Գլխավոր
Նորություններ
Համագործակցության պայմանագիր Ֆրանսիայի առաջատար «Պրոտեոր» ընկերության հետ

Համագործակցության պայմանագիր Ֆրանսիայի առաջատար «Պրոտեոր» ընկերության հետ

«Արաբկիր» բժշկական համալիրի «ԱրԲեՍ» առողջության կետրոնում գործող «Օրթեզ» և ֆրանսիական աշխարհահռչակ «Պրոտեոր» ընկերությունների միջև կնքվեց համագործակցության պայմանագիր: Այսուհետ «Օրթեզ» պրոթեզավորման և օրթեզավորման կենտրոնը հանդիսանալու է «Պրոտեորի» էքսկլյուզիվ ներկայացուցիչը Հայաստանում: 

«Անչափ ուրախ ենք այս համագործակցության համար, մենք հնարավորություն կունենանք Հայաստան և տարածաշրջան բերել 100-ից ավել տարվա պատմություն ու հռչակ ունեցող ընկերության նոր տեխնոլոգիաներով պատրաստված պրոթեզներն ու  օրդոպեդիկ սարքավորումները, որոնք հաջողությամբ օգտագործում են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում»,-նշեց «Օրթեզ» կենտրոնի տնօրեն Արա Թեքյոզյանը: 
 

«Պրոտեորի» տնօրենների խորհրդի անդամ Թարեք Լաամիրին հավաստիացրեց, որ իրենց գերնպատակն է պացիենտների կյանքի բարելավումը` առավելագույն հնարավորություններով: Ընկերության արտադրանքը մտածված է, այն բավարարում է ամենատարբեր խնդիրներով ու պահանջներով պացիենտրենրի կարիքները:
 

«Օրթեզ» պրոթեզավորման և օրթեզավորման կենտրոնը Հայաստանում գործում է 1997թ-ից: Այս տարի հուլիսին բացվել է կենտրոնի նոր շենքը` հագեցած նոր սարքավորումներով: Այն ուղղված է Հայաստանում վերականգնողական ծառայությունների ընդլայնմանը` սպասարկելով նաև պատերազմի ժամանակ վիրավորված տղաներին:
 

Արա Բաբլոյանը համոզված է, որ այս համագործակցությունը Ֆրանսիայի խոշորագույն «Պրոտեոր» ընկերության հետ հնարավորություն կտա Հայաստանում ապահովել վերականգնողական ծառայությունների առավել բարձր որակ` եվրոպական չափորոշիներով: Նա գոհունակությամբ է նշում, որ «Արաբկիր» ԲՀ-ն Հայաստանում վերականգնողական ծառայությունների առաջատարներից է` ստեղծելով  ոչ միայն «ԱրԲեՍ» առողջության կենտրոնը Երևանում, այլև մասնաճյուղեր 7 մարզերում: Եվ այս ճանապարհին Հայաստանը մշտապես զգացել է Ֆրանսիայի աջակցությունը. Vive l’Armеnie, Vive la France!

Պայմանագրի ստորագրման արարողությանը մասնակցում  էին առողջապահության նախարարության ներկայացուցիչներ և մասնագետներ Հայաստանում գործող պրոթեզավորող այլ կազմակերպություններից: 

Վերջին նորություններ
Տարին ամփոփում ենք վերհիշելով ու ներկայացնելով ուշագրավ դեպքերը
29 դեկտեմբեր
Ձևավորված ավանդույթի համաձայն` այս տարի ևս «Արաբկիր» բժշկական համալիրի Երիտասարդ բժիշկների և ռեզիդենտների խորհուրդը` AYPA-ն, բժիշկներին մեկ հարկի տակ էր հավաքել. Ներկայացվելու էին տարվա ուշագրավ դեպքերը: Տարին ամփոփելու այս սովորույթը ձևավորվել է տարիներ առաջ և տվել հնարավորություն կոլեգաներին ներկայացնել սեփական փորձառության եզակի պաթոլոգիները, բուժման մեթոդները, պատասխանել գործընկերներին հուզող հարցերին: Ներկայացված դեպքերը փաստում են, որ բժշկությունը միայն գիտելիք չէ, այլև հմտություն է, հոգատարություն, թիմային ոգի և անմնացորդ նվիրում։ Եվ հենց այս արժեքների շնորհիվ «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ շարունակում է մնալ, որպես ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ:
Սպինալ մկանային ատրոֆիա. Բիայնա Սուխուդյան
19 դեկտեմբեր
Ի՞նչ է սպինալ մկանային ատրոֆիան, ինչպե՞ս է ախտորոշվում այս հիվանդությունը, ֆիզիոլոգիական ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել: «Առողջ փոդքաստի» տաղավարում «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար, նյարդաբան Բիայնա Սուխուդյանը պատասխանել է սպինալ մկանային ատրոֆիային վերաբերող այս և այլ հարցերի:
Կարևոր ձեռքբերում
18 դեկտեմբեր
«Արաբկիր» բժշկական համալիրում իրականացված մանկական համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտությունների պրոտոկոլների պարամետրերի վերլուծության արդյունքում մեր ներկայացրած տվյալները МАГАТЭ-ի կողմից ճանաչվել են լավագույններից մեկը։ Սա հիմք է հանդիսացել միջազգային հեղինակավոր ամսագրում գիտական հոդվածի հրապարակման համար, որի համահեղինակ է «Արաբկիր» ԲՀ Ճառագայթային ախտորոշիչ ծառայության ղեկավար Մարինե Գրիգորյանը:
Որո՞նք են մանկաբուժության մեջ հաճախ հանդիպող ալերգենները
10 դեկտեմբեր
 «Եղիր առողջ» հաղորդաշարի հյուրը «Արաբկիր» ԲՀ մանկաբույժ Մերի Մարանդյանն է։ 
Իրավիճակը համաճարակային չէ, բայց մտահոգիչ է
09 դեկտեմբեր
Յուրաքանչյուր վիրուս կարող է առաջացնել բարդություններ: «Արաբկիր» ԲՀ երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանը հորդորում է ինքնաբուժությամբ չզբաղվել և բարդություններից խուսափելու համար ախտանշանները նկատելու դեպքում դիմել մասնագետներին:
Ի՞նչ է ալերգիան, և ի՞նչ է իրենից ներկայացնում ալերգենը
08 դեկտեմբեր
Հանրային հեռուստաընկերության «Եղիր առողջ» հաղորդաշարի շրջանակում ալերգիաների վերաբերյալ հարցերին պատասխանում է «Արաբկիր» բժշկական համալիրի շնչառական բժշկության և ալերգոլոգիական-իմունոլոգիական ծառայության ղեկավար Աստղիկ Բաղդասարյանը։