթվածներ, բորբոքումներ, հիպոկամպալ սկլերոզ և այլն:  Մինչ վիրահատությունը նրանք անցել են երկարատև վիդեո-ԷԷԳ մոնիտորինգ, ՄՌՏ և ՊԷՏ հետազոտություններ, կատարվել էր անցած հետազոտությունների համակարգչային համադրում և պոստ-պրոցեսինգ: Պացինետներից շատերի մոտ հաջողվել էր կատարել նաև ցնցումային ԷԷԳ, որն ավելի էր հստակեցրել էպիլեպտոգեն օջախի ճիշտ տեղակայումը: Կատարված վիրահատությունները, որոնց մեջ նաև եզակիներ Հայաստանի համար, ինչպիսիք են հեմիսֆերոտոմիան, «everything but motor" վիրահատությունը, մինչ այժմ ցույց են տվել 95տոկոս արդյունավետություն եւ կարող են պացիենտների մեծ մասին ազատել հակացնցումային դեղի քրոնիկ ընդունումից: Վիրահատություններն իրականացվել են արթուն և քնած նեյրոմոնիտորինգի ներքո: