Էլ-հասցե
[email protected]
Հեռախոս
015 400 300 /11 49/
010 23 68 83 /11 49/
Գեյիկյան Պողոս Ավետիսի
Մանկական և ընդհանուր վիրաբույժ
Ուրո-վիրաբուժական բաժանմունքի վարիչ

Կրթություն  
1993-1997թթ.   Հետդիպլոմային կրթություն (ասպիրանտուրա) - մանկական վիրաբույժի որակավորում, Ազգային Առողջապահության ինստիտուտ, Մանկական վիրաբուժության և օպերատիվ նեֆրոլոգիայի ամբիոն, Երևան Հայաստան
1991-1993թթ.   Կլինիկական օրդինատուրա` մանկական ուրոլոգիա, ԵՊԲԻ, Մանկական վիրաբուժության ամբիոն, Երևան, Հայաստան
1989-1990թթ.   Ինտերնատուրա՝ մանկաբուժություն, Լենինականի մանկական հիվանդանոց, Լենինական, Հայաստան
1983-1989թթ.   ԵՊԲԻ, Մանկաբուժության ֆակուլտետ, Երևան, Հայաստան                                                            

1972-1982թթ.   Դանիել Վարուժանի անվան թիվ 89 միջն. դպրոց, Երևան, Հայաստան


Աշխատանքային գործունեություն
2010թ-ից          Մանկական Ուրոլոգիայի և Վիրաբուժության բաժանմունքի վարիչ, ,Արաբկիրե ԲԿ, Երևան, Հայաստան
2006-2010թթ.   Մանկական Ուրոլոգիայի և Վիրաբուժության բաժանմունքի մանկական վիրաբույժ, ,Արաբկիրե ԲԿ, Երևան, Հայաստան
1997-2006թթ.   Մանկական ուրոլոգ, ,Աշտարակի Պոլիկլինիկաե ՊՁ, Աշտարակ, Հայաստան
1998-2001թթ.   Ընդհանուր վիրաբույժ, մանկական ուրոլոգիական դեպքերի պատասխանատու բժիշկ, վիրաբուժական բաժանմունք, ,Աշտարակի Հիվանդանոցե ՓԲԸ, Աշտարակ, Հայաստան
1996-1998թթ.   Վիրաբուժական բաժանմունքի հերթապահ բժիշկ, ,Աշտարակի Հիվանդանոցե ՓԲԸ, Աշտարակ, Հայաստան


Մասնագիտական գործունեություն  
27 տարվա հաջողված մասնագիտական փորձ մանկական վիրաբուժության մեջ՝ ներառյալ ուրոլոգիական վիրաբուժությունը
18 տարվա հաջողված մասնագիտական փորձ ընդհանուր վիրաբուժության և ուրոլոգիայի մեջ՝ ներառյալ փոխպատվաստման վիրահատություններ


Վերապատրաստումներ  
2017թ.   Երիկամի փոխպատվաստման վիրաբուժության առաջին միջազգային դասընթաց, Ստամբուլ, Թուրքիա
2010թ.   Կլինիկական և Գիտական դասընթաց, Հեպատոբիլիար բաժանմունք, Անտվերպենի համալսարանական հիվանդանոցի  տրանսպլանտոլոգիայի և էնդոկրին վիրաբուժության բաժանմունք - Բելգիա:
2010թ.   Որովայնի ուլտրաձայնային հետազոտության պրակտիկ դասընթաց, որովայնային անոթների դոպլեր հետազոտություն և ուլտրաձայնով ուղեկցվող աբդոմինալ բիոպսիա: Անտվերպենի  համալսարանական հիվանդանոցի գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի բաժանմունք  -  Բելգիա:
2009թ.   Լապարասկոպիկ/էնդոսկոպիկ վիրաբուժության ամբողջական դասընթաց, ՀՀ ԱՆ, Առողջապահության Ազգային Ինստիտուտ:
2009թ.   Լյարդի հիվանդությունների դասընթաց, ,Արաբկիրե ԲԿ:
2007թ.   Վիրաբուժություն գիտությունը թեմայով դասընթաց, Եգիպտոսի Արաբական Հանրապետության Արտաքին գործերի նախարարություն/ Ազգային Հետազոտական Կենտրոն:
2007թ.   ESPGHAN Արևելաեվրոպական Ամառային դպրոց, ESPHAN/,Արաբկիրե ԲԿ:
2007թ.   Մանկական Վիրաբուժության ժամանակակից հարցերը, ՀՀ ԱՆ, Առողջության Ազգային Ինստիտուտ:
1998թ.   ADMTA համագումարային սեմինար՝ ,Դեղերի ռացիոնալ կիրառումըե թեմայով, ՀԱԿ:
1997թ.   Հայ-Ամերիյան Անզգայացման Համագումար, ՀՀ ԱՆ/ Հայ Օգնության Հիմնադրամ:
1996թ.   Մանկական Վիրաբուժության ժամանակակից հարցերը, ՀՀ ԱՆ


Անդամակցություններ  
Հայաստանի Մանկաբույժների Ասոցիացիայի անդամ


Կոնֆերանսներ  
2017թ.   Լյարդի և ենթաստամոքսային գեղձի վիրաբուժության 1-ին միջազգային սիմպոզիում, Անկարա, Թուրքիա
2008թ.   Անհետաձգելի վիրաբուժության Միջազգային Կոնգես, Երևան
1996թ.   Աշխատանքային Կոնֆերանս, ՀՀ ԱՆ, Հայաստանի Մանկաբույժների և Անեսթեզիոլոգների Ասոցիացիա
1996թ.   21-րդ Համահունական և Միջերկրյածովյան Մանկական Վիրաբուժության Կոնգրես, Մանկական Վիրաբույժների Միջերկրյածովյան Ասոցիացիա, Լիմասոլ, Կիպրոս
1995թ.   Գիտաժողով ,Քրոնիկական երիկամային անբավարարության թերապևտիկ խնդիրներըե թեմայով, ՀՀ ԱՆ, Նեֆրոլոգիայի Միջազգային Կազմակերպություն, Նեֆրոլոգիայի Շվեյցարական Կազմակերպություն


Հրատարակություններ  
2017թ.   "Fifteen Years of Living Donor Kidney Transplantation Program in Armenia" (Co – author), Nephrology Dialysis Transplantation (2017) 32 (suppl_3): iii723-iii724. 3-6 June 2017, Madrid, Spain. doi:https://doi.org/10.1093/ndt/gfx182.MP787
2016թ.   "Evaluation of Surgical Technique in Living Donor Kidney Transplantation" (Co – author), The New Armenian Medical Journal, Vol.10 (2016), No 2, p. 80-87. http://www.ysmu.am/images/stories/downloads/NAMJ/Int%20v10n2/Eng/12.pdf
2015թ.   "Surgical Complications after Renal Transplantation from Living Donorsե (Co – author), 4th International Medical Congress of Armenia, 2-4 July, 2015; Yerevan, Armenia, p. 412.
2014թ.   "Renal Graft Survival and Its Predictors" (Co – author), Proceedings of Conference Dedicated to the 100th Anniversary of The Foundation of University Clinical Hospital №1, Yerevan, Armenia 2014; 164-170.
2014թ.   "Kidney Transplantation in Armenia: Comparison of Two Periods’ Results" (Co – author) Cyprus Medicine, Science and Education, Yerevan, Armenia, August 2014; №17: 64-74.
2008թ.   “Assessment of results of different treatment modalities in children with portal hypertension” (Author), Armenia.
2008թ.   “Management of Children with Portal Hypertension in Armenia ” (Author), Armenia.
1996թ.   “Drainage of the Kidneys in Hydronephrosis Correction at Children” (Co – author), Armenia.
1996թ.   “Drainage - free Correction of Hydronephrosis at Children” (Co – author), Armenia.
1995թ.   “Vesico Ureteral Reflex in Childhood- Retrospective Studies" (Co – author), Armenia.
1995թ.   “Use of Free Bladder Mucosal Graft in an one Stage Repair of Severe Hypospadias”, (Co – author), Cyprus.
1995թ.   “Extra Skeletal Ewing Sarcoma in the Mesentery of a 12 years old boy” (Co – author), Cyprus.
1995թ.   “Renal Cell Carcinoma in a 12 years old girl” (Co – author), Cyprus.


Միջազգային համագործակցություն  
Միջազգային Կոնսուլտացիոն Հանձնարարականներ
2004թ.   Մանկական ուրոլոգ և վիրաբույժ – Բադրի Պատարկացիշվիլու Անկախ Բարեգործական Հիմնադրամ – վիրահատություններ երեխաների համար, Թբիլիսի/Քութաիսի, Վրաստան:
2004թ.   Մանկական վիրաբույժ/թիմի անդամ –  Աշխարհի բժիշկներ/Կիպրոս – Ծանր ժառանգական արատներով երեխաների վիրահատություններ, Թբիլիսի, Վրաստան:
1994թ.   Մանկական վիրաբուժություն և ուրոլոգիա հետկրթական դասընթաց – Արքեպիսկոպոս Մակարիոս III Հիվանդանոց – Մանկական վիրաբուժության և ուրոլոգիայի բաժանմունք, Նիկոսիա, Կիպրոս:
Փորձագիտական ներգրավվածություններ

  • Նեոնատալ վիրահատություններ
  • Անոռեկտալ արատների վիրահատական բուժում
  • Լյարդի և պորտային համակարգի ժառանգական արատներով հիվանդների վիրահատական բուժում
  • Երիկամի փոխպատվաստում
  • Ընդհանուր հեպատոբիլիար վիրաբուժություն
  • Լյարդի փոխպատվաստում
  • Որովայնի խոռոչի արտաորովայնամզային տարածության օրգանների օնկոլոգիական հիվանդությունների վիրաբուժական բուժում
  • Լապարասկոպիկ վիրահատություններ
  • Լապարասկոպիկ դոնոր - նեֆրեկտոմիա

Ընտանիքը 

Ամուսնացած  է, ունի երկու որդի:

Կիսվել Facebook-ում
Մեդիա
Երիկամի փոխպատվաստում. լապարասկոպիկ դոնոր-նեֆրԷկտոմիա
Այն, ինչ անում են բժիշկները, հաճախ անհավանական է թվում: Մինչդեռ կյանքերը հենց այսպես են փրկվում՝ անհավանական թվացող պատմություններով:   Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» այս տեսանյութը 9-ամյա Լիլիթի մասին է եւ նրա սիրելի մայրիկի, որն իր երիկամն է տվել երեխային՝ երկրորդ անգամ նրան պարգեւելով կյանք: Եվ այս ամենն, իհարկե, «Արաբկիր» բժշկական համալիրի օրգանների փոխպատվաստման թիմի անդադար ջանքերի ու նվիրումի շնորհիվ:  
Վիրաբույժը` ջութակահար
Ոչ պակաս վարպետորեն բեմում՝ ջութակով, որքան վիրահատարանում՝ նշտարով    Վայելեք Կոմիտաս՝ սիրելի վիրաբույժ, «Արաբկիր» բժշկական համալիրի ուրո-վիրաբուժական բաժանմունքի վարիչ Պողոս Ավետիսի Գեյիկյանի եւ նրա գեղեցկուհի տիկնոջ՝ դաշնակահարուհի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի եւ Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի դասախոս Նարինե Ենգիբարյանի հրաշալի կատրամամբ: Միջոցառումը նախաձեռնել էր Դիլիջանի միջազգային դպրոցի կիպրացի աշակերտուհի, 16-ամյա Անտոնիա Մարիա Զոնիայի ընտանիքը՝ Հայոց Մեծ Եղեռնի տարելիցի առիթով ցուցադրելու աղջկա լուսանկարները՝ Կիպրոսի հայկական մշակութային եւ հոգեւոր ժառանգության թեմայով: Իմանալով իրենց հայրենակցուհի, մանկական վիրաբույժ, պրոֆեսոր, հասարակական գործիչ Էլենի Թեոխարուսի՝ «Արաբկիր» ԲՀ-ի, մասնավորապես, Պողոս Գեյիկյանի եւ պրոֆեսոր Արա Բաբլոյանի հետ ունեցած ջերմ գործընկերային-բարեկամական հարաբերությունների մասին, աղջկա ընտանիքը խնդրել է բժիշկ Գեյիկյանին՝ աջակցելու միջոցառման կազմակերպչական եւ գեղարվեստական մասին: Եվ ահա, ապրիլի 21-ին Կամերային երաժշտության տուն եկած հանդիսատեսը առիթ ունեցավ ունկնդրելու Կոմիտաս, Բաբաջանյան, Միրզոյան, Բաղդասարյան, նաեւ կիպրական ավանդական երաժշտություն՝ Պողոս Գեյիկյանի, Նարինե Ենգիբարյանի, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի թավջութակահար Գառնիկ Ենգիբարյանի եւ բժշկական համալսարանի 2-րդ կուրսի ուսանողուհի-ջութակահարուհի Ինեսսա Պետրոսյանի կատարմամբ:   https://www.facebook.com/ArabkirJMC/posts/pfbid027jzH5RwrehNihkstQjnLKBPk1YdHkT8DNy65w6AdyDXUTPojGVWogw3qawbebicFl
12-ամյա Ալբերտի լյարդի փոխպատվաստումը
Երեխայի լյարդի փոխպատվաստման հերթական վիրահատությունն «Արաբկիր» բժշկական համալիրում բարեհաջող է անցել: Չնայած դեպքը բավական բարդ էր, քանի որ երեխան ուներ ստանդարտից դուրս հավելյալ զարկերակ, այնուամենայնիվ, հայ եւ բելառուս բժիշկների թիմին հաջողվել է 14 ժամ տեւած վիրահատությունից հետո ստանալ լավ արդյունք: 12-ամյա տղան իրեն լավ է զգում, գտնվում է բժիշկների հսկողության ներքո` անցնելով հետվիրահատական խնամքի ոչ պակաս բարդ ճանապարհ` ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:   Ալբերտը, նրա ընտանիքն ու բժիշկները մեծ դժվարությունների առջեւ կկանգնեին, եթե չունենային Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ - HFC Armenia-ի անգնահատելի աջակցությունը: Հիմնադրամը հանդիսանում է երեխաների լյարդի փոխպատվաստման մշտական հովանավորը` հատկացնելով վիրահատության համար անհրաժեշտ 14 մլն դրամ` ի հավելում պետության կողմից տրամադրվող 5մլն դրամ պետպատվերի գումարի: Այս անգամ, ելնելով ընտանիքի կարիքներից, հիմնադրամնն աննախադեպ որոշում է ընդունել` ֆինանսավորել նախավիրահատական թանկարժեք հետազոտությունների եւ դեղամիջոցների ձեռբերման ծախսերը եւս, որոնց մասին հաշվետվությունները Ալբերտին օգնության ձեռք մեկնած յուրաքանչյուր անհատ կկարողանա գտնել հիմնադրամի ֆեյսբուքյան էջում եւ կայքում:   Շնորհակալ ենք հիմնադրամին` նման մեծ աջակցության համար: Շնորհակալ ենք լյարդի փոխպատվաստման ամբողջ թիմին` գաստրոէնտերոլոգներ, վիրաբույժներ, այդ թվում` հեպատոբիլիար եւ ընդհանուր վիրաբույժներ, անոթային միկրովիրաբույժներ, անեսթեզիոլոգներ, ճառագայթային եւ լաբորատոր ախտորոշման մասնագետներ, իմունոսուպրեսիվ թերապիայի մասնագետներ, տրանսֆուզիոլոգներ, բուժքույրեր, ինժեներներ, տեխնիկներ, մայրապետներ, հերթապահ վարորդներ ու ադմինիստրատիվ աշխատակիցներ: Եվ, իհարկե, շնորհակալ ենք մեր բելառուս գործընկերիներին` ГУ "Минский НПЦ хирургии, трансплантологии и гематологии"֊ից։   Առանց միահամուռ ջանքերի այս ամենն ավելի դժվար կլիներ:    ГУ "Минский НПЦ хирургии, трансплантологии и гематологии" #երեխաներիԼյարդիՓոխպատվաստում #ChildrenLivertransplantation #ТрансплантацияПечениДетям #ԱրաբկիրԲՀ #ArabkirMC #МинскийНПЦЬирургииТрансплатологииГематологии #ՀայաստանիԵրեխաներիԱռողջությանՀիմնադրամ #HFCArmenia
Վիրահատություններ ԱՄՆ-ից ժամանած գործընկերների հետ
Հերթական երկշաբաթյա այցով «Արաբկիր» բժշկական համալիրում էին մեր գործընկերները` Ամերիկայի Միացյալ Նահանգներից. Սիեթլի մանկական հիվանդանոցի պրոֆեսոր, մանկական ուրոլոգ Փոլ Մերգերյանն ու մանկական վիրաբույժ Քեյթլին Սմիտթը:    Ուրո-վիրաբուժական ծառայության մեր թիմի հետ ԱՄՆ-ից եկած մասնագետները 40-ից ավել խորհրդատվություններ են իրականացրել եւ կատարել վիրահատություններ` ուղղված հազվադեպ հանդիպող զարգացման արատների բուժմանը. էպիսպադիա, սեռի զարգացման խանգարումներ, ադրենոգենիտալ համախտանիշ, հիպոսպադիայի բարդ ձեւեր, ինչպես նաեւ  հետանցքի եւ ուղիղ աղու զարգացման արատներ, հաստ աղու զարգացման արատ` Հիշպունգի հիվանդության ձեւով, թարախաբորբոքային սուր հիվանդություններ` հարուղիղաղիքային խուղակների տեսքով:    Վիրահատություններն ընթացել են բարեհաջող, պացիենտներն այժմ հետվիրահատական փուլում են: Խորհրդատվությունների առանձին ժամեր են տրամադրվել ոչ միայն առաջնային պացիենտներին, այլեւ նրանց, ովքեր ավելի վաղ տարել են նման հիվանդություններ եւ վիրահատություններ եւ շարունակաբար վերահսկվում են բժիշկների կողմից:
«Արաբկիր»-Բելառուս. լյարդի փոխպատվաստում
Կրկին «Արաբկիր» բժշկական համալիրում էին մեր գործընկերները` Մինսկի վիրաբուժության, տրանսպլանտոլոգիայի եւ արյունաբանության գիտա-պրակտիկ կենտրոնից` պրոֆեսոր Օլեգ Ռումմոյի ղեկավարությամբ: Արդեն 4-րդ տարին շարունակվող համագործակցության հիմնական թեման երեխաների լյարդի փոխպատվաստումն է: Ձեւավորված ավանդույթով նոր վիրահատությունների մանրամասները քննարկելուց բացի թիմն անպայման հանդիպում է նաեւ արդեն վիրահատված պացիենտների եւ նրանց ծնողների հետ, գնահատում երեխաների վիճակը:   Բելառուս բժիշկների այցի ընթացքում այս անգամ վիրահատվել է նաեւ 14-ամյա Ռաֆայել Խաչինյանը: Վիրահատությունն ընթացել է բարեհաջող, Ռաֆայելն այժմ հետվիրահատական ապաքինման փուլում է: Ընտանիքը Տավուշի մարզի Ծաղկավան գյուղից է: 14-ամյա տղայի մոտ ախտորոշվել էր լյարդի ֆիբրոզ, ցիռոզ եւ ցուցվել էր փոխպատվաստում: Վիրահատության համար անհրաժեշտ է եղել 19 մլն դրամ, որից 5 մլնը հատկացրել է կառավարությունը, իսկ 14-ը հավաքվել է «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի» կազմակերպած դրամահավաքի շնորհիվ:   Շնորհակալ ենք, մեր պացիենտներին, նրանց թվում եւ Ռաֆայելին, ճանաչող ու չճանաչող բարեսիրտ մարդիկ: Ձեր նվիրատվությունների միջոցով մեր փոքրիկներին, նրանց ընտանիքներին ու բժիշկներին հաջողվում է անցնել բավական բարդ ճանապարհ: Ձեր աջակցությունն, իսկապես, անգնահատելի է:
Լյարդի փոխպատվաստում
 «Արաբկիր» ԲՀ ուրո-վիրաբուժական բաժանմունքի ղեկավար Պողոս Գեյիկյանն ու գաստրոէնտերոլոգ Սիրանուշ Փաշինյանը՝ լյարդի փոխպատվաստման մասին: