Երիկամի համաշխարհային օրը
10 մարտ 2022

Այսօր Երիկամի համաշխարհային օրն է: Կարգախոսը` լինել տեղեկացված` ընդդեմ երիկամային խնդիրների:
 

Երկրագնդի բնակչության մոտ 10 տոկոսը երիկամային խնդիրներ ունի, 2 միլիոն մարդ հեմոդիալիզ է ստանում: Ծխելը, արյան բարձր ճնշումն ու գիրությունը երիկամների առաջին թշնամիներն են: Երիկամները հաճախ կարող են ախտահարվել այլ հիվանդությունների հետեւանքով, բայց դրանց առաջնային խնդիրները կանխարգելելու համար մասնագետները հորդորում են օրական գոնե 1-1.5 լիտր ջուր խմել, ֆիզիկապես ակտիվ լինել, ճիշտ սնվել, սահմանափակել աղի քանակն ու թեթեւակի բողոքների դեպքում անգամ դիմել բժիշկներին:
 

«Արաբկիր» բժշկական համալիրը Հայաստանի առաջատարն է` երիկամաբանության ոլորտում: 2002թ-ից մեզ մոտ իրականավում է երիկամի փոխպատվաստում, այս տարի կատարվել է 200-րդը: «Արաբկիրում» գործում է երիկամի առողջությամբ զբաղվող չորս բաժանմունք` նեֆրոլոգիական, ուրո-վիրաբուժական, հեմոդիալիզի եւ փոխպատվաստման:

Առողջություն մաղթելով մեր պացիենտներին եւ բոլորին` միանում ենք միջազգային մեր գործընկերների հորդորներին եւ հիշեցնում, որ ցանկացած հիվանդություն, այդ թվում եւ երիկամային խնդիրները, ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։ ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: