Գլխավոր
Նորություններ
Նյարդավիրաբուժական եզակի վիրահատություններ «Արաբկիր» ԲՀ-ում

Նյարդավիրաբուժական եզակի վիրահատություններ «Արաբկիր» ԲՀ-ում

«Արաբկիր» ԲՀ-ում էին Բուլղարիայի Սուրբ Իվան Ռիլսկու հիվանդանոցի նյարդավիրաբույժներ Կրասիմիր Մինկին` դոցենտ, գլխավոր վիրաբույժ, Կալոյան Գաբրովսկին` ասիստենտ, ինչպես նաև Պետիա Դիմովան` դոցենտ, էպիլեպտոլոգ: 
Բուլղարացի և հայ նյարդավիրաբույժների թիմը վիրահատել է ծանր, դեղորայք-կայուն էպիլեպսիա ունեցող մի խումբ պացիենտների, որոնց մոտ խնդիրներն ի հայտ էին եկել տարբեր պատճառներով` գլխուղեղի բնածին արատներ, վաղ հասակում տարած կաթվածներ, բորբոքումներ, հիպոկամպալ սկլերոզ և այլն: 


Մինչ վիրահատությունը նրանք անցել են երկարատև վիդեո-ԷԷԳ մոնիտորինգ, ՄՌՏ և ՊԷՏ հետազոտություններ, կատարվել էր անցած հետազոտությունների համակարգչային համադրում և պոստ-պրոցեսինգ: Պացինետներից շատերի մոտ հաջողվել էր կատարել նաև ցնցումային ԷԷԳ, որն ավելի էր հստակեցրել էպիլեպտոգեն օջախի ճիշտ տեղակայումը:


Կատարված վիրահատությունները, որոնց մեջ նաև եզակիներ Հայաստանի համար, ինչպիսիք են հեմիսֆերոտոմիան, «everything but motor" վիրահատությունը, մինչ այժմ ցույց են տվել 95տոկոս արդյունավետություն և կարող են պացիենտների մեծ մասին ազատել հակացնցումային դեղի քրոնիկ ընդունումից:


Վիրահատություններն իրականացվել են արթուն և քնած նեյրոմոնիտորինգի ներքո:

Վերջին նորություններ
Տարին ամփոփում ենք վերհիշելով ու ներկայացնելով ուշագրավ դեպքերը
29 դեկտեմբեր
Ձևավորված ավանդույթի համաձայն` այս տարի ևս «Արաբկիր» բժշկական համալիրի Երիտասարդ բժիշկների և ռեզիդենտների խորհուրդը` AYPA-ն, բժիշկներին մեկ հարկի տակ էր հավաքել. Ներկայացվելու էին տարվա ուշագրավ դեպքերը: Տարին ամփոփելու այս սովորույթը ձևավորվել է տարիներ առաջ և տվել հնարավորություն կոլեգաներին ներկայացնել սեփական փորձառության եզակի պաթոլոգիները, բուժման մեթոդները, պատասխանել գործընկերներին հուզող հարցերին: Ներկայացված դեպքերը փաստում են, որ բժշկությունը միայն գիտելիք չէ, այլև հմտություն է, հոգատարություն, թիմային ոգի և անմնացորդ նվիրում։ Եվ հենց այս արժեքների շնորհիվ «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ շարունակում է մնալ, որպես ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ:
Սպինալ մկանային ատրոֆիա. Բիայնա Սուխուդյան
19 դեկտեմբեր
Ի՞նչ է սպինալ մկանային ատրոֆիան, ինչպե՞ս է ախտորոշվում այս հիվանդությունը, ֆիզիոլոգիական ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել: «Առողջ փոդքաստի» տաղավարում «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար, նյարդաբան Բիայնա Սուխուդյանը պատասխանել է սպինալ մկանային ատրոֆիային վերաբերող այս և այլ հարցերի:
Կարևոր ձեռքբերում
18 դեկտեմբեր
«Արաբկիր» բժշկական համալիրում իրականացված մանկական համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտությունների պրոտոկոլների պարամետրերի վերլուծության արդյունքում մեր ներկայացրած տվյալները МАГАТЭ-ի կողմից ճանաչվել են լավագույններից մեկը։ Սա հիմք է հանդիսացել միջազգային հեղինակավոր ամսագրում գիտական հոդվածի հրապարակման համար, որի համահեղինակ է «Արաբկիր» ԲՀ Ճառագայթային ախտորոշիչ ծառայության ղեկավար Մարինե Գրիգորյանը:
Որո՞նք են մանկաբուժության մեջ հաճախ հանդիպող ալերգենները
10 դեկտեմբեր
 «Եղիր առողջ» հաղորդաշարի հյուրը «Արաբկիր» ԲՀ մանկաբույժ Մերի Մարանդյանն է։ 
Իրավիճակը համաճարակային չէ, բայց մտահոգիչ է
09 դեկտեմբեր
Յուրաքանչյուր վիրուս կարող է առաջացնել բարդություններ: «Արաբկիր» ԲՀ երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանը հորդորում է ինքնաբուժությամբ չզբաղվել և բարդություններից խուսափելու համար ախտանշանները նկատելու դեպքում դիմել մասնագետներին:
Ի՞նչ է ալերգիան, և ի՞նչ է իրենից ներկայացնում ալերգենը
08 դեկտեմբեր
Հանրային հեռուստաընկերության «Եղիր առողջ» հաղորդաշարի շրջանակում ալերգիաների վերաբերյալ հարցերին պատասխանում է «Արաբկիր» բժշկական համալիրի շնչառական բժշկության և ալերգոլոգիական-իմունոլոգիական ծառայության ղեկավար Աստղիկ Բաղդասարյանը։