Էլ-հասցե
 [email protected]
Հեռախոս
015 400 300 /21 36/
010 23 68 83 /21 36/
015 400 300 /10 39/
Մխիթարյան Ինգա Արայիկի
Մաշկաբան

Կրթություն

2018-2020   ԵՊԲՀ մաշկաբանության և կոսմետոլոգիայի ամբիոն, կլինիկական օրդինատուրա

2012-2018   ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետ

 

Աշխատանքային գործունեություն 

2020-ից      «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ

 

Լեզուների իմացություն

Հայերեն (մայրենի) 

ռուսերեն (գերազանց)  

անգլերեն (լավ)

 

Կիսվել Facebook-ում
Մեդիա
Մանկական մաշկաբանություն
Մաշկի առողջությունը կարեւոր է Եթե ձեր փոքրիկի մաշկին, մազերին, եղունգներին, ինչպես նաեւ լորձաթաղանթներին, արտասովոր երեւույթներ եք նկատում` ցան, բշտիկներ, չորություն, թեփոտում, գույնի կամ ձեւի փոփոխություն, մազաթափություն եւ այլն, անպայման դիմեք մանկական մաշկաբանի: «Արաբկիր» բժշկական համալիրի մաշկաբանները պատրաստ են օգնել մաշկային ցանկացած խնդրի դեպքում: Երեւան Մամիկոնյանց 30 015 400 300 եւ ներքին` 12 16 https://arabkirmc.am/hy/services/127
Կոնֆերանս. մաշկաբանություն եւ ալերգոլոգիա
«Մանկական մաշկաբանություն եւ ալերգոլոգիա. համընկնող եւ հակասական օղակներ» թեմայով միջմասնագիտական կոնֆերանս է տեղի ունեցել ապրիլի 6-ին, որին մասնակցել է շուրջ 130 մասնագետ Երեւանից եւ մարզերից:   Բանախոսությամբ հանդես են եկել «Արաբկիր» բժշկական համալիրի եւ այլ բժշկական հաստատությունների մաշկաբաններ ու ալերգոլոգներ: Թեմաները նվիրված են եղել ատոպիկ մաշկաբորբին, դեղորայքային ալերգիաներին, սուր եղնջացանին, կոնտակտային մաշկաբորբին եւ ավելի հազվադեպ հանդիպող մաշկախտների:   Նախաձեռնությունը Մանկական մաշկաբանության հայկական ասոցիացիայինն էր, որը նախագահում է «Արաբկիր» ԲՀ մաշկաբանական ծառայության ղեկավար Արմինե Ադիլխանյանը:
Մաշկաբանություն. էքսիմեր լազեր
Գարնան ու արեւի հետ սովորաբար ակտիվանում են են նաեւ մաշկային խնդիրները: Սա լավ գիտեն հատկապես մարդիկ, ովքեր առնչվել են դրանց: Բայց ժամանակակից բժշկությունն առաջարկում է մի շարք միջոցներ` հանդարտեցնելու մաշկային խնդիրների սրացումներն ու ազատվելու դրանցից:   Օրինակ, էքսիմեր լազերը վիտիլիգոյի, պսորիազի, օջախային մազաթափության ու էկզեմայի ոչ տարածուն ձեւերի բուժման եղանակներից մեկն է համարվում: Հատուկ երկարությամբ արձակվող ալիքների միջոցով հնարավոր է լինում մաշկի վրա ընտրողական հակաբորբոքային ազդեցություն գործել, կանխել այդ խնդիրների խորացումն ու վերահսկել դրանց ընթացքը: Ընդ որում, անհրաժեշտ միջամտությունների քանակն ու բուժման պլանը որոշում է բժիշկը:   Մաշկաբանները վստահեցնում են, որ սա մաշկային խնդիրների դեմ պայքարելու անվնաս, արդյունավետ ճանապարհ է:   «Արաբկիր» բժշկական համալիրի մաշկաբանական ծառայությանը կարող եք ծանոթանալ հղումով: https://arabkirmc.am/hy/services/105
Դերմատոսկոպիա
Դերմատոսկոպիան (էպիլյումինեսցենտային մանրադիտումը) մաշկի օպտիկական ախտորոշման ոչ ինվազիվ, անցավ, անվնաս հետազոտություն է, որի միջոցով հնարավոր է ախտորոշել մաշկի բորբոքային, անոթային, պիգմենտային, ուռուցքային և այլ ախտաբանություններ։ Այս հետազոտությունը չունի հակացուցումներ, ցուցված է հետևյալ դեպքերում. խալերի չափերի, գույնի փոփոխության, վնասման դեպքում խալերի շուրջ բորբոքման, թեփոտման, ճաքերի, քորի առկայության դեպքում մաշկի ցանկացած գոյացություն (խալեր, պապիլոմաներ, գորտնուկներ և այլն) հեռացնելուց առաջ մեծ քանակությամբ պիգմենտային բծերի և խալերի առկայության դեպքում եթե անամնեզը ծանրաբեռնված է, այսինքն ընտանիքում եղել է մաշկի քաղցկեղի դեպք: