Աշխատանքի ենք հրավիրում բուժքույրերի
24 հունվար 2022

«Արաբկիր» բժշկական համալիրն աշխատանքի է հրավիրում բուժքույրերի
 

Եթե Դուք ունեք համապատասխան կրթություն ու դիպլոմ, աշխատանքային որոշակի փորձ, մարդասեր եք, կարգապահ, արագ կողմնորոշվող  և գտնում եք, որ շարունակաբար կրթվելն ու կատարելագործվելը կարևոր են աշխատանքում, ապա ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը [email protected] հասցեին և համեցեք հարցազրույցի` «Արաբկիր» ԲՀ մարդկային ռեսուրսների կառավարման ծաառայություն. հասցեն` Մամիկոնյանց 30, մուտքը` պոլիկլինիկական մասնաշենքով, հարկը` 3-րդ, հեռախոսահամարը` 015 400 300 և ներքին` 11 75: 

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Սերգեյ Սարգսյանը` ԱՀԿ փորձագետ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ժնևի Կենտրոնական գրասենյակը նախաձեռնել է հիվանդանոցային մանկաբուժական ուղեցույցների արդիականացման գործընթաց, որին մասնակցում են ընտրված փորձագետներ աշխարհի բոլոր տարածաշրջաններից՝ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Հնդկաստանից, Քաթարից, աֆրիկական, ասիական, հարավամերիկյան այլ երկրներից։   Որպես ԱՀԿ արևելաեվրոպական տարածաշրջանը ներկայացնող փորձագետ, խմբում ներգրավված է «Արաբկիր» ԲՀ -ի Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար, Առողջապահության նախարարության մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը։ Որպես համախմբագիր նա մասնակցել է 2022թ-ին հրապարակված ամբուլատոր բուժման ԱՀԿ Եվրոպական ուղեցույցի մշակմանը նույնպես։   Համագործալցելով ԱՀԿ-ի հետ` Առողջապահության նախարարությունն այս պահին թարգմանում է ձեռնարկը` Հայաստանում տեղայնացնելու համար: Այս աշխատանքները մեծապես նպաստում են Հայաստանում առավել օպտիմալ ուղեցուցների մշակմանը և երեխաների և մեծահասակների բուժման որակի բարելավմանը: