Էլ-հասցե
[email protected]
Հեռախոս
10 23 80 89 /11 69/
Աղաջանյան Լիանա Ստեփանի
Մանկական ռեաբիլիտոլոգ, մանուալ թերապևտ
Կլինիկական վերականգնողական բաժանմունքի վարիչ

Կրթություն
2007-2009   Առողջապահության ազգային ինստիտուտ, օրդինատուրա՝ վերականգնողական բժշկություն 
2001-2007   Բժշկական համալսարան (բուժական գործ)

1990-1992   Բժշկական բազային ուսումնարան (քույրական գործ)


Աշխատանքային գործունեություն
2018-ից   ՀՀ ԱՆ խորհրդատու մանկական վերականգնողաբանության գծով

2017-2018   «Սորս» հիմնադրամ, ,Լուսէե կենտրոն, բժիշկ-խորհրդատու
2015-2018   «Բեթլեհեմ» Միսիոներական մանկատուն, բժիշկ-խորհրդատու, կամավոր 

2011-ից   «Արաբկիր» ԲՀ, կլինիկական ռեաբիլիտացիայի բաժանմունքի վարիչ                      
2009-ից   «ԱրԲեՍ» ԱԿ, բժիշկ վերականգնողաբան 
1994-2003   Հետտրավմատիկ վերականգնողական կենտրոն (PTRC), բուժքույրերի կրթական բաժանմունքի ուսուցիչ/ղեկավար    1992-1993   Հետտրավմատիկ վերականգնողական կենտրոն, վերականգնողական բուժքույր


Վերապատրաստումներ
2019   Ուսուցողական սեմինար, մանուալ թերապիա 3 մակարդակ (Հունաստան)                        

2018   Ուսուցողական այց Ցյուրիխի վերականգնողական կենտրոններ (Շվեյցարիա)                

2017   Վերականգնողական բժշկություն, սեմինար Զալցբուրգում (Ավստրիա)                

2017   Ուսուցողական սեմինար, մանուալ թերապիա 2Բ մակարդակ (Հունաստան)                    

2015   Ուսուցողական սեմինար, մանուալ թերապիա 2Ա մակարդակ (Հունաստան)                  

2012   Ուսուցողական սեմինար, մանուալ թերապիա 1-ին մակարդակ (Ֆինլանդիա)                    

1992   Ողնուղեղային վնասվածքով հիվանդների վերականգնողական բուժում 9-ամսյա դասընթաց (Հայաստան-Շվեյցարիա)


Լեզուների իմացություն                     

Հայերեն-մայրենի                       

Ռուսերեն-ազատ
Անգլերեն-լավ


Անձնական տվյալներ                             

ամուսնացած, երկու երեխա 
                                                                              

Կիսվել Facebook-ում
Մեդիա
Վերականգնողական ծառայություն. Մհերն ու Արինը
15-ամյա Մհերի ու 10-ամյա Արինի պատմությունները հուզիչ են ու նման հրաշքի: Մհերը վրաերթի էր ենթարկվել Երեւանում, Արինը` ավտովթարի` Իրաքում: Երկուսին էլ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին բժշկական հաստատությունների վերակենդանացման բաժանմունքներ` մեկին` Իրաքում, մյուսին` Երեւանում, ապա կատարվել էին վիրահատություններ, եւ հետո երեխաներին տեղափոխել էին «Արաբկիր» բժշկական համալիրի վերականգնողական ծառայություն:   Հիմա, երբ երեխաներն արդեն դուրս են գրվել, նրանց հարազատները խոստովանում են, որ այս ճանապարհն, իսկապես, դաժան էր, եւ իրենք կարողացել են անցնել դա` նվիրյալ մասնագետների օգնությամբ, տարբեր բժշկական հաստատությունների միջեւ համագործակցության, նախարարության հետ համակարգված գործելու եւ ներհիվանդանոցային թիմային ուժեղ աշխատանքի շնորհիվ:   Շնորհակալություն, սիրելի բժիշկներ եւ վերականգնողական ծառայության սիրելի թիմ` ֆիզիոթերապիստներ, էրգոթերապիստներ, լոգոպեդներ, Մհերն ու Արինն իսկական ուժեղներ են` ձեր շնորհիվ: Շնորհակալություն news.am:   «Արաբկիր» բժշկական համալիրի կլինիկական վերականգնողական բաժանմունքում փորձում են կրկին ոտքի կանգնեցնել 15–ամյա Մհեր Ավդալյանին։ Նրա հետ աշխատում է ֆիզիոթերապիստների եւ էրգոթերապիստների մասնագիտացված թիմ: Փետրվարի 20-ին Մհերը ենթարկվել է վրաերթի։ Նրան տեղափոխել են հիվանդանոց ծայրահեղ ծանր վիճակում։ Տղան ուներ գանգուղեղային վնասվածք, բազմաթիվ կոտրվածքներ, այդ թվում՝ ծոծրակի։ Ինը օր գտնվել է կոմայի մեջ, ապա ուշքի եկել, սակայն ուներ բարդացած թոքաբորբ, շարժվելու եւ հաղորդակցվելու խնդիրներ։ Լիանա Աղաջանյան---Մանկական ռեաբիլիտոլոգ, մանուալ թերապեւտ, «Արաբկիր» ԲՀ կլինիկական վերականգնողական բաժանմունքի ղեկավար---Մհեր Ավդալյանը հիվանդանոց էր եկել պատգարակով, տրախեոստոմայով, կերակրվում էր նազոգաստրալ զոնդով, քանի որ չէր կարող իր օրական ռացիոնը հավաքել, խմելու հետ խնդիրներ կային, չէր կարող նստել, ոտքը կոտրված էր՝ գիպսով։ Ռեաբիլիտացիան ուղղված էր երկրորդային խնդիրների բացառմանը, շատ դեպքերում հիվանդները կարող են կյանքից հեռանալ հենց դրանց պատճառով՝ վերքեր, անոթային խցանում եւ այլն։ Երկար ժամանակ գտնվել էր հորիզոնական դիրքում, դրա համար դժվարանում էր նստեցնելու պրոցեսը։ Հաջողվեց նստեցնել, հետո ստանալ ինքնուրույն նստած դիրք, ձեռքերի օգտագործում, ինքնուրույն վեր կենալ, կանգնել։ Մհերի մայրն էլ մեծ հավատով է եւ համոզված է, որ այս փուլը եւս կհաղթահարեն, երեխան կկարողանա քայլել։ Այդ գործում մասնագետների հետ Մհերին նաեւ ընտանիքն է օգնում: Գոհար Ավդալյան---Մհերի մայրը---«Արաբկիր» բժշկական կենտրոնը անչափ շատ օգնեց իմ երեխային ոտքի կանգնելու համար, ես շատ շնորհակալ եմ իրենց, բժիշկների հոգատարությունը, այդ ամենը... չգիտեմ... ամեն ինչի համար, շատ շնորհակալ եմ, իրենց, չէի պատկերացնում․ դե ես երբեք այդտեղ չեմ եղել, վեց երեխայի մայր եմ, բայց ոչ ոք հիվանդանոցում չէր հայտնվել: Նրանք ահռելի աշխատանք կատարեցին, որի շնորհիվ երեխաս հիմա կարողանում է նստել, իսկ այն ժամանակ չէր կարողանում եւ միշտ պառկած վիճակում էր, իսկ հիմա համ նստում է, համ խոսում է։ Այն ժամանակ կոնտակտի մեջ չէր մտնում, իսկ հիմա շփվում է, արտահայտում է իր ցանկությունները։ Սուր փուլում վերականգնողական բուժման ավարտից հետո, երբ վիճակն արդեն կայունացած էր եւ տղան կարողանում էր ինքնուրույն նստել, խմել եւ ուտել, լիարժեք վերականգնվել էր շնչառական ֆունկցիան եւ հեռացվել էր տրախեոստոման, Մհերն անցել է վերականգնողական բուժման հաջորդ փուլ` «Արաբկիր» բժշկական համալիրի «ԱրԲեՍ» առողջության կենտրոնում: Նա դեռ տեղաշարժվում է անվասայլակով, սակայն բժիշկ Լիանա Աղաջանյանի խոսքով՝ դա արդեն մեծ ձեռք բերում է եւ հույս ունեն, որ «ԱրԲեՍի» պարապմունքներից հետո կվերականգնվեն նաեւ կանգնելու եւ տեղաշարժվելու ֆունկցիաները: Բժիշկ Լիանա Աղաջանյանը եւս մեկ բարդ դեպքի մասին է պատմում. 10 տարեկան Արիի Պետրոսյանը «Արաբկիր» բժշկական համալիր էր տեղափոխվել ծանր ավտովթարից հետո։ Դեպքը տեղի էր ունեցել Իրաքում։ Այնտեղ երկու ամիս վերակենդանացման բաժանմունքում մնալուց հետո, վերականգնողական ծառայության անմատչելիության պատճառով, աղջիկը տեղափոխվել էր Հայաստան։ Առողջապահության նախարարության կողմից ուղղորդվել էր «Արաբկիր» բժշկական համալիր, որտեղ գործում է հատուկ մասնագիտացված կլինիկական վերականգնողական բաժանմունք։ Լիանա Աղաջանյան---Ինչու՞ կլինիկական ռեաբիլիտացիա, քանի որ այլ բժշկական խնդիրներ կան եւ անվտանգ չէ ուղղակի գտնվել ստացիոնարում, որտեղ չկա բազմամասնագիտական թիմ, որը կկարողանա ժամանակին համապատասխան ծառայություն մատուցել։ Ցանկացած տրավմայից հետո, հատկապես գլխուղեղային, ողնուղեղային տրավմաներ, այրվածքներ, ամպուտացիաներ, ցանկացած օրթոպեդիկ ծանր վնասումներից հետո երեխաները կարիք ունեն վերաինտեգրվելու իրենց սովորական կյանք, եւ դա իրականացնելու համար պետք է կատարվեն մի շարք միջոցառումներ՝ երեխային առօրյա կյանք վերադարձնելու նպատակով: Արինը պատգարակով էր տեղափոխվել բուժհամալիր։ Ուներ բազմաթիվ կոտրվածքներ, շունտավորված էր, ստանում էր հակացնցումային բուժում։ Նյարդաբանական վնասման հետեւանքով՝ չէր կարողանում պահել գլուխը, նստել, շրջվել անկողնում, խոսքը բացակայում էր: Երեխան հայերեն չէր հասկանում, ինչը դժվարացնում էր բժիշկների աշխատանքը: Արինը ուներ մեծ՝ ութ հոգանոց ընտանիք, որից միայն ինքն ու փոքր եղբայրն են ողջ մնացել։ Հայաստանում նրա խնամքով զբաղվում էին բարեկամները: Լիանա Աղաջանյան---Վերականգնողական աշխատանքներից հետո երեխան կարողանում էր ինքնուրույն նստել, նստած դիրքը կայուն պահել, չնայած որ այդ գործողությունները անհնարին էին առաջին ամսում: Սկսեց օգտագործել ձեռքերը, սակայն նեվրոլոգիական դեֆիցիտը կրկին առկա էր, եւ գործողությունները վրիպումներով էր կատարվում, բայց միեւնույն է երկու ձեռքը լավ օգտագոծում էր, սկսեց հայերեն հասկանալ եւ հայերեն խոսել, ճիշտ է, հիմնական լեզուն արաբերենն էր. կենտրոնի լոգոպեդը արաբերեն սովորեց, Արինը՝ հայերեն, եւ հաղորդակցումը նույնպես բարելավվեց: Վերականգնումը հասավ այն փուլին, երբ երեխան կարողանում էր բռնվել ու կանգնել, սակայն քայլքը դեռ չհաջողվեց մշակել, որովհետեւ ոտքի մի մաս կոնտրակտուրան դեռ կար: Վերականգնողական թերապիան թիմային աշխատանք է, որը կորդինացնում է բժիշկ-վերականգնողաբանը եւ որտեղ ամեն մասնագետ իր գործն է անում. ֆիզիոթերապիստն աշխատում է խոշոր շարժումները բարելավելու ուղղությամբ` նստել, կանգնել, տեղաշարժվել, քայլել, ինչպես նաեւ զարգացնել հավասարակշռությունն ու կոորդինացիան, էրգոթերապիստի օգնությամբ վերականգնվում են ինքնասպասարկման հմտությունները` ուտել, հագնվել, սանրվել, լվացվել, զգայական ընկալիչների զարգացմամբ կատարել նուրբ գործողություններ` մանր առարկաներով, իսկ լոգոպեդի աշխատանքն ուղղված է խոսքի ընկալմանն եւ արտաբերմանն, նաեւ կլման ակտի խանգարումները շտկելուն` անվտանգ ուտելն ու խմելը ապահովելու համար: Լիանա Աղաջանյան-----Մեր ամբողջ թերապիան հիմնված է եղել խաղի վրա։ Ամենակարեւորն է մեր աշխատանքում, որորվհետեւ մոտիվացիա է առաջացնում:  Այսպես` դանդաղ քայլերով առաջ գնալով էլ թիմը ճանապարհեց բոլորի սիրելին դարձած Արինին, որն արդեն կատակներ էր անում եւ անգամ կողքի սենյակում պարապող Մհերին նմանակում. Հատված Արինի խոսքից--- Լիլյա, Մհերը խոսում է` յա, յա, յա... Ընտանիքի բարեկամ հորեղբայր Վիգենն էլ, ինչպես Արինն էր նրան կոչում, եկել էր իր երեխաների հետ եւ փոխանցում էր տատիկի շնորհակալական խոսքը: Արինի եւ Մհերի նման բազմաթիվ երեխաներ ու մեծեր են անցնում «Արաբկիր» բժշկական համալիրի վերականգնողական ծառայությունով: Նրանց մեջ եւ զինվորներ, որոնք վիրավորվել էին պատերազմի օրերին: Մասնագիտական թիմի օգնությամբ նրանք վերագտնում են իրենց կորցրած հմտություններն ու վերաինտեգրվում`անցնելով կյանքի հաջորդ փուլերին:
Իրաքահայ Արինն «Արաբկիր» ԲՀ-ում
Տասնամյա Արինն «Արաբկիր» բժշկական համալիրում է արդեն մի քանի ամիս: Դաժան ավտովթարը փոխել է իրաքահայ երեխայի կյանքը՝ թողնելով նրան առանց ծնողական խնամքի ու առաջ բերելով առողջական մի շարք խնդիրներ:   Փոքրիկը տեղափոխվել է Հայաստան եւ Առողջապահության նախարարության աջակցությամբ ու «Արաբկիրի» բժշկական թիմի ջանքերով արդեն բավական առաջընթաց ունի:    Հանրային հեռուստաընկերությունն անդրադարձել է Արինի պատմությանը:
Մանկական ուղեղային կաթված. ներկայացնում է Լիանա Աղաջանյանը